4-5 ամիս հետո իրական արհավիրք է սպասվում

«Փաստը» գրում է. «Միով բանիվ, արձանագրենք, որ Հայաստանում քաղաքական, բարոյական ու տնտեսական ճգնաժամը նոր թափ է հավաքում։ Իրավիճակն էլ ավելի է բարդացնում կորոնավիրուսի՝ շարունակվող համավարակն ու առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Համաճարակի երրորդ ալիքն արդեն իրողություն է, սակայն չկա համաճարակային իրավիճակի համապատասխան հսկողություն, իսկ այս պայմաններում վարակի տարածումը կասեցնելուն ուղղված հատուկ քայլերի մասին խոսելն անիմաստ է։ Սրան գումարվում է տնտեսության գահավիժումը, երբ բիզնես միջավայրի վատթարացման արդյունքում ներդրումները շարունակաբար պակասում են, տնտեսվարողները ստիպված են լինում դադարեցնել իրենց գործունեությունը։ Բիզնեսի գործունեության խաթարման արդյունքում նվազում են պետբյուջե մուտքագրվող գումարները, զուգահեռաբար ավելանում է բյուջեի վրա պետության պարտքային բեռը։ Իսկ իշխանություններին մնում է միայն ուրախանալ, որ կարողանում են գոնե դրսում պարտատոմսեր տեղաբաշխել և աշխատավարձ վճարել։

Մյուս կողմից էլ՝ դրամի շարունակվող արժեզրկումն ու ամենօրյա ահագնացող թանկացումներն են։ Եվ սա այն պարագայում, երբ մարդկանց եկամուտները չեն ավելացել, գնաճը սպառնում է բնակչության կենսամակարդակի կտրուկ իջեցմամբ։ Այս ամենի հետ մեկտեղ քաղաքական անկայունությունն ու անվտանգության հետ կապված ռիսկերը ավելի են մեծացնում տնտեսության մեջ առկա անորոշությունը, նպաստում համընդհանուր հուսահատությանն ու արտագաղթի նոր հոսքին։ Մինչ Հայաստանում սոցիալ-տնտեսական պայմանները բարդանում են, աշխարհում բազմաթիվ երկրների հաջողվում է հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները և դուրս գալ վերականգնման փուլ։ Բայց, որքան էլ զարմանալի է, եթե անցյալ տարի համավարակի բռնկմանը զուգահեռ իշխանությունները հակաճգնաժամային միջոցառումները դարձրել էին իրենց քարոզչության հիմնական առանցքը, ապա հիմա նրանց մոտ որևէ մոտիվացիա չկա նույնիսկ խոսել ահագնացող ճգնաժամից ու հակաճգնաժամային ռազմավարության անհրաժեշտությունից։ Էլ չենք ասում որևէ գործ անելու մասին: Այս իշխանությունները այդպիսի ունակություններ չունեն:

Նրանց հիմնական նպատակի մեջ է տեղավորվում որքան հնարավոր է դաժան իրականությունը թաքցնել բնակչությունից։ Նույնիսկ մտադրություն չկա նորից վերանայել բյուջեն ու տնտեսությունը վերականգնելու ուղիներ փնտրել։ Սրա փոխարեն իշխանությունները շռայլ են նոր խոստումներ տալու հարցում՝ անկախ նրանից՝ դրանք իրատեսական են, թե ոչ։ Բազմաթիվ տնտեսագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ այսօր էլ վիճակն օրհասական է, սակայն մոտ 4-5 ամիս հետո մեզ իրական արհավիրք է սպասվում, ի մասնավորի՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ։ Ըստ էության, իշխանություններն այսօր առաջնային պլանում են պահում իրենց քաղաքական հարցերը՝ փորձելով գամված մնալ աթոռից և պահպանել սեփական իշխանությունը։ Նրանք պետբյուջեից դուրս են գրում փաստացի վերջին փողերը, որպեսզի հերթական պարգևավճարը բաժանեն ոստիկաններին ու չինովնիկների տարբեր խմբերի՝ ընտրություններին ինչ-որ հաջողություն գրանցելու համար։ Այլ կերպ ասած՝ առաջնորդվում են պահի ու նեղ քաղաքական շահի թելադրանքով, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։


