Ալիևը հարվածեց Պուտինի հեղինակությանը. Հետևանքները ծանր կլինեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, դրա հետագա կարգավորումը՝ համաձայն 2020թ. հունվարի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարությունների: Մասնավորապես, մանրամասն քննարկվել է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և աստիճանական սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման հարցը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ընթացքը:

Ընդ որում, հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում բարձր մակարդակով անցկացված հայ-ռուսական բանակցությունների արդյունքները:

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները տարբեր ձևաչափերով:
Հիշեցնենք, ապրիլի 7-ին Պուտինը Մոսկվայում ընդունել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հիմա Պուտինն ու Ալիևը, փաստորեն, կարևորել էին Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկված թեմաները, ասել է թե՝ գերիների վերադարձի թեման:

Ու հանկարծ, երեկ ինքնաթիռ է վայրէջք կատարում, որում ոչ մի հայ ռազմագերի էլ չի վերադառնում...

Ռազմագերիների հարցը լուծված է, այդ թեման փակված է, երեկ հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ նշելով, որ նոյեմբերի 10-ից հետո ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել ավելի քան 70 ռազմագերի, իսկ Հայաստանը վերադարձրել է 12 ռազմագերի: «Այս պահին Հայաստանի բարձրացրած հարցն առաջ է եկել նոյեմբերի 10-ից մոտ մեկ ամիս հետո»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ հայտարարությունից հետո հայկական կողմի «սադրանքի» հետևանքով զոհվել է 4 ադրբեջանցի զինծառայող, իսկ մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իրականացրած գործողության հետևանքով «հայ զինվորականների այդ խումբը չեզոքացվել է, իսկ 62 մարդ ձերբակալվել է»: «Քննությունը պարզել է, որ այդ մարդիկ տեղակայվել են Ադրբեջանի տարածքում նոյեմբերի 26-ին: Նրանք գրեթե բոլորը Հայաստանի Շիրակի մարզից են: Նրանք հանցագործություն են կատարել»,- ասել է նա: Բայրամովը նշել է, որ ըստ նոյեմբերի 10-ի հայտարարության՝ հայ զինծառայողները պետք է «լքեին Ադրբեջանի տարածքը», «բայց մենք նախկինի պես տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է զորքեր տեղակայել ադրբեջանական տարածքներում»: «Ադրբեջանական կողմը այդ կապակցությամբ տեղեկացրել է համապատասխան միջազգային կազմակերպություններին»,- ասել է Բայրամովը:
Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։
Ակնհայտ է, որ Էրդողանն ու Ալիևը ինչ-որ բանից դժգոհ են ու դա արտահայտվում է ընդդեմ ռուսական ջանքերի կոնկրետ գործողություններով: «Բոլորը բոլորի դեմ» սկզբունքով գերիների վերադարձը՝ պայմանավորվածություն է, որը փաստորեն ադրբեջանական կողմը դարձրել է առևտրի առարկա:

Ռուսական կողմին դատարկ ինքնաթիռով Երևան ուղարկելը կարող է, իհարկե, ծանր հետևանքներ ունենալ Ալիևի համար: Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի դժգոհություններն էլ իրենց հերթին կարող են արտահայտվել տարբեր ձևերով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6039 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am