Պատգամավորների սիրտը ծով է ուզում, էկզոտիկ հանգիստ

Այսօր Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» բավականին աղմկոտ օրենքի նախագիծը, որով մասնավորեցման է ներկայացվում 47 օբյեկտ, որոնցից 23-ը ժառանգություն է մնացել նախորդ՝ 2006-2007թթ. ծրագրից: Մյուս 24-ը նոր մասնավորեցման ներկայացված օբյեկտներ են: Նախագիծն ԱԺ-ում ներկայացնող՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ օբյեկտների մի մասը, հատկապես նախորդ ծրագրից մնացածները, աշխատող ընկերություններ չեն: Ուշագրավ է, որ մասնավորեցման է ներկայացված մեկ տասնյակից ավելի առողջապահական հիմնարկներ։ Դրանցից հայտնի են հատկապես՝ Երևանում գտնվող «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը», «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոնը», «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոնը», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» և հատկապես «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը»:Այս հիվանդանոցները գործող եւ կարելի է ասել մասնագիտացված անփոխարինելի հիվանդանոցներ են։ Սակայն ինչպես Պետգույքի կառավարման մարմնի ղեկավար Արման Սահակյանն է պնդում՝ դրանք չեն կարողացել գոնե մի փոքր շահութաբերություն ապահովել։ Իհարկե դեռ հարց է , թե ինչո՞ւ պետությունը չի վերահսկել, որ իրեն պատկանող կամ պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների կառավարումն ավելի արդյունավետ լինիմ այլ հասել է վտանգավոր՝ մասնավորեցման քայլին, որից հետո այդ հաստատությունների ապագան մշուշոտ է, գուցե նրան տեղում այլ օբյեկտներ խոյանան, պետական շինությունները անշուշտ կդառնան որեւէ օլիգարխի սեփականություն, ով էլ իր ճաշակին համապատասխան կփոխակերպի այդ շինությունները։ Ինչեւէ, իշխող մեծամասնությունը ՀՅԴ-ի հետ անցկացրեց մեկ այլ ոչ պակաս վտանգավոր նախագիծ, խոսքը հողերի խոշորացման վերաբերյալ նախագծի մասին է։ Ծառուկյան դաշինքը դեմ քվեարկեց, Ելք-ը չմասնակցեց քվեարկությանը։ Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ սկզբում աջակցել է համայնքների խոշորացման նախագծին, սակայն այս ընթացքում որեւէ առաջընթաց չկա, մասնավորապես Լոռու մարզում. «Կառավարությունը ոչ մի արդյունավետ քայլ չի արել, ու լավ գաղափարները միշտ ապականել են ու փչացել են. հիմա մենք լավ գաղափարին որեւէ կերպ չենք կարողանում աջակցել։ Բերեք հաջողության պատմություն. բավականին ժամանակ է անցել նախորդ խոշորացումից»: Մինչ այս աղմկոտ նախագծերի շուրջ քննարկման վերջին ակորդն էր տրվում, ԱԺ միջանցքներում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շարունակում էր իր ներկայացումները, նա ամենայն լրջությամբ հաստատեց իր փեսա ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանի հայտարարությունը, ասելով՝, որ հենց նրա շնորհիվ է նաև ինքն այդքան շատ ձայներ ստացել խորհրդարանական ընտրություններում: «Ճիշտ ա ասում Կորյուն Նահապետյանը, ամեն ինչով ինձ օգնել ա»,- ասաց Ալեքսանյանը: Հարցին, թե այսինքն՝ Կորյուն Նահապետյանի խա՞թր են իրեն ձայն տվել, նա պատասխանեց. «Ես մի քիչ խաթր ունեմ ժողովրդի մոտ, բայց Կորյունը շատ ունի»: Նշենք, որ հաջորդ շաբաթ եւս արտահերթ է հրավիրվելու, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկություններից հետո պատգամավորներին գուժեց, որ չնախապատրաստվեն արձակուրդներին, դեռ պետք է աշխատել, այս հայտարարությունը սառը ցնցուղ եղավ նորընտիրներից շատերի համար։ Դահլիճից դուրս գալով շատերը չկարողացան թաքցնել վրդովմունքը, նրանց սիրտը ծով է ուզում, էկզոտիկ վայրեր։ Անի Սահակյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am