Միակ ոչ թշնամի հարևանի համար մենք ո՞վ ենք

Հայ-վրացական հարաբերություններ՝ ոչ բարեկամական, ոչ թշնամական

Վրաստանի բնակիչների 64 տոկոսի համոզմամբ՝ իրենց երկրի հարաբերությունները Հայաստանի հետ կարելի է բնութագրել որպես դրական։ Դա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից օրերս հրապարակված հարցման արդյունքները։

Փետրվարին անցկացված այս հետազոտության մասնակիցների 22 տոկոսի պնդմամբ՝ հայ-վրացական հարաբերություններն այսօր ոչ բարեկամական են և ոչ էլ թշնամական։ Հարցվածների միայն 9 տոկոսն է նշել, թե Հայաստանի հետ հարաբերությունները վատ վիճակում են, փոխանցում է «Ազատությունը»։

Հետազոտության մասնակիցների շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ ավելի դրական տրամադրություններ են տիրում։ Վրաց-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը դրական է գնահատել հարցվածների 73, իսկ վրաց-ադրբեջանականինը՝ 66 տոկոսը։

Բացի այդ, IRI-ի հարցմանը մասնակցած Վրաստանի քաղաքացիների 17 տոկոսը պնդում է, որ իրենց երկրի ամենակարևոր քաղաքական գործընկերը Ադրբեջանն է։13 տոկոսը որպես Թբիլիսիի թիվ մեկ քաղաքական գործընկեր մատնանշում է Թուրքիային։Համեմատության համար՝ Հայաստանը Վրաստանի գլխավոր գործընկեր է ընկալում հարցվածների միայն 11 տոկոսը։

Դատելով հետազոտության արդյունքներից՝ տնտեսական ասպարեզում Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերն է՛լ ավելի ամուր են։ Ամեն երկրորդ հարցված վրացին որպես երկրի կարևորագույն տնտեսական գործընկեր մատնանշել է Թուրքիային և Ադրբեջանին՝ համապատասխանաբար 29 և 21 տոկոս։ Հայաստանը Վրաստանի առաջնահերթ տնտեսական գործընկերներին թվին է դասել հարցվածների միայն 9 տոկոսը։

Դրա հետ մեկտեղ, Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ վրաց հասարակությունը Հայաստանը որպես սպառնալիք չի ընկալում։ Հետազոտության մասնակիցների միայն 3 տոկոսն է Հայաստանն ընկալում որպես քաղաքական, և 2 տոկոսը՝ որպես տնտեսական սպառնալիք։ Փոխարենը, հարցվածների 10 տոկոսը պնդել է, որ Թուրքիան Վրաստանի համար լուրջ տնտեսական սպառնալիք է, 7 տոկոսի պնդմամբ էլ՝ Անկարայի գործունեությունը Վրաստանի տարածքում քաղաքական ռիսկեր է պարունակում։ Ադրբեջանը քաղաքական սպառնալից գործոն է դիտարկում հարցված վրացիների 7, և տնտեսական սպառնալիք՝ 4 տոկոսը։

Սպառնալիքների առումով միանձնյա առաջատարը, սակայն, Ռուսաստանն է։ Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների 88 տոկոսը Ռուսաստանը համարում է քաղաքական, իսկ 78 տոկոսը՝ տնտեսական սպառնալիք։ Որպես հետևանք՝ վրաց հանրության ճնշող մեծամասնությունը շարունակում է հանդես գալ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու օգտին։ IRI-ի տվյալներով՝ Վրաստանի բնակչության 59 տոկոսը ամբողջությամբ, ևս 19 տոկոսը՝ մասամբ կողմ է արտահայտվում ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին։ Հարցվածների կեսից ավելին, այդուհանդերձ՝ 53 տոկոսը, անկեղծորեն խոստովանել է, թե չգիտի՝ երբ Վրաստանը հնարավորություն կստանա մաս կազմել դաշինքին։ Հարցման մասնակիցների 12 տոկոսն էլ կարծում է, որ դա երբեք տեղի չի ունենա։

Հարևան Վրաստանի հետ հարաբերություններն այսօր մանավանդ, երբ թուրք-ադրբեջանական սպառնալիքն է հայության առջև, առավել քան կարևոր է: Բայց Վրաստանի հետ հարաբերությունների հարցում կարծես սայլը տեղի չի շարժվում:

Առայժմ, ոչ ֆորմալ մեկ հանդիպում

Դեկտեմբերի 22-ին անսպասելիորեն վրացական աղբյուրները հաղորդեցին, որ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը «ոչ ֆորմալ» այցով Վրաստանում է գտնվում: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նախ տեղեկացրեց, որ երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին Ծինանդալիում հյուրընկալել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին:

Վրացական կողմն անմիջապես շտապեց հաղորդել, որ հանդիպումը ճանաչողական բնույթ է կրում. «Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները քննարկում են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները, երկրների միջև առկա համագործակցության օրակարգն ու հարաբերությունների էլ ավելի խորացման հեռանկարները»:  «Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով»։ Այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի` իր վրաց գործընկերոջ Զալկալիանիին մատուցած հուշանվերի` «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի խորհրդի մեջ:

Այնուհետև պաշտոնապես ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն տարածեց Այվազյանի այցի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպման մասին։

«Արտգործնախարարները հանգամանալից քննարկում ունեցան Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։ Նախարարները կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը՝ որպես փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման կարևորագույն հարթակ: Անդրադարձ կատարվեց նաև ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն»:

Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին, ըստ հաղորդագրության՝ անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշել են, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար:

Փաշինյանը հայ-վրացական հարաբերություններին ոչինչ չի ավելացնում

Ի՞նչ մակարդակում էին հայ-վրացական հարաբերությունները Փաշինյանի օրոք հասցվել՝ դրա ականատեսը հայ ժողովուրդը տեսավ պատերազմի օրերին, երբ տարբեր աղբյուրներ հայտնում էին, թե վրացական կողմը փակել է օդը, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին թույլ չի տալու իր տարածքով զենք տեղափոխել, բայց, այնուամենայնիվ, Վրաստանով ադրբեջանական կողմին զենքի մատակարարման համառ տեղեկություններ շրջանառվում էին մեկընդմեջ:

Թբիլիսիից հավաստիացնում էին, թե «չեզոքություն է պահպանել»... Բայց... Առհասարակ, ի՞նչ ավելացրեց հայ-վրացական հարաբերություններին Փաշինյանը, բացի մի քանի ցուցադրական այցերին, ֆոտոսեսիաներին ու սելֆիներին՝ վրաց իշխանությունների հետ: Մենք նույնիսկ կարող ենք հարց բարձրացնել՝ հարաբերությունների այն մակարդակը, որը գոյություն ուներ Սերժ Սարգսյանի օրոք, պահպանվե՞լ է, թե՞ ավելի է վատացել, թե՞ ոչ լավ, ոչ վատ, սովորական մակարդակում է:

Առհասարակ, երբ Վրաստանում օր-օրի մեծանում է թուրքական վտանգը՝ կարևոր է, որպեսզի Հայաստանը նախաձեռնողական քաղաքականություն վարի հարևան Վրաստանի հետ հարաբերությունները բարձրացնելու ավելի բարձր մակարդակի: Բայց ինչպես երևում է, Փաշինյանի իշխանությունն ինչպես բոլոր գործընկերների հետ հարաբերությունները դրել է ինքնահոսի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1703 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am