Ով է ում ընդդիմությունը, կամ ում շահերը պաշտպանեց «Ելք»-ը

Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, կամ կարճ ասած՝ գյուղերի խոշորացման մասին աղմկահարույց նախագիծը ընդունվեց իշխող ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմ ձայներով։ Ընդդիմադիրները անխնա քննադատեցին կառավարության հերթական վտանգավոր նախաձեռնությունը, ինչի արդյունքում կարող են գյուղեր դատարկվել ու բարձրանա արտագաղթի մի նոր ալիք։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոշորացման գաղափարը վատ չէ, բայց չկա երաշխիք, որ վաղն էլ մարզերը չեն խոշորացնի ու դարձնեն քաղաքներ: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ պետք է արդյունք տեսնեն, եթե խոշորացումը արդյունավետ չլինի, հարյուր հատ միջազգային կազմակերպություն էլ մեզ հորդորի՝ դրան չպետք է գնանք՝ մոդային տուրք տալով: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ ասաց, թե այսօր կա երկու տարբեր Հայաստան, որոնցից մեկում՝ «ֆեյք Հայաստանում», ապրում է Տերտերյանը. «Կա ֆեյք Հայաստան, որտեղ ապրում եք դուք, որտեղ բոլորն ամեն ինչից գոհ են, և դուք այստեղ ներկայացնում եք ծրագիր, որի արդյունավետությունը որևէ մեկս չենք տեսել, ներկայացնում եք բացարձակ ֆեյք իրականություն, և կա իրական Հայաստան, որի հետ դուք որևէ աղերս չունեք»։ Զոհրաբյանը նկատեց՝ խախտվել է Սահմանադրության 190-րդ հոդվածը՝ հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել, ԱԺ-ն համապատասխան օրենք ընդունելիս՝ պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը. «Հիմա դուք ասում եք՝ մենք լսել ենք համայնքապետերի, համայնքների կարծիքը. ո՛չ, հարգարժան կառավարություն, դուք չեք լսել, դուք կանչել եք մարզպետներին, նրանց ասել եք, որ սա քաղաքական որոշում է, և որևէ գյուղապետ կամ բնակիչ չհամարձակվի թպրտալ, և այս ծրագիրը պետք է իրականացվի։ Եթե սա համարում եք հանրային լայն քննարկում, ապա առաջարկում եմ Սահմանադրության մեջ կատարել փոփոխություն և «հանրային լայն քննարկում» հասկացությունը ձևակերպել այնպես, ինչպես դուք դա իրականացնում եք»։ Զոհրաբյանը վստահ է, որ համապատասխան մոնիտորինգ չի արվել, իսկ եթե արվել է, ապա արդյունքներն այնքան վատն են եղել, որ կառավարությունն այն ներկայացնելու համարձակություն չունի։«Որևէ մեկն իր խերից փախած չէ, եթե բնակչությունը տեսներ, որ համայնքների խոշորացումն ավելի արդյունավետ է, ապա իրենք կօգտվեին Սահմանադրությամբ իրենց տված լիազորություններից, տեղական հանրաքվեներ կանեին և իրենք կգային՝ կխնդրեին ձեզ՝ պահանջելով համայնքների խոշորացում։ Մեկ մոտիվացիա կարող էր լինել, որ մենք կողմ քվեարկեինք այս նախագծին. եթե դուք գայիք, ներկայացնեիք խոշորացված համայնքների արդյունավետությունը, բայց մենք հանրությունից այլ բան ենք լսել։«Ծառուկյան» դաշինքն այս նախաձեռնությանը կողմ քվեարկել չի կարող»,- եզրափակեց Ն. Զոհրաբյանը։ Նախագծին անցավ 57 կողմ, 23 դեմ ձայներով: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը: «Ելքի» դիրքորոշումը զարմացրեց Մելքումյանին, նա հիշեցրեց, թե ԱԺ նախագահի ընտրության ժամանակ, երբ առաջադրվել էր Էդմոն Մարուքյանը,«Ելք»-ն էր հորդորում , խոսում էր ընդդիմության միասնականության մասին․«Դա ձեր դաշինքի ներքին խնդիրն է, իհարկե, բայց չե՞ք կարծում, որ ընդդիմությունը պետք է միասնական լիներ: Չեմ կարողանում հասկանալ ձեր՝ քվեարկությանը չմասնակցելը»: Փաշինյանն արձագանքեց, որ Մելքումյանի ռեպլիկը հասկանալի չէ. «Դեմ չեմ, որ մեր դիրքորոշումները նույնական լինեն, հետեւաբար ձեր խմբակցությունն էլ կարող է այս հարցի քվեարկությանը չմասնակցել եւ մեր դիրքորոշումները 100 տոկոսով նույնական կլինեն»: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կատակեց. «Մենք չենք բացառում, որ ընդդիմությունն էլ կարող է ընդդիմություն ունենալ»: Անի Սահակյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am