Իշխանական ներքին խարդավանքներ,թե տգիտություն

Այսօր հայտնի դարձավ, որ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքը, որը խորհրդարանն ընդունել է մարտի 24-ին, ուշացումով է ուղարկվել ՀՀ նախագահի հաստատմանը։ Օրենքն ընդունելուց հետո ԱԺ-ն մեկ շաբաթյա ժամկետում պարտավոր է ուղարկել նախագահի հաստատմանը, խորհրդարանը 9 օր անց է ուղարկել, փաստն այդ հաստատել են նախագահականից։ Իսկ դա ենթադրում է, որխորհրդարանը կամա, թե ակամա Արմեն Սարգսյանին զրկել է սահմանված ժամկետներում իր պարտականությունները կատարելու իրավունքից։ Թեեւ Արմեն Սարգսյանը 21 օրյա ժամկետ ունի որեւէ օրենք ստորագրելու հարցում, սակայն կարգն է այդպիսին եւ հիմա նշվածօրենքը պետք է հետ վերադարձվի խորհրդարանին,իսկ խորհրդարանը այն պետք է նոր տողից սկսի գործընթացը։ Այսինքն նախ առաջին ընթերցման ռեժիմ անցնի, ապա երկրորդ եւ եթե նորից ընդունվի խորհրդարանում, նոր կուղարկեն նախագահական։ Արդյոք ԱԺ-ն միտումնավոր է ուշացրել նախագծի ուղարկումը, թե հերթական տգիտության դրսեւորում է իմքայական իշխանավորների կողմից , այս պահին մնում է չպարզաբանված։ Նկատենք միայն, որ իշխանությոնը կյանքի գնով անցկացրեց այս օրենքը, որը բազում աղմկահարույց փոփոխություններ էր պարունակում, դրանցից առաջինն այն էր, որ բուհերի կառավարումը լինի քաղաքականացված եւ ըստ էության իշխանությունն իր ձեռքը վերցնի բուհերը։ Նոր փոփոխությամբ ռեկտորներին ընտրում են բուհերի խորհուրդները, որոնց 9 հոգանոց անդամներից չորսին նշանակում է ԿԳՍՄ նախարարությունը։

ՀՀ ամենամեծ բուհը՝ Մայր բուհը ցայսօր ռեկտոր չունի, ժամանակավոր պաշտոնակատարի հույսին է, ենթադրվում էր, որ օրենքն ուժի մեջ մտնելուն պես իշխանությունը պետք է օր առաջ լուծեր նախեւառաջ ԵՊՀ-ի հարցը։ Բայց ինչպես հայտնիէ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում տեսնում է ԿԳՍՄ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ում պատերազմից հետո ազատեց իր պաշտոնից եւ նշանակեց իրեն օգնական։ Միգուցե ընտրությունների նախաշեմին նպատակահարմար չէ նման աղմկոտ նշանակում իրականացնել եւ իշխանությունը ըստայդմ միտումնավոր է օրենքն ուշացրել։ Չի բացառվում, որ Արարատ Միրզոյանն է այսպիքով ինչ-որ բան ուզում հասկացնել Նիկոլ Փաշինյանին։ Իրադարձությունների այպիսի ընթացքը մի բանի մասին է հուշում, որ այնտեղ խառն են, շատ խառը, եւ դրա համար էլ կամ անուշադրության են մատնել ժամկետները, կամ էլ այլ հաշվարկներ ունեն։

Անի Սահակյան

դիտվել է 1348 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am