Անթույլատրելի է նիստի հետաձգումը պատճառաբանել «աղմուկով». Սասնա Ծռերի գործով պաշտպաններ

2017 թվականի հունիսի 8-ին, ժամը 14:00-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Գաբրիելյանի, սկսվեց 14 անձանց վերաբերյալ գործի դատական քննությունը: Դատական նիստը սկսվելուց րոպեներ անց հետաձգվեց (ըստ նախագահող դատավորի՝ ընդմիջվեց), ենթադրաբար աղմուկի պատճառով: Անկախ նիստի հետաձգման պաշտոնական հայտարարված պատճառներից գտնում ենք, որ այն ի սկզբանե դատապարտված էր հետաձգման: Ակնհայտ և պարզ էր, որ դատարանի թիվ 1 դահլիճում հնարավոր չէր այդ նիստն անցկացնել: Դահլիճում բացակայում են ամենատարրական պայմանները 14 անձանց վերաբերյալ գործ քննելու համար: Այս պարզ իրողությունը անտեսվել է դատարանի կողմից, ինչը իրավաչափորեն և արդարացիորեն հանգեցրեց բազմաթիվ դժգոհությունների և այսպես կոչված աղմուկի: Փաստացի արհեստականորեն ստեղծվել էին այնպիսի պայմաններ, որ դժգոհություն («աղմուկ») առաջանա և նիստը հետագվի: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող և դատական ակտ կայացնող դատարանը պարտավոր էր կատարել իր պարտականությունները՝ ստեղծել դատական քննության անցկացման պատշաճ պայմաններ, ինչը չէր կատարվել: Հետևաբար անթույլատրելի է նիստի հետաձգումը պատճառաբանել «աղմուկով», ինչը դատարանի պարտականությունների չկատարման և անշրջահայացության հետևանք էր: Հայտարարում ենք, որ թիվ ԵԷԴ/0039/01/17 գործով դատարանը պարտավոր է՝ ապահովել պատշաճ պայմաններ դատական նիստերը օրենքով սահմանված կարգով անցկացնելու համար, ներառյալ՝ ապահովել. աշխատանքային պայմաններ պաշտպաններիս համար;  հրապարակային դատաքննության ստանդարտներ հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը;  պաշտպաններիս և մեր պաշտպանյալների դահլիճում անարգել և առանց որևէ սահմանափակման հաղորդակցում;  պաշտպաններիս (փաստաբաններիս) զննության կամ խուզարկության բացառում: Դատարանի կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելը կվկայի, որ գործի քննության ցանկացած բնույթի հետաձգումը, դատարանում «աղմուկը» կամ այլ՝ ոչ դատավարական իրավիճակի ստեղծման ամբողջ պատասխանատվությունը կմնա դատարանի վրա: Պաշտպաններ՝ Մուշեղ Շուշանյան Տիգրան Եգորյան Տիգրան Հայրապետյան Երվանդ Վարոսյան Լուսինե Սահակյան Արմինե Ֆանյան Ինեսսա Պետրոսյան Լուսինե Հակոբյան Հարություն Բաղդասարյան Դավիթ Գյուրջիյան Մարինե Ֆարմանյան Հայկ Ալումյան Արա Ղարագյոզյան Հարություն Գևորգյան Արա Զաքարյան Արայիկ Պապիկյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am