Մենք, Կատարն ու Սաուդյան Արաբիան

Կատարի շուրջ իրադարձությունները առաջին պահերին կարելի էր անհասկանալի ու տարօրինակ համարել, սակայն հետո միայն իրադարձությունները կամաց-կամաց լույս սփռեցին... Այժմ, Կատարի հետ դիվանագիտական կապերը խզած երկրների թիվը հասել է 10-ի: Վերջիններն էին` Կոմորյան կղզիները: Սա արդեն 10-րդ երկիրն է, որը խզեց դիվանագիտական կապերը Կատարի հետ: Ավելի վաղ այդ քայլին գնացել էին` Մավրիտանիան, Եմենը, Լիբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Մավրիկիան և Մալդիվները՝ մեղադրելով Կատարին ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ։ Հիշեցնենք, որ այս երկրները իրենց քայլը պատճառաբանում են նրանով, թե Կատարն աջակցում է ահաբեկչությանն ու ապակայունացնում է իրադրությունն արաբական երկրներում: Այսինքն, այս պետությունները Դոհային մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ և այդ պատճառով են խզել դիվանագիտական հարաբերությունները: Ուշագրավ էր Թրամփի «պարզաբանումը»: ԱՄՆ նախագահն անմիջականորեն կապեց Մերձավոր Արևելք կատարած իր այցը Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մի քանի արաբական երկրների որոշման հետ։ Ճնշումը, որն այդ երկրները ցուցաբերում են Կատարի նկատմամբ, Թրամփի կարծիքով՝ կարող է դառնալ «ահաբեկչության սարսափների վերջի սկիզբ»։ «Հաճելի է տեսնել, որ այցը Սաուդյան Արաբիա և հանդիպումը թագավորի և ևս 50 պետությունների ներկայացուցիչների հետ արդեն պտուղներ է տալիս։ Նրանք հայտարարել են, որ կոշտ դիրքորոշում կզբաղեցնեն ծայրահեղականության ֆինանսավորման նկատմամբ, և բոլորը մատնացույց են արել Կատարին», թվիթերում գրել էր Թրամփը։ Ավելի հետաքրքրական էին այն երկրների վերաբերմունքը, որոնք սկսեցին սատարել Կատարին` այս բարդ փուլում: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշում, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին: Թուրք զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի համաձայն երկու երկրի միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2015-ին: Ուշագրավ է, որ Թուրքիայի մեջլիսը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ 10 երկրներ հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: Հենց Կատարի նկատմամբ կայացրած հայտնի որոշումից հետո` Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ արեց երկխոսության գնալ՝ հայտարարելով, որ պաշտոնական Անկարան շարունակելու է զարգացնել հարաբերությունները Կատարի հետ: Նա նշել էր, որ այդ երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը ճիշտ չէ: «Նեղ օրվան» օգնելու քայլ արեց նաև Թեհրանը: Իրանը պարենամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Կատար: Կատարի իշխանություններն Իրանի և Թուրքիայի հետ բանակցություններ են վարում պարենամթերքի և ջրի մատակարարումների շուրջ՝ Պարսից ծոցի պետությունների կողմից սահմանված պարենային արգելքի պատճառով: Հայտնի է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան դադարեցրել են շաքարի արտահանումը Կատար: Պաշտոնական Երևանը երեկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի մակարդակով անդրադարձել է Կատարի շուրջ ստեղծված իրավիճակին` նշելով, որ` «ասել, թե Կատարն է իրենից վտանգ է ներկայացնում ահաբեկչության տեսանկյունից, ճիշտ չի լինի»։ «Մեր գիծը՝ կապված ընդհանուր առմամբ զբոսաշրջության հետ, խթանման հետ, շարունակվելու է: Կատարը ընդամենը պետություններից մեկն է: Մոտակա ժամանակ կլինի ևս մի վեց պետություն, որոնց հետ այդ ազատականացումը կանենք: Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ տարածաշրջանում, ասենք նույն Վրաստանը շատ ավելի մեծ թվով երկրների համար ազատականացում է իրականացրել, և բնական է, որ դա բերել է նրան, որ զբոսաշրջությունը նաև այդ պատճառով այնտեղ ավել է»: Անցյալ ամիս Հայաստանի նախագահի՝ Կատար կատարած պաշտոնական այցից հետո, երբ ձեռք բերվեցին համագործակցության մի շարք պայմանավորվածություններ Հայաստանի և այդ երկրի իշխանությունների միջև, այսօր Շավարշ Քոչարյանը նշում է, որ Կատարի շուրջ ծագած խնդիրը «մեր դաշտից դուրս է»․ «Ես կարծում եմ, տարբեր պատճառներ կարելի է նշել, բայց․․․ այդ խնդիրը մեր դաշտից դուրս է»: Շավարշ Քոչարյանը, եթե նկատի ունի աշխարհաքաղաքական, մերձավորարևելյան խնդիրներում Հայաստանի ազդեցություն, թերևս ճիշտ է` այդ, և ոչ միայն այդ, այլև այլ խնդիրներ մեր դաշտից դուրս են: Անգամ տարածաշրջանային շատ իրադարձություններ են մեր դաշտից դուրս: Բայց այն, որ Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունները խոշոր հաշվող կարող են առնչվել Հայաստանին` տարածաշրջանային նոր արտաքին քաղաքական առաջնահերթությունների հարցում` անկասկած է: Թեկուզ որպես օրինակ կարելի է մատնանշել իրանա-թուրքական հարաբերություններում հնարավոր լարվածության խորացումը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am