Ժողովուրդը երբեք չի ներում դավաճաններին

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գործով Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ իշխող ուժի ներկայացուցիչների մեկնաբանությունները որևէ քննադատության չեն դիմանում և պարզապես բացահայտում են 2020 թվականի ապօրինի սահմանադրական փոփոխությունների միջոցով Սահմանադրական դատարանի կազմը փոխելու իրական շարժառիթները։ Ահավասիկ, իշխանության հանցագործության մասին հաղորդում է տվել ամենաագրեսիվ ուսապարկ Անդրանիկ Քոչարյանը՝ ներողություն խնդրելով իրենց ընտրած դատավորների համար, որոնք չեն արդարացրել իրենց սպասելիքները, քանզի ՍԴ-ն միաձայն է կայացրել հայտնի որոշումը.«ՀՀ նախկին իշխանությունները դատական համակարգ են ստեղծել, որը հնարավոր չէ փրկել նույնիսկ հեղափոխությամբ: Սահմանադրական դատարանի դատավորները հասարակությանը զրկել են ճշմարտությունն իմանալու հնարավորությունից, եւ չեն հասկացրել՝ մարտի 1-ի գործը լուծվել է, թե՞ ոչ: «Իմ քայլը» իշխող դաշինքը Սահմանադրական դատարանի երեք դատավոր է ընտրել, իսկ մնացած հինգը «նախապատրաստվել էին» դեռ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նախագահության օրոք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանը ՝ մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:

«Ինձ մոտ տպավորություն է, որ եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեին խուլիգանության մեջ, այս հոդվածը կհայտարարվեր հակասահմանադրական: Սա է այդ դատավորների տրամաբանությունը: Սահմանադրական դատարանը պաշտպանում էր Հայաստանի երկրորդ նախագահի շահերը, իսկ տուժածների շահերը չպաշտպանված մնացին»,- հավելել է պատգամավորը ու ներողություն խնդրել իրենց սխալ ընտրության համար:

Եւ, ուրեմն, ստացվում է, որ ուսապարկերի այս իշխանությունում չկա գեթ մեկ խելքը գլխին մարդ, ով երեք տարվա ընթացքում գոնե կփորձեր հասկանալ, թե ինչն ուր է եկել, ինչ պարտավորություններ ունի, ինչ փոխհարաբերությունների մեջ է գտնվում իշխանության մնայալ ճյուղերի հետ եւ այլն: Կարծում են, որ մի քանի անգամ, մի քանի օրենքի ընթերցանությունը գոնե մոտավոր պատկերացում կտար այս մարդկանց, իհարկե, չենք բացառում, որ ոչ թե մի քանի, այլ մի քանի տասնյակ անգամ են գուցե կարդացել, բայց չեն կարողացել հասկանալ, թե ով ու բարեկամն է: Մեծ հաշվով, եթե Նիկոլի իշխանության սահմանադրության մեծն գիտակը Վահագն Հովակիմյանն է, ապա կարելի է հասկանալ մյուսների պատկերացումները Սահմանադրության եւ օրենքների հարցում:
Ի՞նչ է նշանակում մենք սխալ դատավորներ ենք ընտրել, քանի որ նրանք ի օգուտ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի են որոշում կայացրել։
Այսինքն, այս կամ այն դատավորի ընտրությունը սխալ է, եթե կոնկրետ գործով այդ դատավորն իրենց համար ոչ ցանկալի որոշո՞ւմ է կայացնում։
Սա ուղիղ եւ բացահայտ խոստովանություն է առ այն, որ ուսապարկերը դատավորներ ընտրելով կամ հակաիրավական ճանապարհով հեռացնելով նրան, իշխող ուժը փորձում է բացառապես միջամտել կոնկրետ գործով արդարադատության իրականացմանը։
Սակայն ամենազարհուրելին դա չէ, այլ այն, որ Արցախի 75%-ը տոկոսը թուրքին հանձնած, Շուշին և Հադրութը կորցրած, շուրջ հինգ հազար զոհ, հազարավոր անհետ կորած ու գերեւարված, երկիր ավերած իշխանության ներկայացուցիչը ներողություն է խնդրում ոչ թե այս աղետի, տնաքանդության, ողբերգության համար, որ վերջին երեսուն տարվա ձեռքբերումները երեք տարում հողին հավասարեցրին, հիմա էլ Հայաստանի ինքնիշխանությունն են վտանգի տակ դրել, այլ ներողություն է խնդրում
«սխալ դատավորներ» ընտրելու և Ռոբերտ Քոչարյանի գործի կարճման համար։ Ժողովուրդը գուցե ների այդ սխալ ընտրության համար, բայց դավաճաններին ոչ հայրենիքը, ոչ էլ ժողովուրդը երբեք չի ներում:

Անի Սահակյան

դիտվել է 1402 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am