Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնում՝ երաշխիքներ ստանալու համար

 Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Պուտինի հետ։Ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի՝ Պուտինի հետ հանդիպման նպատակով Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից ինքնամեկուսացել է և աշխատում է հեռավար։

 Անհասկանալաի վիճակ է Փաշինյանի և Պուտինի՝ ինքնամեկուսացման ռեժիմով հանդիպման նախապատրաստումը, որովհետև եթե Փաշինյանի մոտ վարակ չի հաստատվել, և նա հանձնել է ՊՇՌ թեստ, ապա կարող է հանգիստ մտնել ՌԴ տարածք՝ առանց ինքնամեկուսացման։ Իսկ եթե նրա մոտ այս պահին կա հաստատված վարակ, ապա 5-օրյա ինքնամեկուսացումը որևէ հարց չի լուծում․ նա պետք է մեկուսանա առնվազն 14 օրով։ Այսինքն՝ Մոսկվա մեկնելուց առաջ 5-օրյա մեկուսացումը ոչ թե անհրաժեշտ, այլ հավելյալ զգուշավորություն է, որը որևէ կապ չունի համավարակի կանոնների հետ։ Մյուս կողմից, սակայն, այս ինքնամեկուսացումը հրաշալի առիթ էր չմասնակցելու Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին, որը մատուցվեց շաբաթ օրը՝ երեկոյան։ Ինչպե՞ս պետք է Նիկոլ Փաշինյանը գնար Էջմիածին և լուռ ունկնդրեր իր հրաժարականը պահանջած կաթողիկոսի մատուցած պատարագը: Եկեղեցում գտնվող հանրությունը ևս հազիվ թե նրան աստվածային պատվի արժանացներ։

Կամ ի՞նչ երեսով պիտի մասնակցեր Կոմանդոսի հոգեհանգստին՝ Շուշին թուրքին հանձնելուց հետո: Ընդհանրապես այս տարվա Սուրբ Հարության տոնի գլխավոր խորհուրդը ասոցացվում է մեր 5000 զոհերի հիշատակի հետ։ Իսկ զոհերի համար մենք պարտական ենք Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ և դավաճանական կառավարմանը։ Այդ իմաստով հատկապես այս օրերին Նիկոլ Փաշինյանի ինքնամեկուսացումը ճիշտ քայլ էր՝ առաջին հերթին իր համար։

Ինչ վերաբերում է Մոսկվայում կայանալիք հանդիպմանը․ ըստ էության Նիկոլ Փաշինյանի այցի հիմնական նպատակը Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա արտահերթ ընտրությունների քննարկումն է։ «ՌԻԱ Նովոստին» գրում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, թե ինչ հարցեր են քննարկվելու Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ։ «Առաջին հերթին իհարկե կքննարկվի եռակողմ պայմանավորվածությունների և եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, որը վերջ դրեց Ղարաբաղում ռազմական գործողություններին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Բացի այդ, Պեսկովի խոսքով, Պուտինը և Փաշինյանը կխոսեն Հայաստանում ընտրությունների և տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Այս հայտարարությունից մի քանի օր առաջ՝ մարտի 29-ին, Պեսկովը հայտարարել էր, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումները պարբերական բնույթ ունեն: Նա հայտնել է, որ երկու երկրի ղեկավարները «վերջերս են խոսել, շփումներ պարբերաբար տեղի են ունենում»: Պեսկովն ընդգծել է, որ ապրիլին հրաժարական տալու մասին Փաշինյանի որոշումը որևէ կերպ ՌԴ նախագահի հետ հրատապ խոսելու անհրաժեշտություն չի առաջացրել: «Նա [Փաշինյանը] կմնա [Հայաստանի վարչապետի] պաշտոնակատար, ուստի հրապարակված որոշումը անհապաղ խոսելու անհրաժեշտություն չի առաջացնում»,- ասել էր ՌԴ նախագահի խոսնակը Կրեմլի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլին հրաժարական է տալու՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով: Փաստորեն, Պեսկովի առաջին հայտարարությունն արվել էր հենց հաջորդ օրը, որտեղ նա նշել էր, թե Պուտինի հետ հրատապ խոսելու անհրաժեշտություն չկա։ Բայց հիմա արդեն, պարզվում է, այդ անհրաժեշտությունը կա։ Հակառակ պարագայում Պեսկովը այցի օրակարգի շրջանակում կնշեր բացառապես միջպետական օրակարգի հարցերը՝ եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, ռուս խաղաղապահների գործունեությունը, կոմունիկացիաների հարցը, տնտեսական մի շարք հարցեր, մասնավորապես Հայաստանին տրվող գազի գնի հարցը և այլն։ Բայց Պեսկովը նպատակահարմար է գտել հատուկ շեշտել Հայաստանի առաջիկա ընտրությունների հարցը, և սա արդեն հատկապես Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր է։ Չի բացառվում, որ Կրեմլը պայմաններ է դնելու Նիկոլ Փաշինյանի համար։ Ներկա իրավիճակում Փաշինյանն անշուշտ չի էլ փորձի որևէ հարցում ինքնուրույնություն դրսևորել, բայց երաշխքիներ ստանալ ամեն դեպքում կուզենա։ Ըստ ամենայնի նա Մոսկվա է մեկնում՝ երաշխիքներ ստանալու համար։


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 3879 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am