Ռուսական մամուլը՝ հայ գերիների վերադարձի, Մեծամորի ատոմակայանի ու «Սպուտնիկ V»-ի մասին

Պուտինի և Փաշինյանի հանդիպումը նոր հույսեր էր արթնացրել Ադրբեջանում գտնվող հայ գերու հարազատների մոտ...

Հայկական կողմը ռուսական կողմի միջնորդությամբ ակտիվ ջանքեր է գործադրում գերիներին վերադարձնելու համար, «Ազատության» հետ զրույցում փոխանցել էր գերիների հարցերով զբաղվող իշխանական «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Նա հատկապես կարևորել էր Մոսկվայում այս հարցով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը. «Շատ կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի և Հայաստանի վարչապետի մոտեցումները միանշանակ են այս հարցում, և այժմ էլ ու հենց այսօր էլ գործուն ջանքեր են ներդրվում մեր հայրենակիցների հայրենադարձությունն ապահովելու համար»:

Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Փաշինյանը կրկին բարձրացրեց գերիների հարցը և ընդգծել՝ այս խնդիրը մինչ օրս չի կարգավորվել։ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հիշատակել է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հայտարարության 8-րդ կետը, որով կողմերը պայմանավորվել են կատարել ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի փոխանցմամբ, հայկական կողմը ՄԻԵԴ է ուղարկել 250 անձի վերաբերյալ դիմումներ: 230-ի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանը կիրառել է միջանկյալ միջոց և հաշվի առնելով անցած ամիսներին վերադարձածներին՝ այժմ ՄԻԵԴ-ի ուշադրության ներքո է 183 անձի գործ։ Սրանցից միայն 72-ի մասին է, որ Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել Ստրասբուրգ՝ պարզաբանելով, որ այդ անձինք գտնվում են իր տարածքում։ Նրանց մեջ են նաև եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված պահեստազորայինները։
Ընդհանուր առմամբ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Ռուսական մամուլն անդրադարձել է Հայաստանի վարչապետի այցին Մոսկվա: Մի շարք հեղինակավոր պարբերականներ ծավալուն հոդվածներ են հրապարակել: Հղում անելով Փաշինյանի երեկվա խոսքին հայ իրավաբանների հետ մոսկովյան հավաքի ժամանակ՝ ռուսական մամուլը գրել է, որ Հայաստանի վարչապետը գոհ է մնացել Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից, թեև որևէ փաստաթուղթ այդ բանակցությունների արդյունքում չի ստորագրվել:

Հիշեցնենք՝ երեկ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում ունեցած բանակցություններից և ճաշից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր մոսկվայաբնակ հայ իրավաբանների հետ: Իր խոսքում Փաշինյանը, մասնավորապես, ասել էր. «Մենք քիչ առաջ ավարտեցինք ՌԴ նախագահի հետ մեր հանդիպումը, բանակցությունները: 3,5 ժամվա ընթացքում մենք գործնականում օրակարգի բոլոր հարցերը և նրբությունները կարողացանք քննարկել, և կարող եմ ասել, որ շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից: Ընդհանուր առմամբ, իհարկե, կարող եմ ասել, որ Ռուսաստանի նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատված, և մանավանդ վերջին ամիսներին այդ հարաբերությունն իրենց բնույթով ավելի անմիջական են դարձել»:

Սրա հետ մեկտեղ ռուսական մամուլը նկատում է, որ հայ գերիների վերադարձի հարցում լուրջ առաջխաղացում չկա այս պահին, փոխարենը Մոսկվան խոստացել է Հայաստանին տրամադրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն այն քանակով, ինչքան որ անհրաժեշտ է Հայաստանին:

Ակնհայտ է մեկ բան՝ Մոսկվան մեծ ուշադրությամբ հետևում է ոչ միայն Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացներին, այլ նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: «Կոմերսանտ»-ն, արձանագրելով, որ վերջին օրերին Պուտինը շփվել է և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է. «Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանում ներքաղաքական պայքարի առանցքային մասնակիցների և ոչ միայն նրանց հետ խոսում են Ռուսաստանի Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ մեծ ուշադրության մասին: Կրեմլի համար կարևոր է ոչ միայն պահպանել խաղաղությունը և ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում, այլև սկսել հակամարտության տարածաշրջանի տնտեսական վերակենդանացման գործընթացը: Խոսքը տրանսպորտային հաղորդակցություն, ապաշրջափակման և տնտեսական կապերի մասին է»:

Ռուսական պարբերականը պատահական չի համարում այն, որ մինչև Փաշինյան-Պուտին մոսկովյան բանակցությունները, կարճվել է սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական գործը: «Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ «Կրեմլը մի քանի անգամ պարոն Փաշինյանին հասկացրել է, որ չարժե հետապնդել նախկին նախագահին, բայց մինչ անցած շաբաթ այդ խնդրանքներն անտեսվում էին»:

Մեկ այլ ռուսական հեղինակավոր պարբերական՝ «Վեդոմոստի»-ն նույնպես անդրադարձել է Պուտին-Փաշինյան բանակցություններին և առանձնացրել բանակցություններին Փաշինյանի առաջարկը՝ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Պարբերականը նշում է, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1977-ին և նախատեսված է, որ այն կարող է աշխատել մինչև 2026 թվականը: «Վերջին տարիներին կայանում անցկացվել են 300 միլիոն դոլար արժողությամբ արդիականացման աշխատանքներ, ինչը թույլ կտա, որ Մեծամորի ատոմակայանն աշխատի մինչև նախատեսված ժամկետը, ինչպես նաև կավելացնի ատոմակայանի հզորությունն ու անվտանգությունը», - գրում է «Վեդոմոստի»-ն՝ հավելելով, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը կարժենա 5 միլիարդ դոլար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3947 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am