Մասնագետներից շատերը կարծում են, թե առկա է զուտ քաղաքական հաշվարկ, այն է՝ հիմա ծախսենք, հիմա օգտագործենք այդ հնարավորությունները, որպեսզի կարողանանք իշխանությունը պահել: Սրան զուգահեռ՝ պարտքեր են վերցնում, որոնք թույլ են տալու որոշ ժամանակ քիչ թե շատ ծախսեր անել, իսկ առնվազն հաջորդ տարվա համար արդեն նոր պարտք է հարկավոր լինելու, քանի որ չեն ուզում բյուջեն վերանայել:

Տնտեսագետների գնահատմամբ՝ եթե տնտեսության մեջ ներկա միտումները պահպանվեն, ապա մի քանի ամիս հետո մենք արդեն համապարփակ ճգնաժամի առաջ ենք կանգնելու, համակարգային, երբ խնդիրներ ենք ունենալու բնակչության անգամ տարրական պահանջներն ապահովելու հետ կապված։ Սակայն ոչ հեռու ապագայի հետ կապված այս հանգամանքը իշխանություններին չի մտահոգում, նրանց համար միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորը, որ իրենք կարողանան մանիպուլացնել հանրությանը ու վերարտադրվել։ Իշխանավորներին օրուգիշեր միայն մի հարց է մտատանջում, թե ինչպես կարելի է մինչև վերջ պահել բաղձալի աթոռները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1025 անգամ
Լրահոս
«Ալեն Սիմոնյա՛ն, Եռաբլուրի վրա ես տժժում»․ Ռուզան Ստեփանյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Դե լսե՛ք՝ ձեզ ինչ է սպասվում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ին (video) Ներքին ինֆորմացիա ունենք. Նիկոլը խայտառակ վիճակում է,ամեն տեղ պարտվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Աննա Վարդապետյա՛ն, ու՞ր է Նիկոլի դեմ քրեական վարույթը․ Արծվիկ Մինասյան (video) Նիկոլը փաստացի հայտարարեց ՝ ինքը Ադրբեջանի թեկնածուն է (video) Աննա Մկրտչյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց․ «Անբարոյականը տեղովդ ես», «Քեզ հանգիստ պահի» (video) «Զախարովան լավ կտացրեց սրանց գլխին»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանում ավելի քան 450 մարդ է ձերբակալվել առցանց դիվերսիոն գործունեության համար Փաշինյա՛ն, Արթուրը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը. «Ուժեղ Հայաստան» Մինչև ընտրություններ Փաշինյանը արտաքին պարտքը կեռապատկի էլ․ քաղաքացի (video) Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը, թե չէ․․․ Գևորգ Գևորգյան (video) Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին նիստը Իրանը դիտարկում է միջնորդների միջոցով ստացված ԱՄՆ-ի ուղերձը Իմ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է․ իր գաղափարախոսությունից ես հետ չեմ կանգնելու․ Նարե Սոսե (video) Բախվել են «Opel Zafira»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը կողաշրջվել ու հայտնվել է բաժանարար գոտում Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում «Աշխարհի խղճին» արցախցին կա և նրա պատմությունը, խնդիրները, իրավունքներն ու պահանջները չեն կորսվել Զարմացած չեմ մարդկային ստորության, չարության և ամեն գնով իշխանություն պահելու հերթական ապացույցից Պատասխանատվությունից խուսափելու համար նախ հերքում են ակնհայտը, ապա փորձում «մարել» հետևանքները Հերի՛ք եղավ, ռադներդ քաշեք․․․ Անաստաս Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Քրիստինե Վարդանյանի պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am