Չորրորդ զորավարժությունը վերջին 4 ամիսներին. Ինչ են Պուտինին հասկացնում Էրդողանն ու Ալիևը

Ապրիլի 8-9-ն Ադրբեջանը Թուրքիայի հետ իր տարածքում համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնի, հայտնեց ադրբեջանական ՊՆ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ միջոցառումները տեղի են ունենալու ադրբեջանական բանակի «զինվորական միավորումների պատասխանատվության գոտիների տարբեր ուղղություններում» տեղակայված համաբանակային պոլիգոններում:

Այսպես, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն ապրիլի 8-9-ը ևս մեկ օպերատիվ-մարտավարական զորավարժություն են անցկացնում։ Աղբյուրի համաձայն՝ վարժանքները կանցկացվեն ադրբեջանական համազորային զորավարժարաններում, դրանց նպատակն է բարելավել ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը և մարտունակությունը։

Սա կլինի թուրք-ադրբեջանական արդեն չորրորդ զորավարժությունը այս տարվա չորս ամիսների ընթացքում։ Երկու երկրների զինված ուժերի հերթական համատեղ վարժանքները մեկնարկել է ապրիլի 6-ից, դրանք երկու երկրների կապի զորքերի զինծառայողների մասնակցությամբ։

Երեկվանից մեկնարկած և մինչև այսօր շարունակվող վարժանքների ընթացքում զինվորականները պետք է լուծեն կապի միասնական համակարգի կազմակերպմանն ուղղված խնդիրներ, կապավորներին հանձնարարվել է նաև ապահովել զորքերի փոխգործակցությունը, կառավարման դաշտային կենտրոնների ձևավորումը։ Եվս մեկ օպերատիվ-մարտավարական զորավարժություն էլ ապրիլի 8-9-ինն են։ Ադրբեջանն ու Թուրքիան բարելավում են ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը և մարտունակությունը։

Սա կլինի թուրք-ադրբեջանական արդեն չորրորդ զորավարժությունը այս տարվա չորս ամիսների ընթացքում։ Նախորդ ամսվա կեսերին պլանային զորավարժություն էր. 10 000 անձնակազմ, մինչև 100 միավոր զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, 30 միավոր ավիացիոն միջոց, այդ թվում՝ ԱԹՍ-ներ։ Փետրվարին էլ Կարսում համատեղ զորավարժությունների ժամանակ նոր՝ հիմնականում հարձակողական զինատեսակներ ցուցադրվեցին։

Ի՞նչ է նշանակում զորավարժությունների այսպիսի հաճախականությունը, պատերազմի ավարտից հետո, ու դրանք գերազանցում են նախորդող տարիներին։ Իհարկե, պատերազմից հետո կա հոգեբանական գործոնը, թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է վախեցնել հայկական կողմին՝ դրա արդյունքում ցանկալի զիջումներ ստանալ արդեն կոմունիկացիոն հարցերում:

Բայց ամենակարևորը՝ Ադրբեջանն ու Թուրքիան ապագայի հեռու գնացող ծրագիր են մշակում, թուրք-ադրբեջանական համատեղ զորամիավորում ստեղծելու ճանապարհին են։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դիրքավորվում է հետխորհրդային տարածքում, սա էլ մեկ այլ մի խնդիր է Ռուսաստանի համար, որն առայժմ հանդուրժվում է, բայց պարզ չէ, թե մինչև երբ...

Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին զուգընթաց Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնեց Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ Կրեմլի՝ կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով նախորդ տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը:

Ապրիլի 7-ին Մոսկվա աշխատանքային այցի նախօրեին Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում նշեց. «Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2523 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am