Այդ ծանր հարցին էսպես չեմ կարող պատասխանել․ փոխվարչապետը՝ գերիների ծնողների էմոցիաների հետ խաղալու մասին

Հրապարակ օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները որոշել են խաղալ հասարակության, հատկապես անհետ կորածների և գերիների հարազատների էմոցիաների հետ: Նրանք նախ ժամանակից շուտ հայտարարեցին, թե ռուս գեներալ Մուրադովի օդանավով Բաքվից հայ ռազմագերիների հերթական խումբն է վերադառնալու Հայաստան, բայց պարզվեց, որ կեղծ տեղեկություն է, իրենց սովորության համաձայն՝ հերթական անգամ խաբեցին ժողովրդին՝ հոգեբանորեն ծանր վիճակի մեջ դնելով զավակներին սպասող ծնողներին: Իսկ ինքը՝ Մուրադովը, երեկ մեր լրագրողի հարցին, թե ինչ կարող է ասել գերիների վերադարձի մասով, ասել էր, թե դա պրովոկացիա է, մեր իշխանությունները մոլորության մեջ են գցում հանրությանը:


Այս ամենից զատ, լուրեր կային, որ Մուրադովի հետ օդանավում հայ գերիների փոխարեն ադրբեջանցի պաշտոնյաներ են եղել, որոնք եկել են Մեղրիում Ադրբեջանին տրվող ենթադրյալ ճանապարհի չափագրումներն անելու, տեղանքն ուսումնասիրելու նպատակով: Երեկ ամբողջ օրը իշխանությունները լռում էին: Այդ կեղծ լուրը տարածած անձանցից միակ մեկնաբանությունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակի կողմից եղավ, թե գերիների վերադարձը հետաձգվում է հակառակորդի՝ պայմանագրի կետերը չկատարելու պատճառով, և որ ավելացնելու ուրիշ բան չունեն:

Մեզ երեկ հաջողվեց այս թեմայով մի քանի հարց ուղղել Նիկոլ Փաշինյանի կառավարության մյուս փոխվարչապետին՝ Մհեր Գրիգորյանին, ով նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավարն է:


- Պարո՛ն Գրիգորյան, ճի՞շտ է, որ Մուրադովի հետ օդանավում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, որոնք գնացել են Մեղրի՝ ինչ-որ ճանապարհի հարց քննարկելու:

- Բացարձակ սուտ է, չկա նման բան:

- Այսինքն՝ Մուրադովի հետ այլ անձինք չե՞ն եղել:

- Ես, ճիշտն ասած, իր կազմը չգիտեմ, բայց որևէ պատվիրակություն կամ անձ, որը կվերաբերի ապաշրջափակման գործընթացին, գոյություն չունի նման բան:

- Իսկ գերիների վերադարձի հետ կապված՝ կառավարությունն ի՞նչ կարող է ասել, որ հայտարարում են՝ գալու են, հետո պարզվում է՝ սուտ է, Մուրադովն էլ բավականին կոշտ արտահայտվեց, որ դա պրովոկացիա էր, և Հայաստանի իշխանությունները մոլորության մեջ են գցում հանրությանը:

- Ճիշտն ասած՝ ծանոթ չեմ, թե ինչ է ասել:

- Տեսանյութ կա համացանցում, մեր թղթակցին է հյուրանոցից դուրս գալիս ասել, որ ի սկզբանե գերիների վերադարձի հարց չի եղել:

- Խնդրում եմ՝ չմեկնաբանեմ, որովհետև ծանոթ չեմ, էլի, կոնտեքստից դուրս պատասխաններ չտամ: Իսկ առաջին հարցի հետ կապված՝ վստահաբար ասում եմ, որ նման բան չկա, գոյություն չունի: Դա անհիմն, սուտ տեղեկություն է:

- Այսինքն՝ ադրբեջանցիներ չե՞ն եկել նրա հետ:

- Ոչ, իհարկե, ոչ:

- Իսկ ինչպե՞ս իմանանք՝ ով է եկել Մուրադովի հետ Հայաստան, որևէ մեկն ինֆորմացիա չի տալիս, Դուք միակ պաշտոնյան եք, որ պատասխանում է հարցերին:

