Փաշինյանի ապշեցուցիչ պայմանը Էրդողանին

Տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար Թուրքիային անհրաժեշտ է փոխել ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը:

Հայ-թուրքական սահմանը միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից դեռ 1993 թվականին: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, բայց դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից, հիշեցրել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ Անկարայի թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում:

«Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական անմիջական աջակցություն՝ օտարերկրյա զինված ահաբեկիչ մարտիկներին տեղափոխելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Այս համատեքստում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիային անհրաժեշտ է փոխել տվյալ ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ», - նշել է Փաշինյանը:

Ուրեմն, Փաշինյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ ասում է բաներ, որոնք մշտապես ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, երբ Թուրքիան սկսեց իր թշնամական «ակցիան» ընդդեմ Հայաստանի, ասել են բոլոր քաղաքական ուժերն ու բոլոր նախագահները:

Այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմ չի եղել, Փաշինյանը տեղյակ չի թե ինչ ձևով է այն ընթացել ու ինչով է հիմա զբաղված թուրք-ադրբեջանական տանդեմը:

Նախ, Փաշինյանը «վարպետորեն» մոռանում է հայ ռազմագերիների հարցը: Այսինքն, եթե Էրդողանը Հայաստանի հետ սահմանը բացի, կարելի է վստահաբար պնդել, որ Փաշինյանի «թավշյա» կառավարությունը մի բառ անգամ չի ասելու հայ ռազմագերիների մասին, չի պահանջելու նրանց վերադարձը:

Ուրեմն, Էրդողանի «կրտսեր եղբայր» Ալիևը Հայաստանի տարածքների նկատմամբ հավականություններ է ժամանակ առ ժամանակ ցուցադրում, Զանգեզուրն ու Երևանը «Ադրբեջանի պատմական տարածք» է անվանում պարբերաբար, ու հիմա էլ այլ երկրների հրավիրում է՝ «Զանգեզուրի միջանցքից օգտվելու», բայց Փաշինյանը հիշում է, որ Թուրքիան է Հայաստանի հետ սահմանը փակե՞լ: Իսկ այս նոր զավթողական քաղաքականության վերաբերյալ ոչինչ չկա՞ ասելու:

Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով, բայց հիմա, եթե նրանք համարում են լուծել են ԼՂ-ի խնդիրը, ինչո՞ւ չեն բացում սահմանը...

Հետևաբար, ի՞նչ պայմաններով են ուզում բացել հայ-թուրքական սահմանը, այ, դրա մասին պետք է խոսի Փաշինյանը: Ի՞նչ բանավոր պայմանավորվածություններ կան թուրքերի ու ադրբեջանցիների հետ, ի՞նչ է նա խոստացել թուրքական-ադրբեջանական դաշինքին: Ինչո՞ւ է լռում ռազմագերիների ու Ալիևի տարածքային նոր հավակնությունների մասին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7170 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am