Թրքաբոլշևիզմի ոչ մանկական հիվանդությունները

Հայաստնում ապրիլի 24–ին ընդառաջ քարոզչական դաշտում «թուրքական բաղնիք» է կազմակերպվել։ Շեփորահարը Նիկոլ Փաշինյանն է։ Ձայնակցողները նրա ուսապարկերն են և ուսապարկերին կից «անաչառ վերլուծաբանները»։ Տիկնիկավարները մեր երկրից դուրս են։

Տեղի է ունենում Հայոց ցեղասպանության գռեհիկ առևտուր՝ «Հոլանդական աճուրդի» եղանակով։ Դա կղերապահպանողական մտածողության կրող և առևտրական քաղաքական գործիչներին ներհատուկ վարքագիծ է։ Անհայրենիք «հայրենասերների» վերջին հանգրվանը։

Պարզունակ ու հակապետական են ինչպես իշխանության ներկայացրած թուրքամետ բանաձևերը, այնպես էլ թուրքատյացների հակադարձումները։ Աղմուկը մեծ է, բովանդակությունը՝ զրո։

Անկախ այս «բանավեճից», մի կարևոր բան եմ ուզում ընդգծել։

Ադրբեջանում կգտնվի՞ գոնե մեկ պատգամավոր կամ շարքային քաղաքացի, ով կհայտարարի, որ Շուշին հայկական է և այն պետք է վերադարձնել Արցախին։ Եթե նման բան հայտարարի ադրբեջանցին, ապա քանի՞ րոպե կմնա իր տեղում։

Թուրքիայում կգտնվի՞ գոնե մեկ պատգամավոր կամ շարքային թուրք, ով կհայտարարի, որ Կարսը հայկական է և այն պետք է վերադարձնել Հայաստանին։ Եթե գտնվի նման մեկը, ապա ազատության մեջ կմնա՞, ողջ կմնա՞։

Այլ է պատկերը Հայաստանում։

Նորանկախ Հայաստանում պարբերաբար թուրքական օրեր են հայտարարվում և «խաղաղասիրության» քարոզ տարվում իշխանությունների կողմից՝ սկսած նախորդ դարի 90–ականներից։ Սրանց թվում է, որ եթե շալվարներն իջեցնեն ու համապատասխան դիրքով կանգնեն, ապա կդառնան առաջադեմ, խաղաղության աղավնի ու ժամանակակից։ Թուրքն էլ անմիջապես կբարեկամանա ու կյանքը կդառնա մեղր։ Բայց չէ՞ որ կյանքը միշտ հակառակն է ապացուցել։

Խաղաղասեր ներկայացողները հայ ժողովրդի գլխին պատերազմ ու պարտություն են բերել, իսկ կոշտ ու ազգային գծի կողմնակիցները՝ խաղաղություն, զարգացում ու հաղթանակ։

Ինչքան շատ են մեր տնաբույծ թրքաբոլշևիկներն անհարմար դիրք ընդունում, այնքան ագրեսիվանում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Որքան ՀՀ իշխանություններն ավելի շատ են քիրվայանում, այնքան բացվում է մեր ոխերիմ հարևանների ախորժակը։ Սա բնության օրենք է և քաղաքագիտական կանոն։

Ցավով պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի կամ ավելի ճիշտ՝ հայ ժողովրդին ներկայացնող քաղաքական վերնախավ կոչվածի մի մասի մոտ չբուժվող ու արդեն ոչ մանկական հիվանդութուն կա՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ ու փախչել ազգային «Ես»–ից։

Հայ բոլշևիկն ավելի բոլշևիկ է, քան Վլադիմիր Լենինը։ Հայ լիբերալն ու շուկայական տնտեսության կողմնակիցն ավելի լիբերալ է, քան Ադամ Սմիթը, ավելի պրոլետար, քան Կարլ Մարքսը, ավելի մարդատյաց, քան ՆԿՎԴ–ի Նիկոլայ Եժովը։ Հայ քիրվան ավելի թուրք է, քան Աթաթուրքը կամ երիտթուրքը։

Ի դեպ, հայ֊թուրքական հարաբերությունները համեմատաբար նորմալ են եղել և տարանջատված եղել հայ–ադրբեջանական հարաբերություններից, նախապայմաններից ու ստորացումներից այն փուլում, երբ հայերն իրենց արժանապատիվ ու ողնաշարով են պահել։ Լինի դա Սարդարապատում, Բաշ–Ապարանում, Շուշիում, Ջաբրայիլում, Մարտակերտում կամ դիվանագիտական հարթության մեջ։

Խաղաղություն մուրացողին դիակներ են ուղարկում, ոչ թե բաց սահմաններ, էժան լոլիկ կամ նորմալ միջպետական հարաբերություններ։ Սա` ի գիտություն։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am