Ամեն քայլի` ցույց են տալիս Էրդողանին իր տեղը

«ԱՄՆ այցելողները պետք է հարգեն մեր քաղաքացիների իրավունքները» ԱՄՆ-ում` Էրդողանի դեմ բողոքի ակցիան ու դրան հետևած ծեծուջարդն, ինչպես ասում են, շատ «ջուր տարավ»... Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Սթենի Հոյերը համահեղինակն է այն բանաձևի, որը դատապարտում է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Վաշինգտոն կատարած այցի ընթացքում թուրքական անվտանգության ներկայացուցիչների գործողությունները։ Հիշեցնենք, որ վերջիններս հարձակվել էին Էրդողանի դեմ բողոքողի խաղաղ ցույց անցկացնող մարդկանց վրա: Երեքշաբթի օրը բանաձևը պաշտոնապես ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում՝ իր օգտին հավաքելով 397 ձայն: Բանաձևի մյուս համահեղինակ կոնգրեսական Էդ Ռոյսը նշել է, որ օրինագծի ընդունումը Կոնգրեսի մակարդակով անհրաժեշտ էր, քանի որ այն պարզություն է մտցնում Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ տեղի ունեցած միջադեպի նկատմամբ. «Բանաձևը նաև պահանջում է, որ Թուրքիան անհապաղ կերպով վերացնի բոլոր այն անձանց դիվանագիտական անձեռնմխելիության իրավունքը, ովքեր միջադեպի ընթացքում վնասել են ԱՄՆ-ի քաղաքացիներին և իրավապահներին»: Վաշինգտոնից ընտրված կոնգրեսական Էլեանոր Հոլմս Նորթոնը հիշեցրել է գործընկերներին, որ Էրդողանի թիկնապահների գործողությունները «հարձակում էին ոչ միայն ցուցարարների, այլև՝ ամերիկյան կարևորագույն արժեքների՝ խոսքի ազատության և բողոքն արտահայտելու իրավունքի դեմ»: «Մեր ցուցարարների վրա հարձակում գործած թուրք ավազակներին թույլ չենք տալու թաքնվել անձեռնմխելիության հետևում», - ընդգծել է Նորթոնը: Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը տեղի ունեցածի մեղքը բարդել էր ամերիկացի ոստիկանների և ցուցարարների վրա, նշելով, որ Էրդողանի անվտանգությունը բավարար չափով ապահովված չի եղել։ Մինչդեռ, ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը խորը մտահոգություն էր արտահայտել թուրքական կողմի անվտանգության աշխատակիցների գործողությունների կապակցությամբ: Պատասխանելով թուրքական կողմի հայտարարություններին՝ Մերիլենդ նահանգից ընտրված կոնգրեսական Ջոն Սարբենեսը նշել է, թե տեսագրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ հենց նախագահ Էրդողանն է արտոնել հարձակումը և հետևել այդ գործողությունները. «Վաշինգտոնի փողոցներում անմեղ ցուցարարների վրա հարձակումը բացահայտում է նախագահ Էրդողանի բնույթը և ամերիկացիներին հիշեցնում պաշտոնական Թուրքիայի իրական դեմքը՝ այն բոլոր խնդիրները, որոնց հետևանքն են Կիպրոսի զավթումը, Հայոց ցեղասպանությունն ու քուրդ ժողովրդի բռնի հալածումը: Այս միջադեպը պահանջում է ավելին, քան մեղավորների դատապարտումը, Թուրքիայի դեսպանի վտարումը կամ Էրդողանի հասցեին քննադատությունը: Ժամանակն է հիմնովին վերանայել ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ»: Վաշինգտոնի վերոնշյալ քայլը զայրացրել է Անկարային: Պաշտոնական Անկարան ապակառուցողական և Վաշինգտոնի հետ դաշնակցության ոգուն հակասող է համարում ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևը, որում դատապարտվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների և ցուցարարների բախումը Վաշինգտոնում,, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հյուսեյն Մյուֆթյուօղլուն` հավելելով. «ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ երեկոյան ընդունել է չհիմնավորված որոշում, որի օգտին ավելի վաղ քվեարկել է Պալատի արտաքին գործերի կոմիտեն: Օրենսդիրների ձեռնարկած քայլերը, ովքեր փորձում են քաղաքականացնել այս հարցը, ապակառուցողական են: Դա նաև հակասում է Թուրքիայի և ԱՄՆ-ի դաշնակցության և գործընկերության ոգուն»: Գերմանիան, Ինջիրլիքի ավիաբազան ու դուրսբերվող զորախումբը Մինչ Վաշինգտոնը Էրդողանի թիկնազորի արարքին ի պատասխան ևս մեկ քայլ արեց` առավել թեժ են գործընթացները Թուրքիա-Գերմանիա «ճակատում»: Գերմանիայի կառավարությունը պաշտպանեց Թուրքիայի «Ինջիլիք» ավիաբազայից գերմանացի զինծառայողներին դուրս հանելու պլանը: Բեռլինը պլանավորում է 280 զինծառայողներին տեղափոխել Հորդանանի ավիաբազա: Հիշեցնենք, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Անկարան չթույլատրեց Բունդեսթագի պատգամավորների այցելությունը «Ինջիլիք» ավիաբազա գերմանացի զինծառայողներին տեսակցելու նպատակով: Գերմանիան պահանջում է, որպեսզի Բունդեսթագի պատգամավորները իրավունք ունենան ազատորեն այցելել բազա և ցանկացած պահի տեսակցել գերմանացի զինվորականների հետ: Սակայն մայիսին գերմանական պատվիրակությունը այդպես էլ պաշտոնական Անկարայից թույլտվություն չստացավ այցելելու ավիաբազա, ինչը Բեռլինն անընդունելի է համարում: Անարդյունք էին նաև Գերմանիայի արտգործնախարարի՝ երեկ Անկարայում վարած բանակցությունները: Թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող՝ Հյուսիսատլանտյան դաշինքի Ինջիրլիք ռազմակայանում տեղակայված են 260 գերմանացի զինվորականներ, ովքեր զբաղվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ օգտագործվող Tornado հետախուզական օդանավերի սպասարկմամբ: Գերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված իր զորախումբը դուրս կբերի «պատշաճ» ձևով՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններն է՛լ ավելի չծանրաբեռնելու համար, վստահեցրել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը: DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաստատելով, որ զորախումբը դուրս է բերվելու, նա միաժամանակ նշել է, որ այդ որոշումը դեռ պետք է արժանանա գերմանական կառավարության հավանությանը չորեքշաբթի օրը: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Գերմանիայի ԱԳ նախարարը շեշտեց, որ թուրք-գերմանական լարված հարաբերությունների պատճառը միայն Ինջիրլիքը չէ՝ «լրջագույն խնդիրներից է մարդու իրավունքների խախտումը»: Պաշտոնական Բեռլինը տևական ժամանակ է կոշտ քննադատում է թուրքական իշխանություններին և կոչ անում ազատ արձակել Գերմանիայի քաղաքացիներին, ովքեր պահվում են Թուրքիայի բանտերում, այդ թվում՝ լրագրող Դենիզ Յուցելին, ով չորրորդ ամիսն է քննչական մեկուսարանում է: Ի պատասխան Գերմանի` Անկարան էլ իր քայլն արեց: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չեղարկել է հանդիպումը Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ, ով պաշտոնական այցով գտնվում էր Անկարայում: Վարչապետի գրասենյակում նման որոշումը պատճառաբանել են Յըլդըրըմի խիստ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով: Գերմանիայի ԱԳ նախարարն արդեն բանակցություններ է վարել իր գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am