Հարված Հայաստանի հարևանին. ի՞նչ է սպասում ՀՀ սահմաններին

Երեկ Իրանի խորհրդարանում և Թեհրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդի` այաթոլա Խոմեյնիի դամբարանում հնչած կրակոցները, պայթյունները ու դրանց հետևած իրադարձությունները աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կիզակետում էին: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնեց Թեհրանի կենտրոնում երկու հարձակումների պատասխանատվությունը: Հարձակումները տեղի են ունեցել «գրեթե միաժամանակ»: Պատգամավոր Էլյազ Հազրաթին պետական հեռուստատեսությանը պատմել է, որ խորհրդարանի շենք են ներխուժել երեք հոգի, որոնցից մեկը զինված էր ատրճանակով, իսկ մյուս երկուսը՝ Կալաշնիկովի ինքնաձիգներով: Գրեթե 30 րոպե անց տեղի է ունեցել երկրորդ հարձակումը՝ այաթոլա Խոմեյնիի դամբարանում: Խորհրդարանի նիստի ժամանակ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին իրենց աշխատանքը հանգիստ մթնոլորտում շարունակելու համար՝ Լարիջանին, մասնավորապես, հայտարարել է․ - «Այդ հարձակումը աննշան միջադեպ էր, որը, սակայն, ցույց է տալիս, որ ահաբեկիչները ձգտում են խնդիրներ ստեղծել»: Խորհրդարանի նախագահը նաև հավելել է․ «Քանի որ Իրանը համարվում է ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետ կենտրոն, ահաբեկիչները մտադիր են սաբոտաժ կազմակերպել այդ ոլորտում»: Այսպիսով, եթե փորձենք իմի բերել երեկվա սարսափելի իրադարձությունները, ապա եզրակացությունները, որքան էլ նախնական են, այնուամենայնիվ ակնհայտ են: «Իսլամական պետությունը» խոստացել էր ահաբեկչություններ` արեց: Երեկվա իրադարձություններից ժամեր անց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին է հայտարարել է, խոստանում է առաջիկայում նոր ահաբեկչություններ իրականացնել Իրանում: Իսլամիստների հրապարակած տեքստում ասվում է, որ «խալիֆայությունը բաց չի թողնի ոչ մի հնարավորությունը շիաների արյունը թափելու համար», որոնք կազմում են Իրանի բնակչության մեծ մասը: Իսլամիստները խոստանում են ահաբեկչությունների արշավն այնքան ժամանակ շարունակել, քանի դեռ Իրանի տարածքում շարիաթի օրենք չհաստատվի: Ակնհայտ է, որ ահաբեկիչների նպատակը Իրանում քաոս ստեղծելն էր, ինչը չհաջողվեց: Անգամ հարձակումներից հետո Իրանի խորհրդարանում երեկ շարունակվեցին նիստերը: Խոշոր հաշվով Իրանը երեկվանից հետո հայտնվել է նոր իրավիճակում և վստահաբար արագ որոշումներ կայացնելը կլիներ հենց ահաբեկիչների ցանկությունը: Ոչ միայն Իրանը, այլև ողջ տարածաշրջանն է երեկվանից նոր իրավիճակում հայտնվել: Այն, որ ահաբեկիչները հատուկ էին ընտրել 2 այնպիսի վայր, որպեսզի «հարվածը» ուժգին ու ցավոտ լիներ` կասկած չկա: Հազիվ թե երեկվա իրադարձություններից հետո Իրանում պառակտումներ սկսվեն հասարակության մեջ: Որ անվտանգության պահպանման հարցում Իրանը կտեղափոխվի այլ ռեժիմ` դա էլ է պարզ: Մի կողմից ԱՄՆ-ի հակաիրանյան տրամադրությունները, մյուս կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումները էապես փոխում են ստեղծված իրավիճակը տարածաշրջանում: Այստեղ իհարկե, Հայաստանի համար` անհանգիստ Թուրքիայի, արդեն անհանգիստ Իրանի, և չհաշված` մշտական սպառնալիք Ադրբեջանի հարևանությամբ` լուրջ մտորելու խնդիրներ են առաջ գալիս: Ու այս իրավիճակում, մնում է միայն հուսալ, որ Հայաստանի իշխանությունները պետության և քաղաքացիների անվտանգության պահպանման առումով անհրաժեշտ հսկողությունն էլ ավելի կմեծացնեն, և առհասարակ, տարածաշրջանային հարցերում` կայունությունն ամեն գնով պահպանելու հարցում գործընկեր պետությունների հետ ըստ արժանվույն աշխատանքներ կիրականացնեն: Թամար Բագրատունի

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am