Լոռու մարզում «My Forest Armenia» կազմակերպության ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է ձորում. կան տուժածներ
![Լոռու մարզում «My Forest Armenia» կազմակերպության ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է ձորում. կան տուժածներ](/timthumb.php?src=/disc/06-04-21/7aaa25679eabbb9a543a8bde939056f1.jpg&w=708)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Տարոն Ալեքսանյանը իր վարած ցանկապատի բետոնե սյուներով բեռնված ՍAZ Պատրիոտ մակնիշի ավտոմեքենայով Ջրաշեն գյուղի «Փամպ» կոչվող հանդամասում կողքի է սահել և գլխիվայր շրջվել, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով Տ. Ալեքսանյանն ու նրա ուղևոր, Վանաձորի բնակիչ, 29-ամյա Լևոն Մխիթարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Տ. Ալեքսանյանը աշխատում է «My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությունում՝ որպես գիտական ղեկավար, իսկ Լ. Մխիթարյանը՝ նույն կազմակերպությունում ՝ որպես տարածաշրջանի ղեկավար: