Ով է դատվելու՝ Արայիկ Հարությունյանը, թե՞ Նիկոլ Փաշինյանը

Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցել Շուշիի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի կողմից՝ պետական աջակցության շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններով թվով 7 քաղաքացիների տվյալներ ներառելու դեպքի կապակցությամբ:
Ըստ դատախազության՝ «Արծվիկ Սարգսյանը զբաղեցնելով Արցախի Հանրապետության Շուշիի համայնքի ղեկավարի պաշտոնը, ունենալով ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ, հանդիսանալով՝ պատերազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության ծրագրի Շուշիի վարչակազմի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված եւ հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, համայնքի շահառուների ցուցակներում ներառել է թվով 7 քաղաքացիների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ իբր նրանք նախքան պատերազմական գործողություններն սկսելը, վերջին երեք ամիսների ընթացքում, փաստացի բնակվել են Շուշի քաղաքում:

Արդյունքում հիշյալ ցուցակներն ուղարկվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300 հազարական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետեւանքով էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 100 հազար ՀՀ դրամի նյութական վնաս:

Սույն դեպքերի առթիվ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը ) 1-ին մասով, 332-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, 37-րդ հոդվածի (Հանցակիցների տեսակները) 5-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ>>:
Փաստորեն, Ացախում դարի հանցագործությունն է բացահայտվել, դուք պատկերացնում եք՝ Արայիկ Հարությունյանի ներքո գտնվող կառույցը պարզել է, որ Շուշիի քաղաքապետը առնվազն յոթ մարդկանց է գրանցել նպաստառուների ցուցակում, որոնք վերջին երեք ամսում Շուշիում չեն բնակվել: Հետաքրքիր է՝ այդ ինչպես են ստուգել, որ Շուշիում չեն բնակվել, նախ ուր է հիմա Շուշին եւ ով է գնացել բերդաքաղաք, հարցումներ արել, քաղաքապետարանի գզրոցները ստուգել եւ պարզել, որ խնդրով անցնող քաղաքացիները չեն ապրել Շուշիում: Իսկ իրականում սա ցինիզմի եւ զավեշտի գագաթնակետն է, երբ ինչպես մեծական խոսքում է ասվում «Գետը ջաղացը քշել է, չախչախի հետևից ենք ընկել»:
Արցախի դատախազությունը փոխանակ իրավական գործընթաց սկսի Արցախի տարածքային ամբողջականության խախտման փաստի առթիվ, ընկել է չգիտես ինչերի ետեւից եւ թիթեռ է նկարում: Փաստ է չէ՞, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որը խախտել է Արցախի Սահմանադրությամբ հաստատված տարածքային ամբողջականությունը: Այդ ինչ իրավունքով է Նիկոլ Փաշինյանը ստորագրում մի բան, որով խախտում է այլ պետության սահմանների ամբողջականությունը: Նույն ինքը՝ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելիս Շուշիում երդում տվեց, որ պահելու է ԱՀ տարածքային ամբողջականությունը, Աստվածաշնչի վրա տված իր երդումը ըստ էության դրժել է, եթե ինքն է դրժել, ինքն է մեղավոր դրա համար, ապա իրեն է պետք պատասխանատվության ենթարկել, եթե ոչ, ապա Արայիկ Հարությունյանը պետք է հաղորդում ներկայացնի այն մարդու դեմ, ով խախտել է իր ղեկավարած երկրի տարածքային ամբողջականությունը: Թե չէ սա նման է նրան, որ տունը այրողին չեն պատժում, բայց հանկարծ հիշում են, որ այդ տան ռեմոնտչիկը մի պատը ծուռ է սարքել, ընդ որում տունն այրված է, այլեւ հնարավոր էլ չէ հասկանալ ծուռ է, թե ոչ, ու պիտի պատասխանատվության ենթարկվի:

Անի Սահակյան

դիտվել է 1705 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am