Երևանն ու Բաքուն միասին քննարկելու բան չունեն. պահանջների «մենաշնորհը»՝ Ալիևինն է

Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում, այսօր տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը: Այսինքն՝ ինչպես և ավելի վաղ էին նշում, ապրիլի 7-ին կկայան Փաշինյան-Պուտին հերթական հանդիպումը:

Իսկ մինչ այդ, երեկ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնեցին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի միջև կայացած հեռախոսազրույցի մասին:

Զրույցի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է: Կողմերը խոսել են նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ համաձայն եռակողմ հայտարարության՝ դրական գնահատական տալով Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խմբի աշխատանքներին, ասվում էր Կրեմլի հաղորդագրությունում:

Իր հերթին նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շփումներ ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Երեկ Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Արա Այվազյանը Մոսկվա է ժամանել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների վաղը կայանալիք հերթական հավաքին մասնակցելու համար:

Հայաստանի ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ առանձնազրույցի ընթացքում Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը դիտարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքն ու առկա զարգացումները: Այս համատեքստում Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը: ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցին:
Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Լավրովը և Այվազյանը հանդիպման ժամանակ քննարկել են եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը, «հատուկ ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման հրատապ հարցերին, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»: Նույն հարցերն են քննարկվել նաև Բայրամովի հետ Լավրովի հանդիպմանը, մեկ այլ հաղորդագրությամբ փոխանցում է

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռակողմ կամ երկկողմ ձևաչափերով չեն անցկացվում, ինչը փաստում է այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկելու բան չունեն միասին: Իսկ եթե լինում են թեմաներ, ապա դրանք քննարկում են գլխավոր «մրցավարի»՝ ռուսական կողմի հետ:

Նշենք նաև, որ Բաքու, ապա Երևան ժամանեց այս օրերին ռուսական կողմը ներկայացնող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նախօրեին նրան ընդունել էր Ադրբեջանի նախագահը: Հանդիպմանը Իլհամ Ալիևն ասել է, թե գոհ է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունից, և արդեն կոնկրետ արդյունքներ կան։ Ռուս պաշտոնյայի հետ հանդիպմանը Ալիևը նաև հայտարարել է․ «Հետկոնֆլիկտային իրավիճակն ընդհանուր առմամբ դրական է զարգանում, էսկալացիայի ռիսկերը նվազագույն են»։ Ռուսաստանի փոխվարչապետն Ալիևի հետ հանդիպմանը, իր հերթին, ընդգծել է, որ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում կա որոշակի առաջխաղացում:

Իսկ այս հանդիպումից հետո արդեն կայացել էր Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը:

Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն ղարաբաղյան խնդիրը համարում է կարգավորված, համենայնդեպս այս փուլում, պարբերաբար այս մասին հայտարարություններ է անում։ Առաջնային խնդիրը Ադրբեջանն այսօր համարում է այսպես կոչված՝ «Նախիջևանի միջանցքը»։

Պատահական չէր, որ օրերս Ալիևը դարձյալ խոսեց միջանցքի մասին և նորից Հայաստանի մաս կազմող Սյունիքն անվանել ադրբեջանական տարածք, այն էլ՝ Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովում, նշելով. «Կարծում եմ, որ դրանցից կարևորագույնը տրանսպորտային հնարավորություններն են։ Այսօր մենք արդեն շատ ակտիվ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի վրա։

Նախիջևանում կայացած գագաթնաժողովում ես ասացի, որ ժամանակին Զանգեզուրը Ադրբեջանի կազմից դուրս բերելն ու Հայաստանին միացնելը նշանակում էր թյուրքական աշխարհի աշխարհագրական մասնատում, որովհետև եթե քարտեզին նայենք, ապա կարելի է տեսնել, որ մեր մարմնի մեջ կարծես դաշույն էին մտցրել, թյուրքական աշխարհը բաժանվեց։ Զանգեզուրը, որը հին ադրբեջանական հող է, այժմ խաղալու է թյուրքական աշխարհի միավորման դերը, քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտային, կոմունիկացիոն, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2544 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am