Հիմա Հայաստանը մերժելու հերթն է

«Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական պրոյեկտ, ամբողջ ընթացքում գործել է նեգատիվ հարթությունում։ Խնդիրը միայն նրա ընդդիմադիր կենսագրությունը չէ, այլ մտածողությունը, աշխարհայացքը, արժեհամակարգը։ Այդ նեգատիվի գագաթնակետը եղավ 2018 թվականը, երբ «մերժիր Սերժինը» նրա համար ճանապարհ հարթեց դեպի իշխանություն։ Նա իշխանության եկավ ոչ թե հանուն ինչ- որ նպատակի կամ գաղափարի, այլ հենց նեգատիվիզմի, մերժման շնորհիվ։ Իսկ գաղափարաբանական, փիլիսոփայական առումով դա սկզբունքորեն տարբերվում է դասական ընդդիմադիր գործունեությունից։

Եվ խնդիրը միայն իշխանության գալու ճանապարհին դրսևորված բացասականությունը կամ ատելությունը չէ, ինչը կարելի էր նորմալ համարել։ Նա կարող էր իշխանության գալ այդ հենքով, բայց արդեն որպես իշխանություն՝ դրսևորեր ստեղծարարություն, կառուցողականություն, արարում, և այդպես շարունակ։ Սակայն իշխանության շուրջ երեք տարիներին նա այդպես էլ չհրաժարվեց նեգատիվիզմից, մանիպուլյացիաներից, անպատասխանատու հայտարարություններից, մերժողականությունից ու դրանք մշտապես վառ պահող ատելությունից։

Փաշինյանի իշխանությունն առաջին իսկ օրից կառուցվել է ու այսօր էլ շարունակում է նախկիններին մերժելու, կոռուպցիայի, թալանի դեմ պայքարի մասին հռչակագրային ականջահաճո ելույթների վրա, որոնք, եթե անգամ կարևոր են ու անհրաժեշտ, այդուհանդերձ չպետք է լինեն իշխանության համար առաջին գերակայությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը՝ «մերժելով Սերժին», չմերժեց մերժումը որպես մտածողության տեսակ ու նաև քաղաքականության մեթոդ օգտագործելու սովորույթը, որն իշխանության պարագային արատավոր սովորույթ է։

Իշխանությունը՝ ի թիվս բազմաթիվ այլ առաքելությունների, պետության ու հասարակության առաջ ունի պոզիտիվ, կառուցողական պարտավորություններ, որոնք, սակայն, հնարավոր չէ իրագործել՝ որպես աշխարահայացք ու գործունեության առանցք որդեգրելով մերժողականությունը։ Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը կամ չկարողացավ, կամ չցանկացավ հասկանալ դա, ինչի արդյունքում անցած երեք տարիներին պետական, հանրային էներգիայի առյուծի բաժինն ուղղվեց իրականում անպտուղ պայքարների, դատարկ ելույթների, «արդարության վերականգնման» անվան տակ իրականացված իրավական կամայականությունների ու ամենաթողության, ներքին թշնամիներ կերտելու ու նրանց դեմ պատերազմելու՝ պետության ու հասարակության շահի տեսանկյունից ոչինչ չտվող գործընթացների վրա։

Իսկ երբ արդեն պետք էր պայքարել ոչ թե մտացածին ներքին թշնամիների, այլ միանգամայն իրական արտաքին թշնամու դեմ, նեգատիվիզմի ռելսերի վրա դրված, սևերի ու սպիտակների բաժանված պետությունը չկարողացավ դիմակայել այդ մարտահրավերին, և արձանագրվեց խայտառակ պարտությունը՝ դաժան հետևանքներով։

Նիկոլ Փաշինյանն անգամ երկրի ղեկավարի կարգավիճակում շատ հաճախ իրեն դրսևորում է՝ որպես ընդդիմադիր գործիչ։ Դրա պատճառը, սակայն, ընդդիմադիր գործունեության հանդեպ նրա անհագուրդ սերը չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի անհատական և քաղաքական մոտիվատորների հիմքում դրված է մերժումը՝ երևույթի նեղ և լայն իմաստներով, կառուցելու, արարելու անկարողությունը։ Իր կարիերայի ընթացքում նա մերժել է բոլորին ու ամենայնը։ Հիմա Հայաստանը մերժելու հերթն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1006 անգամ
Լրահոս
«Նիկոլի բանկերը ոնց են քերում» հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Նրա խոսքերին բա կհավատան. Ղուկասյանը ՝ Փաշինյանի հայտարարությունների մասին (video) «Ճանաչու՞մ եք ինձ, ձեր պատճառով ախպերս նստեց»․ լարված իրավիճակ Աժ-ում (video) Հրապարակե՛ք, ազգը պիտի իմանա դավաճաններին դեմքով․ լարված իրավիճակ ԱԺ-ում (video) «Ալեն Սիմոնյա՛ն, Եռաբլուրի վրա ես տժժում»․ Ռուզան Ստեփանյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Դե լսե՛ք՝ ձեզ ինչ է սպասվում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ին (video) Ներքին ինֆորմացիա ունենք. Նիկոլը խայտառակ վիճակում է,ամեն տեղ պարտվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Աննա Վարդապետյա՛ն, ու՞ր է Նիկոլի դեմ քրեական վարույթը․ Արծվիկ Մինասյան (video) Նիկոլը փաստացի հայտարարեց ՝ ինքը Ադրբեջանի թեկնածուն է (video) Աննա Մկրտչյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց․ «Անբարոյականը տեղովդ ես», «Քեզ հանգիստ պահի» (video) «Զախարովան լավ կտացրեց սրանց գլխին»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանում ավելի քան 450 մարդ է ձերբակալվել առցանց դիվերսիոն գործունեության համար Փաշինյա՛ն, Արթուրը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը. «Ուժեղ Հայաստան» Մինչև ընտրություններ Փաշինյանը արտաքին պարտքը կեռապատկի էլ․ քաղաքացի (video) Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը, թե չէ․․․ Գևորգ Գևորգյան (video) Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին նիստը Իրանը դիտարկում է միջնորդների միջոցով ստացված ԱՄՆ-ի ուղերձը Իմ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է․ իր գաղափարախոսությունից ես հետ չեմ կանգնելու․ Նարե Սոսե (video) Բախվել են «Opel Zafira»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը կողաշրջվել ու հայտնվել է բաժանարար գոտում Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում «Աշխարհի խղճին» արցախցին կա և նրա պատմությունը, խնդիրները, իրավունքներն ու պահանջները չեն կորսվել Զարմացած չեմ մարդկային ստորության, չարության և ամեն գնով իշխանություն պահելու հերթական ապացույցից Պատասխանատվությունից խուսափելու համար նախ հերքում են ակնհայտը, ապա փորձում «մարել» հետևանքները Հերի՛ք եղավ, ռադներդ քաշեք․․․ Անաստաս Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am