Հովիկ Աղազարյանը փորձում է արդարացնել Քարվաճառի մասին իր սկանդալային հայտարարությունը (video)
«Ուզում եմ անդրադառնալ իմ ընկեր և հրամանատար Սասուն Միքայելյանի, պատգամավոր Թագուհի Թովմասյանի և մեր շատ հայրենակիցների արտահայտած անհանգստությունների հետ կապված, ուզում եմ ասել հետևյալը՝ իմ հարցազրույցում ես Քարվաճառի վերաբերյալ հարցին անդրադարձել եմ այն օրերին տիրող, նաև այսօր աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում: Որևէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ գտնել նշույլ անգամ, որը կարող է տանել այն մտքին, որ ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական պատկանելիության հարցը: Իհարկե, Քարվաճառը հայկական է»,-լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
