Դաշնակցությունը մնացել է իր հայհոյանքի տակ

Ոչ ոք չէր էլ կասկածում, որ ընտրություններից հետո Դաշնակցությունն անմիջապես իրեն կնետի ՀՀԿ ոտքերը և կրկին ցանկություն կհայտնի նրա հետ դաշինք կազմել ինչպես խորհրդարանում, այնպես էլ, բնականաբար, նոր կառավարությունում:  Սա այլեւս իրողություն է մի իրավիճակում, երբ ԱԺ-ում ՀՀԿ-ն է մեծամասնություն է կազմում, կարող է միանձնյա տնօրինել բոլոր հարցերը, որոշումներ ընդունել  եւ ՀՅԴ-ն ակնհայտ է, որ   սայլին հինգերորդ անիվ են որպես ծառայում: Բայց որ նման կցորդային կարգավիճակը ու կարող էր հեղինակազրկված ՀՅԴ-ին  գլխապտույտ ինքնավստահություն ներշնչել,  պատկերացնելը դժվար էր: Իսկ որ ՀՅԴ-ն  հեղինակազրկվել է, դա այլեւս քննարկման ենթակա չէ, այդ մասին փաստող հերթական տեսանյութն է օրերս հայտնվել համացանցում, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդիպում է ունեցել ամերիկահայերի հետ ու մեղմ ասած խայտառակ իրավիճակում հայտնվել: Հայ համայնքի ներկայացուցիչները նրա երեսին են շպրտել վիրավորանենքր ու այսպես ասած պատին դեմ տվել՝ պահանջելով ռեալ գնահատականներ Հայաստանում քաղբանտարկյալների գոյության մասին: Հանդիպմանը ներկա հայերից մի քանիսը  հարցրել են՝ դաշնակցականները ճանաչո՞ւմ են, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Գևորգ Սաֆարյանն ու Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալներ են, Արմեն Ռուստամյանը դաշնակցաբար փորձել է  շրջանցել  հարցը և սկսել բացատրել քաղբանտարկյալ եզրույթը: «Մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկիր ենք: Այն ունի հատուկ մոնիթորինգ, որն անցկացվում են տվյալ երկրներում, ու եթե արձանագրվեր, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, մի կասկածեք՝ Եվրոպայի խորհրդում այդ հարցը կդրվեր, և Հայաստանը սանկցիաների տակ կհայտնվեր: Կան չափանիշներ՝ այդ անձը քաղբանտարկյալ է, թե՝ ոչ: Մենք ունենք զեկուցողներ, և այդ հարցի կապակցությամբ նմանատիպ եզրակացություններ չեն տվել: Մենք չենք փորձում քաղաքականացնել հարցը, քաղբանտարկյալն այն անձն է, որի արարքը որևէ աղերս չպետք է ունենա Քրեական օրենսգրքի հետ»,- ասել է պատգամավորը: Քաղաքացիները պնդել են, որ վերջինս հստակ պատասխանի՝ արդյո՞ք Սաֆարյանն ու Սեֆիլյանն, ըստ նրանց, քաղբանտարկյալ են, թե՝ ոչ, բայց Ռուստամյանը կրկին խուսանավել է պատասխանից: «Ղալաթ ես արել, չաթլախ»,- բղավել է քաղաքացիներից մեկը: Ներկաներից մեկը, որը մասնագիտությամբ իրավաբան է, փորձել է այս թեմայով այլ հարց տալ, սակայն Արմեն Ռուսատմյանը հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ առավել կարևոր հարցեր կան երկրում: Բումերանգի էֆեկտը կրնկակոխ հետապնդում է  ՀՅԴ-ն, Արմեն Ռուստամյանի տարիներ առաջ գործածած այդ վիրավորական բառը ուղիղ իր դեմ է ուղղվել, անցած տարի էլ Հայաստանում ակտիվիստներից մեկը դաշնակցական Արծվիկ Մինասյանին էր ուղղել այդ խոսքերը, այնպես որ ՀՅԴ-ն, կարելի է ասել, մնացել է իր դրած հայհոյանքի տակ: Եւ հենց այս պարագայում է, որ ծիծաղելի է դառնում ՀՅԴ-ի ինքնավստահությունը եւ ինքն իրեն կշիռ հաղորդելու, գործոն դարձնելու ծիծաղելի փորձերը: Ճիշտ նույն պահին, երբ շատերն ըմբոշխնում էին ՀՅԴ-ի անարգանքի հերթական տեսանյութը, Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովում լուրջ-լուրջ դեմքով փորձ էր անում խորհրդավորություն ստեղծել, չբացահայտել, թե ով է լինելու ՀՅԴ թեկնածուն 2018-ից հետո: Անշուշտ այս հարցում էլ Ռուստամյանը դաշնակցաբար խաղաց երկու լարի վրա, ասելով, որ գոհ են Կարեն Կարապետյանի կառավարությունից եւ որ վերջինի վերանշանակման հարցում նաեւ իրենց համաձայնությունն են տվել, սակայն անուններ չհնչեցրեց,թե ում է տեսնում հաջորդ ժամկետի վարչապետի թեկնածու: Այստեղ են ասել՝ խելքին աշեցեք, եթե կլինի մեկը, որը լուրջ կընդունի, որ ՀՅԴ-ն այս հարցում գործոն է լինելու, ապա այդ մեկինպետք է փնտրել միայն դաշնակցությունում, որովհետեւ եփած հավին էլ հայտնի է, որ ՀՅԴ-ն կատարելու է այն, ինչը թելադրվելու է Սերժ Սարգսյանի կողմից, պաշտպանելու է այն թեկնածուին, ում ՀՀԿ ղեկավարը կառաջադրի: Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am