Նույնիսկ գերիների հարցը դարձնել PR-ի առարկա, միայն թե մեկ օր ավել մնա աթոռին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արձանագրենք մի քանի խիստ կարևոր իրողություններ: Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է 5 ամիս, բայց իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել, թե հայկական կողմը որքան զոհ, վիրավոր, անհետ կորած ու գերի ունի: Նիկոլ Փաշինյանը, ըստ պահի անհրաժեշտության, տարբեր թվեր է հայտարարում, հետո ինքն իրեն հերքում, ինքն իրեն հակասում, պետական պատկան մարմինները սրբագրում են Փաշինյանի հնչեցրած թվերը, հետո ինչ-որ մի ժամանակ հետո նորից այլ թվեր հրապարակում: Ըստ էության, խնդիրն այն չէ, որ Նիկոլը ստույգ չգիտի այդ թվերը, պարզապես նա խուսափում է դրանք հանրայնացնել, քանի որ դա լրացուցիչ հանրային դժգոհության ալիք կբարձրացնի՝ իշխանության նկատմամբ հավելյալ հայհոյանքների չափաքանակով:


Իսկ Նիկոլի համար իր վարկանիշից առավել արժեքավոր բան այս աշխարհում չկա, այն էլ՝ նախընտրական այս ժամանակահատվածում: Մարդը պատրաստ է հանուն մի քանի լայքի ու գերազանցապես ֆեյքային գովեստների դրսևորել այսպիսի ամոթալի վարքագիծ, մի ողջ հասարակության պահել լարվածության և անորոշության մեջ: Հաջորդը՝ երկու օր առաջ Նիկոլն իր խոսնակի միջոցով, իսկ դա նույնն է, ինչ ինքը հայտարարեր, լուր տվեց, թե գերիներ են վերադառնում: Բնականաբար, գերիների և անհետ կորածների ծնողներն ու հարազատները շտապեցին օդանավակայան, բայց րոպեներ անց պարզվեց, որ ոչ մի գերի էլ չկա ինքնաթիռում, այն դատարկ է վայրէջք կատարել: Նախ՝ մարդկայնորեն չես կարող նկարագրել այն ծնողների հոգեկան ապրումները, ովքեր շտապել էին օդանավակայան՝ հույսով, որ հենց իրենց որդին է վերադարձել: Կրկնակի անհնար է նկարագրել, թե այդ մարդիկ ինչ էին զգում, երբ պարզվեց, որ որևէ մեկը չի վերադարձել գերությունից:

Եվ այս անմարդկային ու անբարոյական իրադարձության հեղինակը Հայաստանի վարչապետի աթոռը զավթած, հույսի, լույսի ու ճակատագրերի վաճառական Նիկոլ Փաշինյանն է: Պարզապես անհնար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է իշխանությունը տեղյակ չլինել, որ ինքնաթիռը դատարկ է, ուղղակի անհնար է: Չի լինում այդպես, հետևաբար ի՞նչն էր մոտիվը նման ամոթալի ներկայացում, շոու բեմադրելու համար, երբ հիմքում այդքան զգայուն խնդիր է: Դեռ անհայտ է, բայց վստահ եղեք՝ Նիկոլը շատ արագ մեղավորներ կգտնի: Այդուհանդերձ, մի բան արդեն վաղուց պարզ է՝ այս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն հատել են բոլոր կարմիր գծերը, գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները:


Սուտ խոսելու, մանիպուլացնելու, մարդկանց ուղեղը լվալու և, վերջապես, իրենց իշխանությունը գոնե մեկ օրով ևս երկարացնելու անզուսպ ցանկությունն այնքան մեծ է այս մարդկանց մոտ, որ պատրաստ են մինչև վերջ արնաքամ անել երկիրը, մարդկանց հասցնել խելագարության, նույնիսկ գերիների հարցը դարձնել PR-ի առարկա: Հաջորդը՝ օդանավակայանի մոտ հավաքվածները, տեսնելով, որ Նիկոլն իրենց խաբել է, գնացել և միացել են զոհված զինծառայողների հարազատներին, ովքեր այդ նույն ժամանակ շրջափակել էին պաշտպանության նախարարության մուտքերը: Հարգելի հարենակիցնե՛ր, ինչո՞ւ եք գնում ՊՆ, մի մարմին, որն արդեն կազմաքանդված է Նիկոլի կողմից, ի՞նչ կարող է անել Պաշտպանության նախարարությունը, որ չի անում:

Գերիներին, անհետ կորածներին և զոհված զինծառայողների աճյունները վերադարձնելու առաջնային մանդատը երկրի բարձրագույն իշխանության գործառույթն է՝ ձեզ, մեզ հայտնի մի մարդու գլխավորությամբ, որը զավթել է Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կառավարության շենքը և այնտեղ պատսպարվում է մի քանի հազար ոստիկաններով: Նա պետք է այդ հարցերը լուծի, ավելի ճիշտ՝ արդեն լուծած լիներ: Հաջորդը՝ Ադրբեջանի արտգործնախարարը դատարկ ինքնաթիռի վայրէջքից շատ չանցած հայտարարեց, որ իրենց մոտ հայ ռազմագերիներ չկան, և որ գերեվարված հայերն ընդամենը ահաբեկիչներ են, որոնք գերի են ընկել նոյեմբերի 9-ի տխրահռչակ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո, երբ, ըստ էության, ռազմական գործողությունները դադարեցված էին:

Թուրքերի հետ քիրվայություն և առևտուր անել երազող Նիկոլ Փաշինյանը և իր սազանդարները չեն մեկնաբանում այս անհեթեթությունը, քանզի չեն կարող, քանզի Հայաստանը նրանց ձեռամբ դարձել է մի «իզգոյ» երկիր, որին ազերաթուրքական տանդեմը զրկել է սուվերենությունից ու ինքնիշխանությունից: Ամփոփենք՝ հայ ազգի արժանապատվությունը երբեք այսպես ոչ ոք չի տրորել ու նսեմացրել, ինչպես Նիկոլն ու իր քաղաքական ու բարոյական անմեղսունակությամբ տառապող «ուսապարկերի» թիմը: Եվ այս մարդիկ ցանկանում են ընտրություններ կազմակերպել, ավելին՝ հաղթել այդ ընտրություններում: Արձանագրումը մեկն է՝ եթե հաղթում է Նիկոլը, ապա պարտվում է հայն ու Հայաստանը, խփվում է մեր պետականության վախճանի վերջին մեխը: Հակառակը պնդողները այդ քաղաքականության փայատերերն ու իրականացնողներն են:

Հ.Գ.- Ի լրումն ամենի, երեկ ուշագրավ հայտարարություն է արել Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Երբ լրագրողը նրանից հետաքրքրվել է, թե ինչո՞ ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք նախօրեին հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան, Մուրադովը պարզապես ասել է. «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը: Գերիների վերադարձ պլանավորված չի եղել»: Իշխանություններին մնում էր ասել, որ... գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս են ունեցել: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 225 անգամ
Լրահոս
«Օգոստոսի 22-ին Նիկոլը գնում է Սևանին վերջին հրաժեշտը տալու» (video) Նիկոլն Ալենից վախեցա՞վ, թե՞․․․ ի՞նչ կանի ամբիցիոզ Ալեն Սիմոնյանը (video) «Նիկոլ Փաշինյանն Ալենին տեղն է դրել․․․»․ Վահե Մովսիսյան (video) «Աննա Վարդապետյան, կաշառքո՞վ ես սպանություններ կոծկում»․ Ռուզան Ադանալյան (video) Ասեմ՝ ինչու է Աննան Նյու Յորքից ընտանեկան բռնությունից խոսում․ Ռոբերտ Մարգարյան (video) Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոց է անում գողության դեպքը․ Արթուր Չախոյան (video) Երեկ Ռուսաստանն ուղիղ քայլով Նիկոլին պատասխան է տվել․ Ռոբերտ Մարգարյան (video) Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տրվել Գերագույն առաջնորդի հուղարկավորության պատճառով․ Թրամփ Դու ո՞վ ես ընդհանրապես․ գիտե՞ք՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գալու օրը ինչ եղավ Հայաստանում․ Գոռ Ավրցյան (video) «Ս*անվածի մայրը մանրամասնում է կառավարության դիմաց միջադեպը»․․․ ի՞նչ են ասել ոստիկանները (video) Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ» Սրբուհի Գալյա՛ն, լսեք այս ապօրինությունների մասին․ Լիլիթ Աղեկյան (video) Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ» Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Իսրայելի ավիահшրվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Ի՞նչ էին իրավապահները փնտրում Երվանդ Բոզոյանի տանը․․․ մանրամասնում է Երվանդ Բոզոյանը (video) Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով Ինչ կապ ունի Ռուբինյանը Թուրքիայի և Անգլիայի համատեղ ծրագրերի հետ․ Արթուր Միքայելյանը՝ փաստերով (video) Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում «Մայր Կոբրա» Ուրսուլան և Աթաթուրքին նմանվող Նիկոլը․․․ Ստեփան Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am