- Իհարկե, պետք է պատասխանենք, ու թաքցնելու որևէ բան էլ չկա, բայց ես ուղղակի չգիտեմ՝ իր հետ մարդ եկե՞լ է ընդհանրապես, թե՞ ոչ: Իսկ Դուք ինչո՞ւ եք պնդում, որ ինչ-որ մարդ է եկել իր հետ, ինքը նման բա՞ն է հայտարարել: Եթե ինքը նման բան է հայտարարել, կարող եք պաշտոնապես իրենից ճշտել, թե ով է իր հետ եկել, որովհետև ես չեմ կարծում, որ իր հետ պետք է մարդ գա ինչ-որ գաղտնի կամ ինկոգնիտո ձևաչափով: Չի կարող նման բան լինել:

- Բայց պետք է գերիներ գային, որոնք չեկան:

- Բան չունեմ ասելու, էդ մասով համաձայն եմ: Բայց առաջին հարցի հետ կապված՝ կարծում եմ, որ չի կարող նման բան լինել ընդհանրապես:

- Իսկ գերիների մասով ի՞նչ կարող եք ասել, ինչո՞ւ չեկան, ինչո՞ւ կառավարությունը շտապեց՝ խաղալով բազմաթիվ ծնողների և հասարակության էմոցիաների հետ, եթե վստահ չէին, որ գալու են:

- Ես էդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև իրավիճակին ավելի լավ կծանոթանամ և խոստանում եմ՝ հնարավորության դեպքում կարձագանքեմ: Բայց այդ ծանր հարցին էսպես չեմ կարող պատասխանել:

- Մի բան էլ՝ ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հանդիպումների մասով․ ի՞նչ նորություն կա:

- Վերջին տեղեկությունները հետևյալն են. էս պահին աշխատում են ենթախմբերի փորձագետները: Երկու ենթախմբի փորձագետներն էլ աշխատում են, թե՛ տեխնիկական իմաստով ենթակառուցվածքների հետ կապված հնարավորությունները և տեխնիկական վիճակն ու տեխնիկական հնարավորությունները ճշտելու իմաստով և թե՛ իրավական կարգավորումներն ԱՊՀ երկրների նորմատիվ բազայի և միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների շրջանակներում կարգավորման հնարավորությունները:

- Իսկ Տավուշի հատվածով ապաշրջափակման վերաբերյալ քննարկում կա՞:

- Ես, ինչպեսև ասել եմ, բոլոր ուղղություններով՝ այո, կա:

- Այսինքն՝ ադրբեջանցիները դեմ չե՞ն Տավուշով ճանապարհների ապաշրջափակմանը:

- Էս պահին դեռևս կողմ և դեմ լինելու՝ մեր կամ ադրբեջանցիների մասին չեմ կարող խոսել, էս պահին քննարկում ենք հնարավոր ուղղությունները:

- Բայց մեր կողմից բարձրացվե՞լ է այդ հարցը, որ միայն Սյունիքով չլինի:

- Իհարկե, բարձրացվել է, ո՞նց կարող է չբարձրացվի:

- Իսկ կա՞ մեր կողմից անընդունելի պայման, որն իրենք են առաջադրում, օրինակ՝ Սյունիքով որևէ ճանապարհի ապաշրջափակում:

- Էս պահին դեռևս ես նման հարցի պատասխան չեմ կարող տալ, որովհետև աշխատանքի տրամաբանությունը հետևյալն է․ նախ բոլոր տեխնիկապես ու ֆիզիկապես հնարավոր ուղիների փորձաքննությունը պետք է արվի, որպեսզի վստահ լինենք, որ ֆիզիկապես դա հնարավոր է, և, իհարկե, իրավական գնահատականները պետք է տալ՝ հնարավո՞ր է այդ ուղին կարգավորել լիարժեք, թե՞ ոչ՝ շարժը անվտանգության և մնացած բոլոր հարցերը, որից հետո արդեն կսկսվեն ուղիների ընտրության և հերթականության հարցերի քննարկումները:

- Ե՞րբ է եղել վերջին հանդիպումը, և ե՞րբ է նախատեսվում հաջորդը:

- Վերջին հանդիպումը եղել է երկկողմ ձևաչափով՝ Հայաստան-Ռուսաստան, իմ կոլեգան՝ Ռուսաստանի փոխվարչապետը, վերջին անգամ ապրիլի 6-ին էր այստեղ, եթե չեմ սխալվում: Իսկ հաջորդ հանդիպումը՝ արդեն եռակողմ, աշխատանքային կարգով կպայմանավորվենք, դեռևս պայմանավորված ամսաթիվ չկա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 333 անգամ
Լրահոս
ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video) Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am