Նիկոլ Փաշինյանի ներողությունը Ռոբերտ Քոչարյանից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ապրիլի 6-ին դադարեցրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Դատարանը սահմանադրական կարգի տապալման ու դրան օժանդակելու հոդվածներով քննվող քրեական գործի վարույթը կարճեց։ Ըստ այդմ կարճվեց նաև
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը նույն՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
Սահմանադրական կարգի տապալման կամ դրան օժանդակելու դրվագներով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը նշանակում է, որ նրանք իրենց վերագրվող արարքների մասով այլևս արդարացված են դատարանի որոշմամբ։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ արդարացված անձն իրավունք ունի պահանջել իրեն պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով, վճարված դատական ծախսերի, փաստաբանին վճարված գումարների ծախսերի փոխհատուցում, ինչպես նաև հատուցում՝ ազատությունից ապօրինի զրկվելու համար։

Սա խնդրի իրավական կողմն է։ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ի սկզբանե եղել է քաղաքական։ Գործի հարուցման առաջին իսկ օրվանից պարզ էր, որ այս գործը իրավական լուրջ հիմքմերից զուրկ է և նման հոդվածով դատավճիռ ուղղակի չէր կարող լինել։ Սահմանադրական դատարանի կողմից 300․1 հոդվածի հակասահմանադրական ճանաչվելուց հետո գործի կարճումն այլևս պարտադիր էր։ Թերևս ավելորդ է խոսել այն մասին, որ անցած երկուսուկես տարվա ընթացքում դատական գործընթացում ներգրավված դատավորն ու մեղադրող բոլոր քննիչներն այսօր հայտնվել են աննախանձելի վիճակում։ Քրեական գործի վարույթի կարճումը նշանակում է, որ նրանք տարրական մասնագիտական գիտելիքներից զուրկ են եղել և երկուսուկես տարի անընդհատ, իրավաբանության փոխարեն, քաղաքական խեղկատակությամբ են զբաղվել։

Հետաքրքիր է, թե այս ամենից հետո ի՞նչ է ասելու կամ անելու Քոչարյանի բանտարկության երազանքով ապրող Նիկոլ Փաշինյանը, որը հրապարակներում հայտարարում էր, թե իր կարծիքով Մարտի 1-ի գործն այլևս բացահայտված է, գլխավոր մեղավորն էլ հայտնի է։ Նիկոլ Փաշինյանը իր ողջ քաղաքական կարիերան կառուցել է Մարտի 1-ի գործի շահարկմամբ․ նա իշխանությունը նվաճել է Մարտի 1-ի գործը բացահայտելու և մեղավորներին պատժելու պոպուլիստական խոստմամբ։
Այս տեսանկյունից Մարտի 1-ի գործի նման շրջադարձը սոսկ Ռոբերտ Քոչարյանի արդարացման խնդիրը չէ։ Սա նախ և առաջ Նիկոլ Փաշինյանի քաղաքական անփառունակ տապալումն է և լավագույն ապացույցն առ այն, որ Մարտի 1-ի գործը, այո՛, բացահայտված է, մեղավորն էլ շատ վաղուց հայտնի է։ Մարտի 1-ի գործով հայտնի մեղավորը <<Հայկական ժամանակ>> օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանն է, որը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենգրքի 225 հոդվածի առաջին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպում։ 2008 թվականի Մարտի 1-ին Փաշինյանի կազմակերպած զանգվածային անկարգությունների հետևանքով ունեցել ենք 10 զոհ, որից հնարավոր էր խուսափել, եթե Փաշինյանը չհրահրեր անկարգություններ։

Երեք տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը փորձում էր սրբագրել սեփական կենսագրությունը՝ իր անօրինական և հանցավոր արարքների պատասխանատվությունը դնելով Ռոբերտ Քոչորյանի և մյուսների վրա, տուժողներին և ողջ հանրությանը ստորաբար ստելով, թե մեղավոր են բոլորը՝ բացի իրենից։ Քաղաքական այդ հանցավոր ֆարսի համար նա հարվածի տակ դրեց ՀՀ պետական վարկանիշը՝ գործ հարուցելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ՝ ոտնահարելով ՀԱՊԿ-ի կանոնադրության պահանջներն ու Ռուսաստանի հետ միջպետական հարաբերությունների գրված ու չգրված կանոնները։ Մարտի 1-ի գործի և Ռոբերտ Քոչարյանի դեմ ունեցած անձնական վրեժի համար նա հարձակում սկսեց ողջ դատական համակարգի վրա։ Սեփական զոմբիներին հրահանգեց շրջափակել դատարանների շենքերը, ձեռնարկեց սահմանադրական հանրաքվե, որից հետագայում հրաժարվեց՝ փոխարենը ձեռնարկելով ՍԴ դատավորների ապօրինի ազատում։ Բայց խոշոր հաշվով ձեռնարկված բոլոր քայլերը որևէ արդյունք չտվեցին․ Փաշինյանն ու նրա իրավաբանների տգետ թիմը ապրեց մեծագույն ֆիասկո, պետությունը թուլացավ, դատական համակարգը հալածվեց ու հետապնդվեց։ Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանին մնում է մի բան անել՝ ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից ու հայ ժողովրդից՝ պատմական ստի ու խաբեության համար, իսկ հետո մի բուռ սև հող ուտել ու այլևս երբեք Մարտի 1-ի գործի մասին որևէ բառ չարտաբերել։

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 6841 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am