Հայկ Ղալումյանի «քավորությամբ» Փաշինյանը կհանձնի՞ Տավուշը

2018 թվականի օգոստոսի 9-ին ազգակցական կապերով աշխատանքի տեղավորելու երևույթը քննադատող Նիկոլ Փաշինյանը այսօր Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանին կառավարության որոշմամբ նշանակեց Տավուշի մարզպետ: Նորանշանակ մարզպետը վարչապետի քավորն է: Հայկ Ղալումյանի եղբայրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն է, որն իշխանափոխությունից հետո՝ 2018-ի հունիսի 1-ից մինչև 2019-ի հունվարի 10-ը նույնպես եղել է Տավուշի մարզպետի պաշտոնին։ Նա նաև Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքի մասնակիցներից մեկն էր, որը թիկունքից հարվածում էր Էդմոն Մարուքյանին: Վերադառնալով քավորին՝
Հայկ Ղալումյանը մոտ երկու տարի է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Իշխանությունները ընտրված նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանին քրեական գործերի սպառնալիքների հիմքով հեռացրեց այդ պաշտոնից: Այն պարագայում երբ երկու Ղալումյանների միջեւ ազգակցական կապ կա, բայց Նիկոլ Փաշինյանը թերեւս պատվի հարց էր համարում քավորին բարձր պաշտոնի նշանակելը եւ այդպիսով հայրենի իջեւանը իրենով անելը: Սակայն Հայկ Ղալումյանն այնքան չընդունված ու չհարգված անձնավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ռիսկի չդիմեց եւ տարբեր պատրվակներով մի քանի անգամ հետաձգեց իջեւանյան ընտրությունները: 2019-ի աշնանը քաղաքապետի պաշտոնին տիրանալուց հետո Հայկ Ղալումյանը պետք է դեկտեմբերին քննություն հանձներ եւ նշանակվեին ընտրություններ, բայց դրանք օրենքի խախտումով տեղափոխվեցին հաջորդ տարվա գարուն, այդ ժամանակ փրկության հասավ կորոնավիրուսը, ընտրությունները կրկին հետաձգվեցին: Խորհրդարանը նույնիսկ փոխեց օրենքը եւ Իջեւանի քաղաքապետի ընտրություններն էլ պետք է կայանան համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ կուսակցությունների միջեւ պետք է մրցապայքարը գնար, Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, որ իր անվան տակ քավորը կդառնա քաղաքապետ, բայց պատերազմը վրա հասավ ու քավորը կրկին մնաց ժպ-ի պաշտոնում: Եւ ահա, այսօր նա նշանակվում է Տավուշի մարզպետ: Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը հրաժարական տվեց ու տեղափոխվեց Երեւան փոխարինելով բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամը չէ, որ հակասում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին. երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո պատգամավոր դարձան նաև ընտանիքի անդամները. աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը և եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր են: Հանրապետության ոստիկանապետի պաշտոնն այժմ զբաղեցնում է Փաշինյանի մանկության ընկեր՝ ծնունդով Տավուշից Վահե Ղազարյանը:

Այս առումով որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, արտառոցն այն է, թե ինչու կամ հանուն ինչի մարզում չընդունված քավորին մարզպետ դարձրեց, երբ երկու տարի շարունակ քաղաքապետի էլ չձգեց: Սա նշանակում է, որ կամ Նիկոլ Փաշինյանը հավատարիմներ չունի եւ ընտրություններից առաջ քավորին է վստահում մարզը, որ ցանկացած միջոցով ձայներ ապահովի իշխանության համար, կամ էլ՝ Մմոսկվայում պայմանավորվածություն է կայացրել էլի գնալ զիջումների, միգուցե՝ այս անգամ Տավուշից, ինչի մասին վերջին շրջանում խոսակցությունները չեն դադարում: Էլ ով, եթե ոչ քավորը կկատարի իր ցանկությունները եւ դա կանի առանց աղմուկ-աղաղակի:

Անի Սահակյան

դիտվել է 1642 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am