Իմքայլականների միակ եւ պատմական շանսը. կընտրե՞ն նոր վարչապետ

Բոլոր գործընթացները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանն, իսկապես, գնում է արտահերթ ընտրությունների, որպեսզի դրանց միջոցով լուծի իր իշխանության վերարտադրություն: Բայց բոլորին է հասկանալի, որ դա հեշտ բան չէ ու եթե անգամ հաջողվի էլ վերարտադրել, առնվազն այս խորհրդարանի մոտ ձճ պատգամավոր դժվար թե վերադառնա նույն կարգավիճակին, նախ որ բացառված է Փաշինյանը 73 տոկոս ձայն ստանա, երկրորդ՝ ինքն է փորձելու նոր դեմքերով գնալ ընտրությունների:

Երկիրը դեպի թուրք-ադրբեջանական տանդեմը գլորվող այս թափանիվը կանգնեցնելու վճռական շանս ունեն հենց իրենք՝ իմքայականները, որոնք բազում պատճառներ ունեն չենթարկվել Նիկոլ Փաշինյանին եւ իր հրաժարականից հետո նոր վարչապետ ընտրել՝ կանխելով արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Նախ հիշենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են լինել միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից կամ Ազգային ժողովի կողմից նրան պաշտոնանկ անելուց հետո, Ազգային Ժողովը չկարողանա երկու անգամվա հնարավորությունից ընտրել ՀՀ նոր վարչապետ։
Այնպես որ Փաշինյանի հայտարարությունը, թե հունիսի 20-ին նշանակված են արտահերթ ընտրություններ, առոչինչ են եւ ընտրությունների բանալին խորհրդարանի ձեռքում է: Սրա համար էլ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածության գնած ԲՀԿ-ի եւ Լուսավոր Հայաստանի հետ, որոնք թերեւս հնազանդության երդում են տվել առ այն, որ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, նոր վարչապետ չեն ընտրելու, որպեսզի խորհրդարանն իրավունքի ուժով արձակվի: Եթե անգամ ընդդիմադիրները պահեն իրենց երդումը Փաշինյանին տված, ապա իմքայականները միայնակ կարող են օգտագործել այդ պատմական շանսը՝ շրջելով պատմության թափանիվը երկրի համար, իսկ իրենց անուններն էլ ոսկե տառերով կգրվի պատմության էջերում՝ ջնելով Փաշինյանի ձեռամբ իրենց վրա դաջված ուսապարկի կոչումը:

Իսկ դրա համար նրանք հիմնավոր պատճառներ ունեն, նրանք ըստ էության խաբված են Փաշինյանի կողմից, 2018-ին պատգամավոր են դարձել մեծամեծ խոստումներ տալով եւ հայրենասիրական ծրագրերով, իսկ այսօր դարձել են ազգակործան պատուհաս, Արցախը հանձնել, ավելի քան հինգ հազար զոհ ու 15 հազար վիրավոր տվել, իսկ դա բավական չէ, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը թուրերի հետ բարեկամության ծրագիր է փորձում կյանքի կոչել՝ պատրաստ ուրանալու Հայոց Ցեղասպանությունը:
Իմքայականներն իրենց դեմարշը կարող են հիմնավորել, որ երդում են տվել այդ իրենց ծրագիրը իրականացնելու համար եւ պետք է մնան ու շարունակեն թղթի վրա գրվածն իրականություն դարձնել, այլ ոչ թե հրապարակից հայտարարել, որ Արցախի հարցը մի գիշերում չենք լուծելու, հրապարակում՝ ժողովդրի հետ ենք քննարկելու, իրականում անել ճիշտ հակառակը: Եւ ընդհանրապես, ինչու պատմության գիրկն անցնել դավաճանի խարանը ճակատներին, եթե դրանից մաքրվելու արժանապատիվ ճանապարհ կա եւ այդ ճանապարհը Փաշինյանին մերժելն է ու նրա հրաժարականից հետո խորհրդարանում ժողովրդի ուզած թեկնածուին ընտրելը: Մանավանդ, որ դավաճանական այդ փաստաթուղթը ստորագրելիս իմքայականներից եւ ոչ մեկը նախապես տեղյակ չի եղել, թե ինչ է ստորագրվում, նոյեմբերի 9-ից հետո նրանք էին իրեն հարցազրույցներում հայտարարում: Ինչու պիտի հավասար պատասխանատվություն ստանձնեն, իսկ հիմա էլ քցվեն Նիկոլ Փաշինյանի կողմից, ի վերջո, իրենք հինգ տարով էին պատգամավոր դարձել, իսկ դեռ երեքն էլ չի լրացել: Այնպես որ իմքայլականները բոլոր հիքերն ունեն մաքրվելու այս իրավիճակից, իսկ խորհրդարանում վարչապետ է ընտրվում պատգամավորների կեսից ավելի ձայներով: Այնպես որ միայնակ, առաց ընդդիմության էլ կարող են այդ ամենն անել:

Անի Սահակյան

դիտվել է 1123 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am