100-120 տոննա սննդամթերք՝ հիսունից ավելի համայնքի

1992 թվականից սկսյալ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է ավելի քան 100 միլիոն դոլարի բարեգործական ծրագրեր: Խոշորածավալ ծրագրերից զատ Կարապետյանների ընտանիքի մշտական ուշադրության ներքո են եղել նաև մարդկանց սոցիալական ծանր պայմանները, որոնց հնարավորինս թեթևացման նպատակով տրվել են բազմաթիվ աջակցություններ: Հաշվի առնելով հատկապես գյուղական բնակավայրերում, առավել ևս ձմռան ամիսներին բնակչության գերակշիռ մասի սոցիալական դժվարությունները՝ մասնավորաբար թիվ 32 ընտրատարածքն ընդգրկող Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանների բնակչությունը պարբերաբար ստացել է տարաբնույթ աջակցություններ, այդ թվում՝ սննդամթերք: Առաջիկա օրերին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 100-120 տոննա (վերջնական թվերը կճշտվեն ընթացքում) սննդամթերք կստանան նշյալ տարածքների բոլոր մանկապարտեզները, ինչպես նաև գյուղական բնակավայրերի բոլոր բնակիչները, իսկ քաղաքային բնակավայրերում՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկվածները, մասնավորաբար՝ Ստեփանավան քաղաքում՝ 9300, Տաշիր քաղաքում՝ 7500 անձ: Սակայն Տաշիր և Ստեփանավան քաղաքների այն բնակիչները, ովքեր ընդգրկված չեն նշյալ համակարգում, սակայն ունեն այդ օգնության կարիքը, ցանկության դեպքում կարող են դիմել իրենց համայնքներում օգնությունների բաշխման կետեր: Նրանք ևս կստանան համապատասխան աջակցություն: Տեղեկացնում ենք, որ սննդամթերքը համապատասխան բաշխման կետեր կառաքվի առաջիկա 10-15 օրվա ընթացքում, իսկ բաշխումը կիրականացվի մեկ ամսվա ընթացքում: Մանկապարտեզների լիազորված ներկայացուցիչները, ինչպես նաև բնակչությունը բաշխման մեկնարկի մասին կարող են տեղեկանալ, ապա և իրենց հասանելիք սննդամթերքը ստանալ գյուղական բնակավայրերում՝ գյուղապետարաններից, Տաշիր քաղաքում՝ կարի ֆաբրիկայից, իսկ Ստեփանավան քաղաքում՝ սոցիալական ծառայության մոտ գտնվող տարածքից: Ցանկացած խնդիր առաջանալու դեպքում կարող եք դիմել ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի Տաշիրի գրասենյակ:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am