Առաջիկա արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ցուցակում մի քանի նոր դասալիքներ կհայտնվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի օրինագծի, որով առաջարկվում է համաներում կիրառել պարտադիր ժամկետային ծառայությունից խուսափողների նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ դա քաղաքական որոշում է, և դրա տակ իրավական հիմնավորումներ փնտրել պետք չէ։

Այսպիսով՝ եթե կառավարության հաստատած նախագիծը սահմանված կարգով ընդունվի նաև Ազգային ժողովում, ապա համաներում կկիրառվի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց, որոնք․

• որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի.
• որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
• որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:
• համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:
• Հատկանշական է, որ համաներման շահառու են դառնալու նաև նշված հոդվածի հիման վրա հետախուզման մեջ գտնվող անձինք: Այսինքն՝ Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Նախնական տվյալներով՝ համաներման պոտենցիալ շահառուների թիվը կարող է հասնել 5000-ի։ Նախագծի համաձայն՝ hամաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, որոնք, բացի ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, մեղադրվում են կամ դատապարտվել են նաև քրեական օրենսգրքի այլ հոդվածով ևս։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարելով անհետաձգելի՝ այն հապշտապ կարգով կներկայացնի Ազգային ժողով: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը դասալիքներին պաշտպանելու բացառիկ քայլ է, բացառիկ ցինիզմ՝ զոհված ավելի քան 5000 և վիրավորված 11000 տղաների հիշատակի հանդեպ։ Փաստորեն պետությունն այս քայլով ապացուցում է, թե որքան ճիշտ են եղել բանակից փախածները և որքան սխալ՝ բանակում ծառայածներն ու իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը տված տղաները։

Այս քայլով Նիկոլ Փաշինյանն ու նրա ուսապարկերի թիմը, որը Ազգային ժողովում վավերացնելու է դասալիքների իրավունքները պաշտպանող այս ակտը, ՀՀ շարքային քաղաքացուն անուղղակիորեն ցույց են տալիս ճանապարհ, որ կարելի է բանակից թռնել, իսկ հետո սպասել համաներման ակտին։ Ընդ որում, նախկինում ևս եղել են դեպքեր, երբ զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների համար պետությունը մի քանի անգամ օրենք է ընդունել՝ որոշակի դրամական փոխհատուցման դիմաց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Բայց այն ժամանակ բանակում չծառայները գոնե պետությանը որոշակի գումար են վճարել, իսկ հիմա ո՛չ ծառայել են, ո՛չ էլ գումար կվճարեն։ Նիկոլ Փաշինյանն իր ու իր թիմի կայացրած քաղաքական որոշումը հիմնավորել է բանակում իրականացվող <<խորը և բովանդակային>> բարեփոխումներով ու համոզված պնդել, որ իրենք ճիշտ որոշում են կայացրել։ Իրականում, սակայն, դժվար չէ հասկանալ, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանը կատարում է նախընտրական ժեստ՝ իր կողմը բերելու բանակից խուսափածներին՝ արտահերթ ընտրությունների ժամանակ ակնկալելով նրանց քվեն։

Նիկոլ Փաշինյանի համար վարչապետի աթոռը եղել է ու կմնա ավելի բարձր արժեք, քան բանակը, պետական անվտանգությունն ու տարրական մարդկային բարոյականությունը։ Նիկոլ Փաշինյանի թիմում քանի հոգի է բանակում ծառայել և քանի հոգի՝ բանակից թռել՝ քննարկման առանձին թեմա է։ Հավանաբար առաջիկա ընտրություններին Փաշինյանի ցուցակում մի քանի նոր դասալիքներ կհայտնվեն։

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 4339 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am