Լռություն եւ համաձայնություն` ընդդեմ Քոչարյանի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 82 կողմ ձայն:
Հիմնական զեկուցող, Փաշինյանի թիմի մեծն սահմանադրագետ Վահագն Հովակիմյանը նախագծի անհրաժեշտության մասին ասաց, թե միայն գաղափարական ընտրություններով է հնարավոր լինելու ներքաղաքական ճգնաժամը հարթել, իսկ ռեյտինգային մոդելը նախկինների հագով կարված կարգ է, երբ որոշիչ են դառնում ոչ թե գաղափարները, այլեւ փողը: Վարկանշային թեկնածուները ընտրողին փող են բաժանում, ընտրողն էլ գնում ընտրում է իրենց: Այս հայտարարությունը առնվազն ծիծաղելի է եւ կարելի է դիտարկել որպես իշխանության իմպոտենտության մասին բացահայտ խոստովանություն: Որովհետեւ նման դեպքերը կարելի է կանխել իրավապահների միջոցով: Բացի այդ, իբր Նիկոլ Փաշինյանի թիմը իր նախընտրական ծրագրում է ֆիքսել, որ փոխելու է օրենսգիրքը, մասնավորապես, վերոնշյալ խնդրահարույց դրույթը, հետեւաբար ընտրություններից առաջ պարտավոր են հաշվետու լինել քաղաքացիներին: Նախ իշխանությունը հպարտ քաղաքացիներին երջանիկ ապագա եւ նման ուրիշ բաներ էլ էր խոստանում, իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք: Երկրորդ՝ ինչն էր խանգարում անցած երեք տարվա ընթացքում կատարել այդ փոփոխությունը: Իսկ միգուցե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտը եւ ընտրություններին մասնակցելու հայտարարությունն է խառնել իշխանության խաղաքարտերը: Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրապետության մասշտաբով բոլոր վարկանիշ ու հեղինակություն ունեցող մարդիկ երկրորդ նախագահի կողքին են, պոտենցիալ վարկանշային թեկնածուներ, ու այդ պատճառով էլ փորձում է հիմա էլ այս հարթակում պատերազմել Քոչարյանի դեմ:

Հիշեցնենք՝ նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակները: Այս փոփոխությունից հետո քաղաքացին ընտրատեղամասում ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ քվեաթերթիկներից ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու է քվեատուփը:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր այս փոփոխությանը: ԼՀԿ-ն առաջարկում էր բաց ցուցակների տարբերակը՝ միաժամանակ շեշտելով, որ գործընթացի կեսից՝ այսինքն ընտրությունների մասին պայմանավորվածությունից հետո խաղի կանոններ չեն փոխում:

Էդմոն Մարուքյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանն այսպիսով իր հագով օրենսգիրք է կարում եւ ցանկանում է խորհրդարան բերել մարդկանց, որոնք իրեն հնազանդ կլինեն, որոնք առանց իրեն ոչինչ են: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ պատերազմից հետո Իմ Քայլից դուրս եկան վարկանշային կարգով ընտրված պատգամավորները, ասելով, որ այս մարդիկ շրջապատ ունեն, հեղինակություն են վայելում իրենց տարածքներում եւ իրենց ընտրողի աչքերին նայելու խնդիր ունեն, իսկ Փաշինյանը այս փոփոխությամբ ուզում է խորհրդարան բերել այնպիսի մարդկանց, որոնք ողջ կյանքը իրեն են պարտական լինելու, քանի որ ընտրողը նրանց խորհրդարան է գործուղելու բացառապես այն բանի շնորհիվ, որ վստահություն է տալու Նիկոլ Փաշինյանին: Մարուքյանը եզրափակում է՝ որպեսզի վաղը Երեւանն ու Ստեփանակերտն էլ հանձնի, բայց վստահ լինի, որ իր խմբակցությունը չեն լքելու:

Զարմանալի է, որ Էդմոն Մարուքյանը, հասկանալով այս ամենը, Նիկոլ Փաշինյանի հետ չի պատրաստվում խոսել իր լեզվով, եթե Փաշինյանը խախտել է խաղի կանոնները, ապա ինչն է խանգարում նման պատասխան տալ նրան, օրինակ վարչապետի անվստահության նախագիծ ներկայացնել, նոր թեկնածու առաջադրել: Մարուքյանն ասում է, որ եթե մի բանի համար քննադատում է Փաշինյանին, ճիշտ չէ, որ նույն բանն էլ ինքը անի: Իրականում բոլորին է պարզ, որ այս լռեյլան համաձայնությունը ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի է, հավանաբար Նիկոլ Փաշինյանը խոստացել է նրան խցկել խորհրդարան, միայն թե օգնի, որ Քոչարյանի դեմն առնեն, թույլ չտան ընտրություններով գալ իշխանության: Բայց ինչպես ասում են՝ երազելը ոչ մեկին չի խանգարի: Նշենք նաեւ, որ
ԱԺ-ում նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ այն դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը:

Անի Սահակյան

դիտվել է 4379 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am