Սառույցը շարժվում է. Հարևան Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հույս կա

«Օգտակար, կառուցողական, որոշ առումներով նաև խոստումնալից», - ամերիկացի և իրանցի դիվանագետները այսպես են բնութագրում նախօրեին Վիեննայում կայացած միջնորդավորված բանակցությունները՝ նշելով սակայն, որ դրանք ընդամենը դժվարին ճանապարհի սկիզբն էին։

«Կարծում եմ, որ բանակցությունները կառուցողական էին և ճիշտ ուղով էին ընթանում։ Դրա հետ մեկտեղ դեռ շատ վաղ է ասել՝ արդյոք դրանք հաջողվա՞ծ էին, թե՞ ոչ։ Դա հայտնի կդառնա միայն աշխատանքային խմբերի հանդիպումից հետո։ Ամեն դեպքում որոշակի հույսեր առկա են։ Եթե մենք նման հույսեր չունենայինք՝ այստեղ չէինք լինի», - ըստ «Ազատության»՝ մի քանի ժամ շարունակված բանակցությունների ավարտին, հայտարարեց Վիեննա ժամանած իրանական պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։

Նույն ժամերին Վաշինգտոնում, մեկնաբանելով հանդիպման առաջին արդյունքները, Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է. «Վիեննայում, իրանցիների հետ ընթացող այս քննարկումները, անգամ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դրանք ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված բանակցություններ էին, միևնույն է ողջունելի քայլ են։ Դա կառուցողական, հեռանկարում նաև օգտակար քայլ է։ Մենք փորձում ենք հստակեցնել՝ ինչ գործողությունների են պատրաստ դիմել իրանցիները՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի դրույթների լիարժեք կատարմանը վերադառնալու համար։ Պետք է հստակեցնենք նաև, թե դրան ի պատասխան ինչ քայլերի պետք է դիմենք մենք ինքներս՝ համաձայնագրի դրույթների ամբողջական կատարմանը վերադառնալու համար»:

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ կայացած բանակցությունները բավական լուրջ ինտելեկտուալ և ֆիզիկական ջանք են պահանջել հատկապես եվրոպացի՝ նախևառաջ ֆրանսիացի միջնորդներից։ Բանն այն է, որ Վիեննա ժամանած իրանական և ամերիկյան պատվիրակությունները տեղակայվել էին քաղաքի երկու տարբեր հյուրանոցներում՝ «Իմպերիալ»-ում և «Գրանդ»-ում։

Ֆրանսիացի միջնորդները ողջ օրվա ընթացքում ստիպված էին մի հյուրանոցից մյուսը տեղաշարժվել՝ փորձելով մերձեցնել կողմերի մոտեցումները։ Ի վերջո, իրանցի և ամերիկացի դիվանագետները պայմանավորվել են, որ առաջիկա երկու օրերին աշխատանքային խմբերը կհամադրեն ամերիկյան այն պատժամիջոցների ցանկը, որ տեսականորեն կարող է չեղարկել Վաշինգտոնը, և միջուկային ծրագրի սահմանափակմանն ուղղված այն գործողությունները, որոնց տեսականորեն կարող է գնալ պաշտոնական Թեհրանը։

Աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները կքննարկվեն ուրբաթ օրը՝ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ ներկայացուցիչներից կազմված Միացյալ կոմիտեի նիստի ժամանակ, որի հիմնական առաքելությունը 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթների կատարմանը հետևելն է։
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սակայն եվրոպացի միջնորդները առայժմ բանակցություններում լուրջ առաջընթաց չեն ակնկալում։ Նման հոռետեսության գլխավոր պատճառն այն է, որ Իրանը շարունակում է պնդել՝ միջուկային ծրագիրը կսառեցվի միայն ամերիկյան պատժամիջոցների ամբողջական վերացման դեպքում։

