Էրդողանն Արման Բաբաջանյանի շուրթերով իր դժգողությունն է հայտնել Մարտի 1-ի գործի դադարեցման վերաբերյալ

Սահմանադրական դատարանի որոշումը Մարտի 1-ի գործի վերաբերյալ իսկական երկրաշարժ առաջացրեց Հայաստանի քաղաքական դաշտի այն հատվածում, որոնք սպասարկում են հիմնականում օտարերկրյա շահերը։ Առանձնահատուկ իր դժգոհությունը ցույց տվեցին սորոսական շրջանակները, որոնց համար Մարտի 1-ն այն առանցքային պատվերն էր, որի միջոցով պետք է վարքաբեկվեր Հայաստանի բանակը, Հայաստանի անվտանգության հետ կապված շրջանակները։ Բացի այդ, սորոսականների համար կարևոր էր, որ Մարտի 1-ի միջոցով կազմալուծվել նաև Հայաստան-Արցախ, Հայաստան-Ռուսաստան ընդհանուր անվտանգության համակարգերը։

Պետք նշել, որ սորոսականներն իրենց նպատակին, մեծ հաշվով, հասան։ Այս խնդրի միջոցով նրանք կազմալուծեցին Հայաստանի գրեթե ողջ քաղաքական և զինվորական համակարգերը, որի արդյունքում ճանապարհ բացեցին Թուրքիայի ու Ադրբեջանի համար Արցախը նվաճելու հարցում։ Այս շարքում առանձնահատուկ արժե նշել նաև Թուրքիայի ազդեցության գործակալական ցանցի այն շրջանակներին, որոնք առերևույթ սորոսականների հետ չեն համագործակցում, սակայն աշխատում են նույն ուղղությամբ։

Այստեղ առանձնահատուկ պետք է շեշտել Արման Բաբաջանյանին ու Արամ Զավենի Սարգսյանին։ Սրանք են դարձել Էրդողանի այն զոնդեր-թիմը, որոնց միջոցով Էրդողանը ներկայացնում է իր տեսակետները Հայաստանի քաղաքական դաշոտում։ Ի դեպ արժե նշել, որ Արման Բաբաջանյանի կուսակցական թիմում կան մարդիկ, ովքեր ժամանակին բացահայտ էին առաջարկում Թուրքիային ակտիվորեն ներխուժել Անդրկովկաս՝ այս տարածաշրջանից հեռացնելով Ռուսաստանին։

Էրդողանը, իհարկե, հասկանում է, որ Հայաստանում ամբողջական իշխանություն չի կարող ունենալ, այդ իսկ պատճառով նա փորձում է իր ազդեցության գործակալների միջոցով մեծացնել իր ազդեցությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա, քանզի ակհնայտ է, որ Արցախում Թուրքիան դեռ ամբողջովին իր խնդիրները չի լուծել։ Չի լուծել իր խնդիրները նաև Հայստանի մասով։

Հասկանալի է, որ այս ամենի համար Թուրքիան սպասում է նոր բարենպաստ պայմանների։ Օրինակ, Դոմբասում ռուս-ուկրաինական բախումը կարող է այդ պայմաններից մեկը լինել։ Եվ եթե այդ բախման արդյունքում Ռուսաստանը պարտություն կրի, ապա Թուրքիան չի ուշացնի իր ակտիվ գործողություններով հանդերձ գալ Հայաստանի ուղղությամնբ։

Պատմությունը կրկնվում է այնպես, ինչպես եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նույն Թուրքիան սպասում էր, թե ինչպես կավարտվի Ստալինգրադյան ճակատամարտը։ Եվ եթե այն ժամանակվա խորհրդային զորքերը պարտվեին, ապա Թուրքիան պատրաստ էր ներխուժել Անդրկովկաս։ Եվ պատահական չէ, որ այդ ժամանակ Ստալինը որոշում կայացրեց անդրկովկասյան թուրքերին դուրս բերել տարածաշրջանից՝ արտաքսելով Սիբիր։

ՎԵրադառնալով մեր օրերին, նշենք, որ Թուրքիան դիտտարկում է նաև հայկական ուղղությամբ, այսպես ասած, փափուկ ուժի կիրառման տարբերակը։ Այն դեպքում, երբ Ռուսատսանի դիրքերը Դոմբասի ուղղությամբ բավարար թուլացած չլինեն։

Ահա այս տարբերակի համար էլ Էրդողանին պետք է Հայստանում ձևավորել ու ամրապնդել թուրքական գործակալական ցանցը։ Նրանք այդ գործակալական ցանցի միջոցով արդեն հասել են մեծ հաջողությունների։ Սակայն դեռ ամբողջովին կազմալուծված չէ Հայաստանի պետական համակարգը։

Վերջին ժամանակներս Հայաստանի զինված ուժերի պահվածքը, դատական համակարգի դիմադրությունը, և, վերջապես, Սահմանադրական դատարանի վերջին որոշումը ցույց են տալիս, որ հայկական պետությունը դեռ ռեսուրսներ ունի դիմադրելու համար։ Սակայն այդ դիմադրությունը անվերջ չի կարող ձգվել, եթե հանրային գիտակցության մեջ չառաջանա այն գաղափարը, որ ամոթ և խայտառակություն է հանդուրժել երկրի ներսում Թուրքիայի գործակալներին։

Ավելին, 1915 թվական տեսած ժողովրդի համար սա ոչ միայն ամոթ է, այլ իսկական սպառնալիք։ Բայց այս ամենի գլխավոր մեղավորը Հայաստանի, այսպես կոչված, քաղաքական վերնախավն է, ով իր՝ փաստացի գաղափարազուրկ պատկերացումներով, տարիրիներ շարունակ հանդուրժել է արմանբաբաջանյաններին, արամզավենիչներին, դանիելիոաննիսյաններին, սաքունցներին հրապարակային գործելու հարցում։ Դրա արդյունքում է, որ մենք, մեր ժողովուրդը վճարեց իր երեխաների արյան գնով, կորցրեցինք Արցախյան պետականությունը։ Բայց եթե մենք այս ամենից էլ չսթափվենք, ապա կկորցնենք Հայաստանի պետականությունը և վերջնականապես խաչ կքաշենք հայ ժողովրդի ապագայի վրա, ինչի մասին երազում է Թուրքիան ու Արդբեջանը։

 

Սա՛ է իրականությունը։

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 486 անգամ
Լրահոս
Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am