Փոխհրաձգություն ՀՀԿ-ի եւ Ծառուկյան դաշինքի միջեւ

Վեցերորդ գումարման ազգային ժողովը այսօր միաձայն հաստատեց, որ իր շարքերում ոչ գողականներ կան, ոչ էլ գողական պանյատով առաջնորդվող պատգամավորներ։ Բոլորը կողմ քվեարկեցին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագծին, որի շուրջ նախորդ օրը թեժ քննարկում էր ծավալվել։ Խայծը գցել էր ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, նա վրդովված ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ազդարարների ինստիտուտը գործ տվողի ինստիտուտ է ու պետք է հայ ազգի մեջ պառակտություն մտցնել, խարխլել հայապահպանության հիմքերը։ Կողմ քվեարկեց նաեւ Անդրանիկ Կարապետյանը, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողներին հորդորեց չծայրահեղականացնել իրենց թիմակցի խոսքերը, Կարապետյանը կողմ է հակակոռուպցիոն պայքարին։ Նախքան քվեարկությունը, օրենքի նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընդդիմության առաջարկն ընդունել են, մրցութային խորհրդում Կոռուպցիոն հանձնաժողովի կազմում առաջադրման իրավունք կունենան նաև ընդդիմադիր պագամավորները․ «Այն կիրացվի, արդեն կա որոշում, որ ընդդիմադիրները համախոհության կարգով առաջադրվելու են»։ «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նախապես հիմնավորեց խմբակցության կողմ քվեարկությունը․«Մենք արդեն ասել ենք, որ նեգատիվ չենք տրամադրված: Ճիշտ է՝ մեր պատկերացրած նախագիծը չէ, բայց սա քայլ առաջ է դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին ստեղծելու ուղղությամբ»։«Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ նախագծից իրենց ակնկալիքներն ավելի մեծ էին, բայց դաշինքը նույնպես կողմ կքվեարկի այս նախագծին: Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության, ստացավ 86 պատգամավորի վստահության քվե։ Խորհրդարանն այնուհետեւ անցավ ոչ պակաս աղմկահարույց նախագծի քննարկմանը։ Խոսը պետական մի շարք օբյեկտների մասնավորեցման վերաբերյալ կառավարության նախաձեռնության մասին է, որի շրջանակներում մոտ հիսուն տասնյակ օբյեկտներ են հանվել մասնավորեցման, հիմնավորումն էլ ակնկալվող ներդրումներն են՝ մոտ երեսունհինգ միլիոնի չափով։ Խորհրդարանի ընդդիմությունը երեկվանից քննադատում է Կարեն Կարապետյանի ներկայացրած նախագիծը՝ հատկապես ընդվզումը առողջապահական ոլորտի շինությունների մասնավորեցման առիթով է, ինչի մասին ներկայացրել ենք։ Այսօր բավական հետաքրքիր բանավեճ ծավալվեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի, որը նախկինում զբաղեցրել է պետգույքի նախագահի տեղակալի պաշտոնը եւ ներկայումս այդ մարմնի ղեկավար Արման Սահակյանի միջեւ։ ՀՀԿ-ական պետ Արման Սահակյանը թարմացրեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հիշողությունը Մասնավորեցման առողջապահական օբյեկտների մասնավորեցման վերաբերյալ Միքայել Մելքումյանի դժգոհությանն ու ընդդիմախոսությանը: Արման Սահակյանը հիշեցրեց, թե 2000-2004 թվականների մասնավորեցման ցանկում եղել է 22 հիվանդանոց: Արման Սահակյանն ակնարկում էր, որ Միքայել Մելքումյանի պաշտոնավարման ընթացքում հիվանդանոցներ մասնավորեցվել են, եւ նա կարծես թե առանձնապես չի դժգոհել ու ընդդիմացել: Միքայել Մելքումյանն էլ խախտելով ԱԺ կանոնակարգ օրենքը ռեպլիկով հակադարձեց Արման Սահակյանին, նա էլ հիշեցրեց, որ 2000-2004 թվականներին իշխող ուժը եղել է ՀՀԿ-ն: Այլ կերպ ասած, Մելքումյանը պատասխանատվությունը թողեց ՀՀԿ-ի՝ Արման Սահակյանի կուսակցության վրա, ակնարկելով, որ ինքն ընդամենը եղել է կատարող։ Անի Սահակյան

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am