Թրամփի «առեղծվածային» շրջագայությունը, կեղծ ցավակցականն Իրանին և տարածաշրջանային շահերը

Թեհրանի շուրջ զարգացումների վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնի հայտարարությունները բուռն են ընդունվեցին Իրանում: Նախ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցեց Իրանի ժողովրդին՝ կապված Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ։ «Մենք սգում և աղոթում ենք Իրանում ահաբեկչական հարձակումների անմեղ զոհերի, Իրանի ժողովրդի համար, որը դժվար ժամանակներ է վերապրում։ Մենք ընդգծում ենք, որ ահաբեկչությունը հովանավորող երկրները ենթարկված են անձամբ այդ չարիքի զոհը դառնալու ռիսկին»,-ասվում է պետության ղեկավարի հայտարարությունում։ Իրանի ՆԳՆ տվյալներով՝ ներկայում իրավիճակը գտնվում է անվտանգության ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Վերջին տվյալներով՝ կրկնակի ահաբեկչության զոհն դարձան 13 մարդ, ևս 43-ը վիրավորվել է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններն անվանել է «բարբարոսական և երկչոտ», ինչպես նաև կոչ արել պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին, իրագործողներին և նրանց, ովքեր ֆինանսավորել են այդ հարձակումները։ Հայտարարությունը, որը հաստատել են ԱԽ բոլոր 15 անդամները, նախապատրաստվել էր հունիսի 7-ին Ճապոնիայի կողմից՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների անունից։ ԱԽ-ում ընդգծել են, որ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով իրենից ներկայացնում է միջազգային խաղաղության ու անվտանգության լրջագույն սպառնալիքներից մեկը, իսկ ցանկացած ահաբեկչական գործողություն հանդիսանում է «հանցավոր և չարդարացված»։ Սակայն պաշտոնական Թեհրանը քննադատեց Թրամփի հայտարարությունը: Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը քննադատությամբ է պատասխանել ԱՄՆ նախագահի հայտարարությանը՝ կապված Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։ «Սպիտակ տան հակասական հայտարարությունը և սենատի պատժամիջոցները հնչել են այն պահին, երբ իրանցիները բախվել են ահաբեկչության՝ ԱՄՆ-ի արբանյակի (Սաուդյան Արաբիա) աջակցությամբ։ Իրանցի ժողովուրդը մերժում է ԱՄՆ-ի կողմից բարեկամության նման հավաստիացումները»,-գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում։ Նկատենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորն իր պաշտոնական հայտարարության մեջ Սաուդյան Արաբիայի իշխանություններին մեղադրել է Թեհրանում կատարված ահաբեկչական հարձակումներին առնչություն ունենալու մեջ։ Չնայած այն բանին, որ հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ խմբավորումը, իրանական կողմը կարծում է, որ դա Էր Ռիադի ձեռքի գործն է: Հայտարարությունում նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա այցից մեկ շաբաթ անց։ Իր հերթին, կարծես լարվում են Սաուդիան Արաբիայի և Թուրքիայի հարաբերությունները: Սաուդիան Արաբիայում օնլայն արշավ է սկսվել, որը կոչ է անում բոյկոտել թուրքական ապրանքները, քանի դեռ պաշտոնական Անկարան պաշտպանում է Կատարին՝ արաբական աշխարհում խորացող դիվանագիտական ճգնաժամի ֆոնին: Երեկ Թուրքիայի խորհրդարանը, նախագահի կուսակցության առաջարկությամբ, օրենք էր ընդունել՝ արտոնելով զորքերի տեղակայումը Կատարում: Ռեջեփ Էրդողանը հայտնի է Կատարի առաջնորդների հետ իր սերտ հարաբերություններով, որոնց հետ համակարծիք է արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերում: Այսպիսով, կրոնական պատերազմը, որն ընթանում է Մերձավոր Արևելքում, չշրջանցեց Իրանի տարածքը: Հայտնի է, որ Իրանում աշխատում են Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունները, գործում են կազմակերպություններ, որոնց ֆինանսավորում է Էր-Ռիադը: Այսինքն, խոշոր հաշվով` Իրանում իրավիճակն ապակայունացնելու մղումներ մշտապես են եղել, ու թերևս, գործ ունենք Իրանի հետ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կրոնական պատերազմի հետևանքով տեղի ունեցած ահաբեկչության հետ` Թրամփի կողմից Իրանի նկատմամբ ընդգծված բացասական տրամադրությունների ֆոնին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am