Ուկրաինան ձեռք է բերել Bayraktar անօդաչուներ. Թուրքիան հաստատել է
Թուրքական Baykar ընկերությունը հայտնել է, որ Ուկրաինան արդեն ձեռք է բերել թուրքական հարվածային Bayraktar անօդաչուներ, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա այցի ժամանակ չի գնա անօդաչուների հավաքման գործարան։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի այցը Թուրքիա մեկնարկում է այսօր։ Թուրքական ընկերությունը հավելել է, որ Ուկրաինայի նախագահը եթե թուրք-ուկրաինական ռազմական կամ ռազմատեխնիկական համագործակցության մասին խոսի, ապա դա անելու է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հետ եւ ոչ թե իրենց։ Baykar-ում շեշտել են, որ իրենց մասով կարող են ասել միայն, որ Կիեւը թուրքական անօդաչուներ, ներառյալ նաեւ հարվածային անօդաչուներ ձեռք բերել է։