Mediaport-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն կարճել է Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման քրգործը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մասով:
ՔԿ-ն որոշել է, որ մարտի 1-ի աղմկահարույց քրեական գործը հեռախոսով քննարկող, դատարանին ցուցում տվող բարձրաստիճան պաշտոնյաները իրենց լիազորությունների շրջանակից դուրս չեն եկել:
Զավեշտն այն է, որ հարուցված երկրորդ քրեական գործը, որով վերոհիշյալ 3 անձիք ճանաչվել էին տուժող՝ հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու դեպքի առթիվ, չի կարճվել և քննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2018-ին՝ սկանդալային ձայնագրությունից հետո, Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ և հայտարարեց, թե գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են:
Իսկ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը 2020թ. հայտարարեց, թե գործը բացահայտել են: Մինչդեռ հիմա պարզվում է՝ գործը կարճվել է, անգամ ձերբակալվածներ չկան, իսկ Փաշինյանն էլ սովորության համաձայն ստել է արարքի հեղինակների մասով:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը