Փաշինյանն ու իր ընտանիքը պատվաստվե՞լ են կորոնավիրուսի դեմ (video)
«Առողջապահության նախարարությանը կից գործող մասնագիտական խորհուրդն ուշադրությամբ հետևում է բոլոր այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում AstraZeneca-ի հետ կապված և ընդհանրապես բոլոր պատվաստանյութերի հետ կապված»,- կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ եվրոպական մի շարք երկրներում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո մահվան դեպքեր են գրանցվում։
