«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագումարի։ Նախնական որոշմամբ, այն նշանակվել է մայիսի 1-ին։ Համագումարի ընթացքում, թերեւս, ՀԱԿ-ը կտա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու եւ ածանցյալ այլ հարցերի պատասխանները։ Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ։
Հիշեցնենք, որ ՀԱԿ վերջին համագումարը 2017-ին էր՝ ընտրություններին ընդառաջ։ ՀԱԿ վերջին համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի զգալի մասը վերաբերում էր Արցախի խնդրին: Համագումարյան ելույթը մեծ աղմուկի պատճառ հանդիսացավ: Գտնվեցին նույնիսկ մարդիկ, ովքեր Տեր-Պետրոսյանի ելույթը դավաճանություն որակեցին: Իսկ ելույթը հիմնականում վերաբերում էր Արցախի հարցի լուծման փուլային տարբերակին, որն այսօր երանելի է թվում»:
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը