Սաբոտաժի մեջ մեղավոր են դավաճան հավերը

 

Զատկի նախօրյակին ձվի գնի ֆանտաստիկ թռիչքն աննախադեպ էր՝ մեծ հերթերը սուպերմարկետներում և խանութներում։ Ձվի մեկ հատն այդ օրերին վաճառվում էր 200-250 դրամով, դեպքեր են եղել, որ առանձին խանութներում  մեկ ձուն վաճառվել է ընդհուպ 2000 դրամով։
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ձվի գնի բարձրացման առնչությամբ սկսել են վարույթ՝ հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման հիմքով․ «Կարող է դիտարկվել արհեստական դեֆիցիտի ստեղծման փորձ, կարող է դիտարկվել գների բարձրացում՝ պայմանավորվածության արդյունքում, կարող է դիտարկվել գերիշխող սուբյեկտների կողմից գնի բարձրացում»,- նշել էր նա։ Իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում այս նույն պաշտոնյան հայտարարեց, որ ձվի դեֆիցիտի պատճառները քննելիս, իրենք առաջին հերթին քննարկում են սաբոտաժի վարկածը։

Փաստորեն այս իշխանությունը իր բոլոր ձախողումներն ու տապալումները սաբոտաժ անվանելու հատուկ տաղանդ ունի։ Մարդիկ սեփական անճարակությունն ու անկարողությունը սովոր են արդարացնել արդեն երեք տարի անընդհատ շահարկվող այդ բառով՝ սաբոտաժ։
Աբսուրդն հասել է այնտեղ, որ նրանք սաբոտաժի մեջ են մաղադրում բոլորին՝ նախկին իշխանություններին, ներկա և նախկին գործարարներին, ՀՀ քաղաքացիներին, բանակին, հրամանատարներին․․․․ Հիմա էլ  որոշել են սաբոտաժի մեջ մեղադրել հավերին։ Այո, այո, հավերին,որովհետև եթե նրանք չհրաժարվեին ձու ածելուց, բնականաբար, Զատկին ձվի դեֆիցիտ չէր ստեղծվի։
Իսկ եթե լուրջ, Զատկի տոնից մոտ մեկ ամիս առաջ շուկայում արդեն սկսել էր նկատվել ձվի թանկացում, իսկ նախատոնական օրերին ակնհայտ դեֆիցիտ էր սկսվել: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեֆիցիտը կապված է եղել քիչ քանակով ներմուծման հետ: Ձվի ծավալների նվազման հետևանքով արձանագրվել է գնի թանկացում : Թվում է, թե ամեն ինչ բավական պարզ է՝ ձվի ներքին արտադրությունը բավարար չէր, պահանջարկն ավելի մեծ էր, քան ներքին շուկայի առաջարկը, հետևաբար պետք էր ներմուծումն ավելացնել, ինչը չի արվել։ ՏՄՊՀ-ն, պարտավոր էր ժամանակին շուկայի վերլուծություն կատարել և հրապարակել տեղեկատվություն, որ ձվի առաջարկը ներքին շուկայում քիչ է և հնարավոր է դեֆիցիտ սկսվի։ Այդ պարագում բիզնեսն էլ իր գործը կաներ՝ մարդիկ պարզապես ձու կներկրեին և մարդիկ խանութում իրար ծեծելու փոխարեն, հանգիստ սրտի ուզածի չափ ձու կառնեին։

Ձվի դեֆիցիտի հետ կապված մյուս խնդիրը տեղական արտադրողներն են, որոնք վերջին 7-8 տարիներին բավականին շատացել էին և գերթե ամբողջությամբ բավարարում էին ներքին շուկայի պահանջարկը։ Պարզվում է՝ վերջին կես տարվա ընթացքում որոշ թռչնաֆաբրիկաներ փակվել կամ սնանկացել են, քանի որ թռչնակերի խնդիր է առաջացել։
ՏՄՊՀ-ն և տնտեսության զարգացման մասին պերճախոս ճառեր ասող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու էկոնոմիկայի նախարար Վահան Քերեբյանը թող որևէ կերպ արձագանքեն այս խնդրին և բացատրեն, թե ի վերջո ինչպե՞ս եղավ, որ Նիկոլի Հայաստանում անգամ հավերն են հրաժարվում ձու ածելուց։


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 3030 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am