Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը Վլադիմիր Գասպարյանին հրապարակայնորեն նկատողություն անում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական անգամ կառավարության նիստի ժամանակ նկատողություն արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Այս անգամ «Զվարթնոց» օդանավակայանում աշխատող տաքսիստների «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» լինելու համար: Բնականաբար, ոստիկանապետն այս խնդրում մեղավոր առանցքային պաշտոնյան չէ, բայց վարչապետը որոշեց հենց նրա անունը հնչեցնել իրավիճակից իր ծայրահեղ դժգոհությունն արտահայտող ելույթի ժամանակ: Ինչո՞ւ է վարչապետը կառավարության նիստերի ժամանակ ոստիկանապետին հրապարակայնորեն նկատողություն անում, հատկապես այնպիսի հարցերում, որոնց համար ցանկության դեպքում ավելի անմիջական մեղավորներ կարող էր գտնել: Մեկ ամիս առաջ Կարեն Կարապետյանը ոստիկանապետին նկատողություն արեց փողոցներում կուտակվող աղբի համար, եւ հանձնարարեց կանխարգելման միջոցներ ձեռնարկել, փողոցում աղբ թափողների ձեռից բռնել եւ թափած աղբը հավաքել տալ: Նախօրեին էլ տաքսիստների թեմայով կրկին դիմելով ոստիկանապետին Կարեն Կարապետյանն ասաց. «Պարոն Գասպարյան, ընդեղ էլ ձեզանից ակնկալում ենք շատ կոշտ… Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպումը ՀՀ-ի զբոսաշրջիկի հետ գալիս են դրան: 20-30 հազար դրամով Մալաթիա Սեբաստիան պտտվելով բերում են Երեւանյան լիճ` որպես Սևան»: Երկու դեպքում էլ, Վլադիմիր Գասպարյանը ստիպված էր վարչապետին բացատրել, որ իրեն չի դիմում իր ուղղակի գործառույթներին առնչվող հարցերով: Աղբահանության թեմայով ոստիկանապետին անհանգստացնելուց հետո իշխանական մամուլի եզրակացությունը մեկն էր. Կարեն Կարապետյանն այդպես էլ քաղաքականությունից գլուխ չհանեց, և չընկալեց ներիշխանական չգրված օրենքները`չհասկանալով, որ Վ. Գասպարյանի հետ նման խոսակցություն բացելով՝ նա լարվածություն է ստեղծում իր եւ Ս. Սարգսյանի իշխանության առանցքային դերակատարներից մեկի հետ: Նույնիսկ զգուշացում եղավ, որ դա կարող է վատ ավարտվել, քանի որ ի տարբերություն Կարեն Կարապետյանի, որը ժամանակավոր է Հայաստանում, Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի իշխանության հիմնական հենասյուներից մեկն էր: Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ մեղմ ասած, խաբուսիկ է տպավորությունը, թե Կարեն Կարապետյանը անգիտակցաբար է հարվածներ հասցնում Սերժ Սարգսյանի հենասյուներից մեկին: Կառավարության վերջին ձևավորման գործընթացից պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը զրկել է Կարեն Կարապետյանին նույնիսկ այն սահմանափակ ազատությունից, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ սահմանվել է իրենց պայմանավորվածությունների ժամանակ: Կառավարության ձեւավորման վերջին պրոցեսը, սակայն ցույց տվեց, որ որոշումներ կայացնելու վարչապետի շրջանակը էլ ավելի է նեղացել, գրեթե զրոյացել է: Կարեն Կարապետյանը, ըստ էության, հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ, զրկված գործելու ցանկացած հնարավորությունից: Ու քանի որ վարչապետը գործողությունների լայն ընտրություն չունի, նա իր դիրքերն ամրացնելու, իր պաշտոնում և ՀՀ քաղաքական երկրակամարում ինքնահաստատվելու համար ընտրել է Սերժ Սարգսյանի հենասյուն, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Կարապետյանի խոսքը տվյալ դեպքում ուղղված է ոչ այնքան ոստիկանապետին, որքան նրա ղեկավարին: Եվ ակնհայտ է, որ սա լավագույնս գիտակցում է նաև Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Գասպարյանին խնդրել է տուրք չտալ էմոցիաներին, նույն ոճով չհակադարձել վարչապետին, և նույնիսկ բարեխղճորեն կատարել նրա հանձնարարությունները: Մինչև տեսնենք`ինչ է լինելու»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am