Լենա Նազարյանը պահանջում է իրեն հանձնել Ադրբեջանին՝ մի քանի գերու դիմաց

Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը Էրդողանից, Ալիեւից եւ իրենց հակահայ տերերից հաստակ հրահանգ են ստացել խաղաղասիրության երկրորդ սերիան բեմադրելու եւ ուրանալու Հայոց Ցեղասպանությունը, մեր պահանջատիրությունը, ոտնատակ անելու մի քանի հազար տղաների թափված թարմ արյունը: Եւ այս նպատակով ամեն օր Փաշինյանի թիմի երկոտանի անասունները մի նոր հայտարարությամբ փորձում են մեզ մոտեցնել իրենց սիրելի թուրք-ադրբեջանական տանդեմին, երբեմն-երբեմն էլ բլթացնում են խաղաղասիրական այս գործընթացի իրական նպատակները՝ Հայաստանի տարածքները քայլ առ քայլ «կիրթ ու կառուցողական» Ալիեւին հանձնելու եւ դրա դիմաց իշխանություն պահելու մասին: Ինչպես եղավ Հովիկ Աղազարյանի դեպքում, ով փորձում էր հասկանալ, թե ինչ ենք շահելու Ցեղասպանության ճանաչումից, ապա հայտարարեց, որ Քարվաճառը երբեք էլ հայկական չի եղել:
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես սկսեց խաղաղասիրություն քարոզել, բոլոր հարթակներից հայտարարում էր.․.«Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդներին»։
Թե բավարարեց Հայաստանի ու Արցախի ժողովուրդներին, դատք ինքներդ:

Փաստն այն է, որ նրա «խաղաղասիրությունն» ավարտվեց Արցախի պետականության կորստով, 75 տոկոսի հանձնումով, հազարավոր զոհերով, հազարավոր վիրավորներով ու հաշմանդամներով, տասնյակ հազարավոր անտուն մարդկանցով, Շուշիի ու Հադրութի անկմամբ․․․
Իրականություն դարձավ նաեւ Աննա Հակոբյանի ցանկությունը։ Մեհրիբանը եկավ ու մուղամ լսեց Արցախում։
Հիմա եւս Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը խաղաղասիրության քարոզ են անում, ինչը նշանակում է, որ հերթը Հհայաստանի տարածքներինն է:
Շաբաթներ առաջ Արագածոտնում նախընտրական այցի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ ինչքան մենք մեր հակառակորդներին թշնամի են ընկալում, այնքան էլ իրենք են ընկալում եւ այս փակ շղթային պետք է վերջ տրվի: Դրանից հետո իր ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բացեց փակագծերը՝ ըստ էության լրացնելով Նիկոլ Փաշինյանի միտքը եւ պարզաբանելով, թե ինչպես պետք է վերջ դրվի: Ասաց, որ մենք պետք է փոխենք Թուրքիայի նկատմամբ մեր դիրքորոշումը, հարցին, թե Թուրքիան մեր թշնամին չէ այլեւս, Գրիգորյանը խուսանավել էր ուղիղ պատասխանել: Չպատասխանեց նաեւ երեկ՝ Եռաբլուրում, երբ այցելել էր ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին: Ասաց, թե դրա տեղը չէ, այդ օրը չէ:

Իհարկե, հենց այն տեղն էր, որտեղ պետք է տրվեր հստակ պարզաբանում, ի վերջո, այս իշխանությունն ուրանում է իր նահատակների թափած արյունը եւ գնում է բարիդրացիության, տնտեսական հարաբերություններ հաստատելու, ապաշրջափակման ոճրագործի հետ, մի քանի կոպեկը վեր դասելով մեր տղաների թափված արյունից: Բայց դուխով կարգախոսով իշխանության եկածները այնքան են հեռացել այդ բառի բովանդակությունից, որ թերեւս ռիսկ չարեց կրկնել իր հնչեցրած հիմարությունը: Փոխարենը մի փակ կաբինետում , հարձակումներից ապահովագրված իշխանության սեւ գործն առաջ էր տանեւմ Լենա Նազարյանը: «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»,- ասում է նա։

Լենա Նազարյանի այս խոսքերին գուցե գործնական գնահատական է պետք տալ։ Գուցե այս անմեղսունակ տիկինն ասում է, որ ինձ փոխանակեք մեր գերիներից մի քանիսի հետ, ադրբեջանցիները մեր բարեկամներն են, ինձ հետ ոչինչ չի պատահի, փոխարենը մի քանիսին կվերադարձնեմ:
Իսկ իրականում, այո, հիմա շանս կա ու լավ շանս, որ հայի արյան վրա խրախճանք անողներն, Լենաներին աջակցողներին իրար ձեռք բռնած հեռացնենք Հայաստանից։ Գնան ու մերվեն իրենց թուրք բարեկամների հետ, ովքեր գլխատել են հայ ազգը ու շնորհակալություն են հայտնում այն իշխանությանը, որն իր երկիրը հանձնեց թուրքին։

Անի Սահակյան

դիտվել է 1876 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am