5 ամիս անց Պուտինին նոր պատերազմ են պարտադրում

Ուկրաինայի արևելքում իրավիճակն ավելի է սրվում, Դոնբասի ուժերը Ուկրաինայի զինվորականներին մեղադրել են անօդաչու թռչող սարքով հարձակում կատարելու մեջ, և նրանց ասելով՝ այդ հարձակման հետևանքով երեխա է զոհվել։

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Տելագրամի իր էջում գրել է, թե Ուկրաինայի իշխանությունների հռետորաբանությունը սրում է լարվածությունը և հղի է ամենածանր հետևանքներով։ Նա գրել է, որ անչափահաս տղայի մահը Ուկրաինայի իշխանությունների հռետորաբանության հետևանք է, և նշել է, որ արմատական տրամադրված ուկրաինացի քաղաքական գործիչներին սխալ է թվում, թե ինչ ցանկանան կարող են անել Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետություններում։

Նկատենք, որ անցյալ ամսվանից Ուկրաինայի արևելքում իրավիճակը լարվում է։ Ուկրաինական բանակի ու ռուսամետ ուժերի միջև բախումները վերսկսվել են։ Ռուսաստանը զորքեր է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանի մոտ, ինչը Կրեմլը չի հերքել․ Կրեմլի խոսնակն ասել է, թե Ռուսաստանը զորքերը տեղաշարժում է իր տարածքում, իր հայեցողությամբ, ու դա ոչ ոքի չպետք է անհանգստացնի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես գալով տեսաուղերձով հայտնել է, որ ապրիլի 2-ին ԱՄՆ-ի նախագահի հետ հեռախոսազրույցում մանրամասն քննարկել են Դոնբասի իրավիճակը, և Ջո Բայդենը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային երբեք միայնակ չի թողնի Ռուսաստանի ագրեսիային դեմ-հանդիման։ «Այս փուլում մենք լիակատար ու մշտական աջակցություն ունենք՝ աջակցություն Ուկրաինայի միջազգային գործընկերների կողմից, մասնավորապես՝ Եվրոպայից, Միացյալ Նահանգներից։ Դրա ապացույցը իմ այսօրվա հեռախոսազրույցն էր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ։ Մենք մանրամասն քննարկել ենք Դոնբասի իրավիճակը։ Նախագահ Բայդենը ինձ հավաստիացրել է, որ Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինային երբեք միայնակ չեն թողնի», - նշել է Զելենսկին։ Բայդենն ընդգծել է իր վարչակազմի հավատարմությունը Ուկրաինայի հետ ռազմավարական համագործակցությանը և աջակցություն հայտնել Զելենսկու հակակոռուպցիոն, դատական ու Սահմանադրական դատարանի բարեփոխումներին։

Ավելի վաղ՝ այս անցյալ շաբաթ, Պենտագոնը հայտարարեց, թե առավելագույն բարձր պատրաստվածության աստիճանի է բերել Եվրոպայում տեղակայված իր զորամիավորումները։

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն առաջիկա նիստում կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը», հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի արդյունքները: «Զրուցել եմ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Լուրջ մտահոգությամբ հետևում եմ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությանը։ Հաջորդ նիստում Դմիտրի Կուլեբայի և ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ մենք կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը»,- Twitter-ում գրել է նա։

Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ՌԴ-ի ուժերի ավելացման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների կապակցությամբ Արևմուտքի երկրները վերջին օրերին բազմիցս մտահոգություն են հայտնել:

Օրերս պաշտոնական Մոսկվան զգուշացրեց՝ եթե Արևմուտքը զորք ուղարկի Ուկրաինա, Ռուսաստանը հավելյալ քայլեր կձեռնարկի սեփական անվտանգությունը երաշխավորելու համար։ «Անշուշտ, իրադարձությունների նման սցենարը կհանգեցնի հետագա լարվածության Ռուսաստանի սահմանների մոտ, ինչը կպահանջի հավելյալ միջոցներ», - ասել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես ինչ քայլերի է պատրաստ Ռուսաստանը։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Դոնբասում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ Ուկրաինայի համար. «Մոսկվայում հույս ունեն, որ դրսի ուժերը Ուկրաինային չեն դրդի Դոնբասում թեժ հակամարտության սանձազերծման, քանի որ դա կարող է հանգեցնել այդ երկրի փլուզմանը»։ Լավրովի խոսքով՝ «[ուկրաինացի] զինվորականների մեծամասնությունը հասկանում է թեժ հակամարտության հրահրման աղետալի բնույթը»։ «Հուսով եմ, որ նրանց [ռազմական գործողությունների վերսկսման] չեն դրդի քաղաքական գործիչները, որոնց էլ, իրենց հերթին, չի հրահրի Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ», - նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Իրականում, Ռուսաստանի նկատմամբ նոր կոնֆրոնտացիայի ու սադրանքների նոր շրջան է: Ուկրաինայով Ռուսաստանին նոր ձևով ծնկի բերելու փորձեր են արվում՝ նրա ազդեցությանը նոր վնաս հասցնելու նպատակով:

Ըստ ամենայնի, Արևմուտքը համարում է, որ արևմուտքի պատժամիջոցները չեն տալիս այն ցանկալի արդյունքը, որը նրանք էին ակնկալում: Ռուսաստանը ոչ միայն շարունակում է գոյատևել, այլև որոշ տարածաշրջաններում իր ներկայությամբ շարունակում է ազդեցությունը պահպանել, օրինակ՝ Սիրիայում, որտեղ չնայած արևմուտքի ցանկությանը՝ Ասադին հնարավոր չեղավ «գցել» իշխանությունից:

Այնպես որ, Ուկրաինայով Ռուսաստանին նոր հարված է հասցվում, որին Պուտինը ցույց է տալիս, որ կպատասխանի: Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից 5 ամիս անց Պուտինը հիմա էլ ստիպված է լինելու ցույց տալ իր ուժը Արևմուտքին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6030 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am