ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԳՈՐԾԱԿԱԼԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ Է ՆՇԱՆԱԿԵԼ


Ուրեմն, Արմեն Լևիկի Ոսկանյանը, որը 26․03․2021թ-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է՝ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սփյուռքի հարցերով բաժնի պետ, նախկինում ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼ Է։ Նա աշխատել է ՀՀ հատուկ ծառայության համակարգում և ԲՌՆՎԵԼ։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱԱԾ տնօրեն էր դեռ Գորիկ Գուրգենի Հակոբյանը։ Այն ժամանակ անվտանգության գեներալ Գորիկ Հակոբյանը, դեպքը թույլ չի տվել հանրայնացնեն, քանի որ փաստացի իր համակարգի աշխատակցի են բացահայտել, թշնամի երկրի համար լրտեսություն անելու համար։ Ընդ որում, Արմեն Ոսկանյան անվտանգության աշխատակցին Թուրքիայի հատուկ ծառայությունները հավաքագրել են, ամուսնացելով ազգությամբ հայ, բայց Թուրքիայի քաղաքացի և այդ երկրի գործակալի հետ։ Հայաստանի ԱԱ Ծառայությունը կարճ ժամանակ անց բացահայտել է, սկզբից կնոջը, հետո նաև ամուսնուն։ Արմեն Ոսկանյանին համակարգից հեռացրել են, անմիջապես, և հարուցել են քրեական գործ լրտեսություն կատարելու մեղադրանքով։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, գործը անգամ կարճված չէ, բայց Նիկոլ Փաշինյանին դա չի խանգարել, վարչապետ դառնալուց անմիջապես հետո Արմեն Ոսկանյանին վերադարձնել այս անգամ, արդեն ՀՀ Անվտանգության խորհրդի համակարգ, որտեղով բազմաթիվ հույժ գաղտնի տեղեկություններ են անցնում, և անգամ տալ բաժնի պետի պաշտոն։ Լրատվամիջոցները կարող են դիմել Ազգային Անվտանգության Ծառայություն պարզաբանում ստանալու կապակցությամբ, քրեական գործի «քնեցնելու» և թուրքական գործակալին անվտանգության համակարգում պաշտոն տալու մասին, սակայն վստահ ենք որ ինֆորմացիան գաղտնի է պահվելու։ Միևնույն ժամանակ, այս պատմությունը անվտանգության աշխատակիցները անգիր գիտեն, հուսով ենք որ գոնե ներքին կարգով հետևում են, մեր հայրենիքում վխտացող թուրքական ագենտներին։
Լուսանկարում Արմեն Ոսկանյանն է և իր կինը՝ ազգությամբ հայ, թուրքական քաղաքացի, կից նաև վարչապետի որոշում հրամանն է թուրքական գործակալին պաշտոնի նշանակելու մասին։

Ի դեպ, Արմեն Ոսկանյանի կինը Ալին Օզինյանն է, ով երկար տարիներ աշխատել է թուրքամետ Սիվիլնեթ լրատվականում և Թուրքիային նվիրված հաղորդումներ էր վարում:

Mediaport տելեգրամյան ալիք

դիտվել է 1518 անգամ
Լրահոս
Քամալա Հարիսի վարկանիշը շարունակում է աճել Այդպես էլ ՊՆ-ն չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Որքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Արտակ Զաքարյան ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել «Որդիների կանչ» ՀԿ-ն անկախության օրը դիմավորելու է Եռաբլուրում Այս խոստումն էլ չկատարեց 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք Թիկնապահներից էլ է վախենում․ ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցել 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am