Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ կփոշմանի՞ հրաժարական տալ

Մինչ քաղաքական որոշ ուժեր քննարկում են Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, պարզվում է , որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի:
Նման պնդումներ անող ուժերի փաստարկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի ժամանակվոր պաշտոնակատարի դերում էլ կօգտագործի վարչական ռեսուրսը եւ կվերարտադրի իր իշխանությունը
Այսպիսով՝ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են լինել միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից կամ Ազգային ժողովի կողմից նրան պաշտոնանկ անելուց հետո, Ազգային Ժողովը չկարողանա երկու անգամվա հնարավորությունից ընտրել ՀՀ նոր վարչապետ։
Այնպես որ Փաշինյանի հայտարարությունը, թե հունիսի 20-ին նշանակված են արտահերթ ընտրություններ առոչինչ լինելուց զատ նաեւ Սահմանադրության կոպիտ խախտում է, Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված հերթական ապօրինությունը։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հիշեցնում է արտահերթ ընտրություններ կայացնելու իրավական ճանապարհը։
ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ «Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը»։ Այսինքն` դա Հանրապետության նախագահի բացառիկ սահմանադրական իրավասության խնդիր է, որն ապօրինաբար յուրացվել է վարչապետի կողմից։ Ընդ որում` այդ հայտարարությունը տեղի է ունեցել երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, երբ ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում»։ Սա էլ Սահմանադրությունը խախտելու մեկ այլ փաստի արձանագրում է։Խորհրդարանի կողմից ռազմական դրությունը չեղարկվել է այդ հայտարարությունից հետո, ընդ որում ոչ թե կառավարության, այլ ընդդիմադիր պատգամավորական խմբակցությունների նախաձեռնությամբ։ Այսինքն, ռազմական դրությունը սահմանվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության, իսկ չեղարկվել է ոչ թե կառավարության, այլ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ` այն էլ ոչ թե հաշվի առնելով դրա սահմանադրական հիմքերը (որոնք վաղուց վերացել են), այլ քաղաքական գործոնները՝ նոր ընտրություն կազմակերպելու հնարավորության ստեղծումը։

Հաջորդ ապօրինությունը լինելու է այն, որ իր հրաժարականից հետո Փաշինյանը մնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի դերում։ Այսինքն, եթե քաղաքական դաշտը տաք պահի այս հարցը, միգուցե Փաշինյանը ինչ-ինչ պատրվակով անգամ հրաժարական էլ չտա, չգնա արտահերթի։ Բանն այն է, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս հրաժարական ներկայացրած վարչապետին կատարելու վարչապետի պարտականությունները։ Ինչպես եղավ 2018-ի գարնանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պարտականությունները ստանձնեց Կարեն Կարապետյանը։
Իհարկե, նույն տարվա աշնանը, դա կիրառություն ունեցավ Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց ապօրինի նախադեպը չի կարող հիմք հանդիսանալ նոր ապօրինություն կատարելու համար։
Էդգար Ղազարյանը օրերս փաստարկված հիմնավորեց այս պնդումը։ Մասնավորապես, Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանվում է, որ «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը»։ Այդ պարագայում վարչապետի հետագա պաշտոնավարումը, որպես ժամանակավոր պաշտոնակատար դիտարկողները, հավանաբար, հենվում են Սահմանադրության այն ձևակերպման վրա, որ «Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը», սակայն նրանք, հավանաբար, հաշվի չեն առնում այն իրողությունը, որ վարչապետը ՀՀ կառավարության անդամներից ունի հստակ տարբերվող սահմանադրական կարգավիճակ, և նրա հրաժարականի դեպքում, պարտականությունների կատարումը վերաբերում է բացառապես կառավարության անդամներին, այլ ոչ երբեք վարչապետին։ Եվ դա ըստ Ղազարյանի՝ խիստ տրամաբանական է, քանզի հրաժարական ներկայացրած պաշտոնյան ինչպե՞ս կարող է պաշտոնավարել։ Այդ իմաստով կարևոր է ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածի այն ձևակերպումը, ըստ որի Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը։ Դա ամրագրված է նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով։ Այսինքն՝ Նախագահն աներկբա պարտավոր է ընդունել վարչապետի հրաժարականը, իսկ դա նշանակում է, որ այդ պահից վարչապետն այդ պաշտոնում պաշտոնավարելու իրավունք չունի, անհապաղ պետք է ազատի կառավարական շենքի իր աշխատասենյակը, կառավարական կեցավայրը, իրավունք չունի օգտվել վարչապետին հատկացվող տրանսպորտային միջոցներից, թիկնազորից (այլևս չի հանդիսանալու պետական պահպանության օբյեկտ), իրավունք չի ունենալու կատարել վարչապետի լիազորություններից բխող գործողություններ, ընդունել որոշումներ և այլն։ Մինչև Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի ընտրությունը վարչապետի լիազորությունները պետք է կատարի փոխվարչապետներից մեկը (ենթադրվում է տարիքով ավագը, տվյալ դեպքում՝ Մհեր Գրիգորյանը)։ Հատկանշական է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվում է, որ պետք է սահմանվի նաև վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում փոխվարչապետներից մեկի կողմից վարչապետին փոխարինելու կարգը։ Այսինքն` օրենքով այդ փոխհարաբերությունները հստակ կանոնակարգված են։
Նույնը վերաբերում է ԱԺ կողմից վարչապետի ընտրության գործընթացին։ Եթե ԱԺ խմբակցությունները, ինչ-ինչ պատճառներով չեն առաջադրում վարչապետի թեկնածու, նշանակում է, որ նրանք տվյալ պահին չունեն այդ որոշումը և վարչապետի պարտականությունները պետք է կատարի փոխվարչապետներից մեկը, բայց ոչ երբեք նախկին՝ պաշտոնազրկված վարչապետը։ Հակառակ դեպքում, Ազգային ժողովը կրկին նույն անձին կառաջադրեր վարչապետի պաշտոնում և կընտրեր նրան։ Կամ, եթե Ազգային ժողովն առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի ընտրում վարչապետի պաշտոնում, նշանակում է չի ցանկանում այս կամ այն թեկնածուին տեսնել վարչապետի պաշտոնում, հետևաբար այդ անձն այդ կարգավիճակում պաշտոնավարելու և որոշումներ ընդունելու իրավունք չունի։

Անի Սահակյան

դիտվել է 3967 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am