Ամերիկյան պատժամիջոցներ՝ ռուսական С-400-ների պատճառով. Թուրքիային սեղմում են

Ամերիկյան վարչակազմը երեկ հրապարակեց իրազեկում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության դեմ ավելի վաղ արդեն մտցված պատժամիջոցների մասին ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: ԱՄՆ Պետքարտուղարության համապատասխան իրազեկումը հրապարակվել է, այսպես կոչված, դաշնային ռեեստրում՝ ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուի մեջ:

Փաստաթղթից հետևում է, որ սահմանափակող միջոցառումները տարածվում են ինչպես Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, այնպես էլ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի վրա, ինչպես նաև կազմակերպության ղեկավարության ևս երեք ներկայացուցիչների՝ Մուսթաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօլուի և Ֆարուք Յիդիթի վրա:

Նկատենք, որ այս որոշումների մասին հայտարարվել էր դեռ 2020թ. դեկտեմբերի 14-ին՝ ԱՄՆ դեռևս նախորդ վարչակազմի օրոք՝ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ: Սահմանափակումները կիրառվել են CAATSA օրենքի շրջանակում: Նոր իրազեկման մեջ նշվում է, որ պատժամիջոցները սկսել են գործել «2020 թվականի դեկտեմբերի 14-ից»:
Դեկտեմբերին կիրառված պատժամիջոցները ներառել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության համար ԱՄՆ լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման արգելք, ինչպես նաև այդ կազմակերպության նշված ղեկավարների ակտիվների սառեցում ու մուտքի սահմանափակումներ:

Թուրքիայի շուրջ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սեղմում են օղակը: Դա չի նշանակում, որ հարաբերությունները կսրվեն, կդառնան թշնամական: Ընդհակառակը՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի բանակցությունների թեմաները նշանակում է արևմուտքն ավելացնելու է, իսկ Թուրքիան հակազդելու է իր ունեցած լծակներով:

Ռազմական հեղաշրջման սպառնալիքի մեղադրանքով տասը թուրք պաշտոնաթող ծովակալի ձերբակալությունը նոր իրարանցում է ԵՄ բարձրաստիճան պատվիրակության`Թուրքիա կատարելիք այցի նախաշեմին, հայտնում է Ahval-ը և հավելում, որ ձերբակալությունները նպաստել են նոր ներքին խնդիրների առաջացմանը, որոնք կարող են քննարկվել երեքշաբթի օրը, երբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանեն Թուրքիա։
Եվրոպացի մի պաշտոնյա ասել է, որ բանակցությունների հաջողությունը կախված է Թուրքիայի նախագահից․ «Եթե Էրդողանը ցույց չտա, որ համագործակցում է, ամեն ինչ կձախողվի»:

Հիշեցնենք, որ թոշակի անցած 103 թուրք ծովակալ ավելի վաղ նամակ էին հրապարակել` զգուշացնելով իշխանություններին Մոնտրյոյի կոնվենցիայի դեմ որոշումներ չկայացնել: 1936-ին ընդունված կոնվենցիայով կարգավորվում է առևտրային նավերի երթևեկությունը Բոսֆորի նեղուցով և Սև ծովով:

Երկրում մտավախություն է առաջացել, որ Էրդողանը կարող է դուրս գալ կոնվենցիայից: Դրա համար պատճառ է դարձել խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հայտարարությունը, որի համաձայն` «նախագահն իրավունք ունի դա անել, եթե ցանկանա»:

Ապա, Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է թոշակի անցած 10 ծովակալի, որոնք ստորագրել էին Մոնտրյոյի կոնվենցիան պաշտպանող հավաքական նամակը: Նրանց մեղադրում են կառավարության դեմ ռազմական հեղաշրջման սպառնալիք ներկայացնելու համար:

Նախօրեին Էրդողանը հանդես եկավ ճառով, և կարելի է ասել, որ թոշակի անցած 103 թուրք ծովակալներին մեղադրեց սադրանքների մեջ, ընդդեմ պետության հանդես գալու մեջ: Սա նշանակում է Թուրքիայում ներքաղաքական իրադրությունն էլ իր հերթին կարող է սրվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1044 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am