«Եթե Միացյալ Նահանգները լուրջ է տրամադրված, ապա նրանք պետք է պատրաստ լինեն վերացնել Իրանի դեմ սահմանված կամ վերահաստատել բոլոր պատժամիջոցները։ Եթե մենք ցանկանայինք խուսափել միջուկային համաձայնագրով մեր իսկ ստանձնած պարտավորությունների կատարումից, ապա նախորդ ամերիկյան վարչակազմի՝ այդ պայմանագիրը լքելու մասին որոշումից հետո կանեինք նույնը։ Այսօր, սակայն, այդ համաձայնագիրը գոյություն ունի բացառապես Իրանի շնորհիվ, և մենք դրա համար շատ ծանր գին ենք վճարել։ Մեր ժողովուրդը տառապում է ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով, և եթե Վաշինգտոնում ցանկանում են վերականգնել միջուկային համաձայնագիրը, պետք է միանգամից վերացնեն Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները», - հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։
Բանակցություններում ներգրավված արևմտյան դիվանագետները նշում են, որ դրանց հաջող ընթացքին խոչընդոտող գլխավոր գործոնը այս պահին իրանական պատվիրակության որդեգրած մաքսիմալիստական դիրքորոշումն է։ Այսպես, որոշ տեղեկությունների համաձայն՝ Թեհրանը կտրականապես մերժել է ամերիկյան կողմի առաջարկը, ըստ որի ուրանի հարստացման ծավալների որոշակի նվազեցման դիմաց Իրանի կառավարությանը հնարավորություն կտրվեր օգտվել նավթի վաճառքից ստացված մեկ միլիարդ դոլարից։

«Այդ գումարն այժմ սառեցված վիճակում է ասիական բանկերից մեկում», - գրում է Bloomberg-ը։ Վաշինգտոնում համոզված են՝ ակնկալիքները, թե Միացյալ Նահանգները կարող են միակողմանի զիջումների գնալ՝ դրանց դիմաց Թեհրանից որևէ բան չստանալով, իրատեսական չեն։ «Միացյալ Նահանգներին ուղղված կոչերը, թե հարկավոր է միակողմանի ժեստերի կամ հաշտեցմանը միտված քայլերի դիմել, իմ կարծիքով, կառուցողական չեն»,- պնդել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Նկատենք, որ նախօրեին ԱՄՆ-ն հայտնեց Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման քայլերի պատրաստակամության մասին: Այս առումով, որոշակի հույս կա Իրանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության:

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Վիեննայում բանակցությունների մասին, որոնց թեման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն էր (ԳՀՀԾ): ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ ԳՀՀԾ-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային գործարքից երկիրը հանելուց հետո:

«Մենք ընդունում ենք, որ դա գործընթացի պոտենցիալ մեկնարկն է՝ իմանալով, որ առջևում մեզ երկար, պոտենցիալ երկար ճանապարհ է սպասվում: Մենք միշտ ասել ենք, որ դա դժվար կլինի, և ես կարծում եմ, որ դա ևս արժե ընդգծել: Դա դժվար կլինի մի քանի պատճառներով: Դա դժվար կլինի լոգիստիկայի պատճառով»,- նշել է Նեդ Փրայսը: Նրա խոսքով՝ «Միացյալ Նահանգների և Իրանի միջև գոյություն ունի որոշակի անվստահություն, որը պայմանավորված է ինչպես վերջին տարիների իրադարձություններով, այնպես էլ, բնականաբար, մեր երկու երկրների և ըստ էության՝ Իրանի ու միջազգային հանրության հարաբերություններում ավելի երկար պատմությամբ»:

«Մինչև հիմա բանակցությունները գործնական էին և արել են այն, ինչը մենք ենթադրում էինք: Դրանք նպաստում են, որ ավելի լավ հասկանանք Իրանի մտածելակերպը, և մենք հույս ունենք, որ Թեհրանն իր հերթին բանակցությունների այս ռաունդից դուրս կգա այն բանի ավելի լավ ընկալմամբ, թե մենք ինչին կարող էինք պատրաստ լինել: Վիեննայում աշխատած թիմը խորհրդակցություններ է անցկացրել մեր եվրոպացի դաշնակիցների հետ, ինչպես նաևի մեր ռուս և չինացի գործընկերների հետ: Նրանք իրենց հերթին հանդիպել են իրանական պատվիրակությանհ հետ: Այնպես որ, այս ամենի ընթացքում մենք ավելի շատ ենք լսել Իրանի դիրքորոշման մասին: Մեր գործընկերներն իրենց հերթին լսել են մեր դիրքորոշման մասին, որը հետո փոխանցել են իրանցիներին: Կարճ ասած՝ սա այն է, ինչին հուսով էինք հասնել ամենասկզբից, իրականում ոչինչ ավելի և ոչինչ պակաս»,- ասել է նա:

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ԳՀՀԾ-ին վերադառնալու համար, այդ թվում պատժամիջոցների չեղարկման ճանապարհով, որոնք ԳՀՀԾ-ի հետ համաձայնեցված չեն... Հենց այս պատճառով ենք մենք պայմանավորվել այդ նպատակով դիվանագիտությամբ զբաղվել: Պատժամիջոցների ցանկացած չեղարկման ճշգրիտ բնույթը դիվանագիտության թեմա է»,- հավելել է Նեդ Փրայսը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1538 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am