Ո՞վ պետք է ապահովի Կարեն Կարապետյանի երազած տաքսիստների հայտնությունը

Կառավարության նիստում, նախքան օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել, որոնք նորից առնչվել են ոստիկանությանը և ոչ միայն նրանց: Այս անգամ Կարեն Կարապետյանի ուշադրության թիրախում հայտնվել են տաքսիստները, հատկապես նրանք, ովքեր ծառայություններ են մատուցում «Զվարթնոց» օդանավակայանում՝ այնտեղից քաղաքացիներին և զբոսաշրջիկներին տեղափոխելով դեպի Երևան և այլ վայրեր. «Ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը՝ արձանագրում ենք, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին։ Նշված իրավիճակը խիստ մտահոգիչ է՝ հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների սպառողն են հանդիսանում Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու մեր համաքաղաքացիները,- զայրացած տոնով հայտարարել է Կարեն Կարապետյանը և շարունակել:- Պրոբլեմը բոլորդ լավ գիտեք՝ անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճ՝ Սևանա լճի փոխարեն Մալաթիա-Սեբաստիայով հասցնող, տարբեր տարիֆներ կիրառող և այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջու՞մ ենք վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ուղևորի հետ ինչպես պետք է իրեն պահի»: Նա այս առնչությամբ խիստ հանձնարարկաններ է տվել ոստիկանապետին և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին: Նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է 1-շաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ լիցենզավորման ոլորտում օրինախախտումների գործունեության դադարեցման ուղղությամբ: Նա պահանջել է քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը։ Իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Կարեն Կարապետյանը հանձնարարական է տրվել 1-շաբաթյա ժամկետում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ փաստացի առանց լիցենզիայի գործող տաքսի վարորդների կողմից թույլ տրվող իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։ Վլադիմիր Գասպարյանից Կարեն Կարապետյանը պահանջել է կոշտ քայլեր ձեռնարկել: Վարչապետի խոսքով՝ ստեղծված իրավիճակը անթույլատրելի է, քանի որ զբոսաշրջիկն առաջին տպավորությունը Հայաստանի մասին ստանում է տաքսիստներից: Վլադիմիր Գասպարյանն էլ նշել է, որ տարիներ շարունակ այդ խնդիրը բարձրացվում է, և ոլորտում համապատասխան աշխատանքներ արդեն իսկ տարվել են. «Մենք չենք կարողանում հասնել նրան, որ կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք չստանան լիցենզիա: Այդ հարցը լուրջ անհանգստություն է մեզ պատճառում»։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Կարեն Կարապետյանը Վլադիմիր Գասպարյանից պահանջում է լուծել այն խնդիրները, որոնք, մեղմ ասած, ոստիկանության գործը չեն: Անշուշտ, վարչապետի բարձրացրած հարցը տեղին է, և տաքսիստների աշխատանքի որակը, ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում ուղիղ համեմամտական են երկրի տուրիստական կերպարին: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչ կապ ունի այդ ամենի հետ ոստիկանությունը. օրինակ՝ եթե ղեկի մոտ նստած վարորդն անթրաշ է կամ լոգարանի չստերով, Երևանյան լիճն էլ խաբեությամբ որպես Սևանա լիճ է ներկայացնում, բայց ճանապարհային երթևեկության որևէ կանոն չի խախտում, միաժամանակ ունի տաքսու լիցենզիա, ոստիկանն իրավունք ունի՞ նրան տուգանել: Պարզ է, որ ոչ: Տաքսիների լիցենզավորումն իրականացնում է կապի և տրանսպորտի նախարարությունը, հետևաբար վարորդների հիգիենայի և բարեխղճության հետ կապված պահանջները նրանք պետք է սահմանեն: Վլադիմիր Գասպարյանն ըստ էության հասկացրել է, որ ոստիկանությունն ընդամենը հետևում է սահմանված պահանջների կատարմանը և նոր չափանիշներ սահմանելու իրավասություն չունի: Հետևաբար իր երազած տաքսիստների հայտնությունը Կարեն Կարապետյանը պետք է իր թիմակից Վահան Մարտիրոսյանից պահանջի և ոչ թե իրենից: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ Կարեն Կարապետյանը Վլադիմիր Գասպարյանին մեղադրում է մի խնդրի համար, որի հասցեատերը ոստիկանությունը չէ: Նման պատմություն եղավ նաև <<Մաքուր Հայաստան>> ծրագրի և աղբահանության հետ կապված: Հայտնի է նաև, որ տաքսի վարելը ոստիկանության համար, այպես կոչված, «լևի գործ» անելու հնարավորություն է: Շատ ոստիկաններ ծառայության ավարտից հետո տաքսի են վարում և նրանց նկատմամբ, որպես կանոն, ՃՏՊ գործընկերները բարեհաճ են գտնվում: Սա համակարգի չգրված օրենքներից է. պատճառն էլ առավել քան հասկանալի է: Ոստիկանությունում աշխատավարձերը ցածր են. ոստիկանները նույնպես մարդ են և ընտանիք պահելու խնդիր ունեն: Արման  Վարդանյան      

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am