Կաֆկայական դատավարություն՝ նիկոլաթուրքական Հայաստանում

Ինքս ինձանից ու Կաֆկայի ստեղծագործությունների այլ գնահատողներից նախապես ներողություն եմ խնդրում՝ հրաշալի գրողի անունը նիկոլ փաշինի նման անարժան մեկի անվան կողքին հիշատակելու համար: Ի դեպ, փաշինը իր «Երկրի հակառակ կողմը» շատագրության մեջ, որին ոմանք նույնիսկ գիրք են ասում, ժամանակին Կաֆկայից արտագրելով կամ Կաֆկայի ոճը կապկելով, մի ամբողջ գլուխ էր շարադրել, իբր՝ Ավստրիայում իր ապաստարան այցելած խորհրդավոր անձանց մասին: Մի խոսքով, նիկոլը հերթական անգամ ցնդաբանել էր: Ու անխուսափելիորեն օրինաչափ է, որ քաջնազարաբար հասնելով իշխանության, նա իր աննորմալ ու հիվանդ երևակայությունը պիտի արտապատկերեր՝ ձևավորելով իսկապես «ցնդելու» և անտանելի միջավայր:

Ընդհանուր դիտարկումներից անցնելով մասնավորին՝ չենք կարող լռությամբ շրջանցել այն գերծաղրառիթ և սուպեր աբսուրդային իրավիճակը, որ նիկոլական իշխանությունը ձևավորել է այսպես կոչված՝ «մարտի 1-ի գործով» կամ «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով» դատավարության շրջանակներում: Եթե նախքան ՍԴ որոշումը այդ շինծու, թուրքերի պատվերով ու նիկոլի հանձնառությամբ, սորոսական շրջանակների ձեռքերով կարված շինծու «գործը» ուղղակի խայտառակություն էր, ապա հիմա, ի լրումն, դա նաև աբսուրդային դատավարության է վերածվում՝ նիկոլական դատավոր Աննա Դանիբեկյանի միջոցով:

Հիշեցնենք, Սահմանադրական դատարանը քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական, ուստի, այն անվավեր է: ՍԴ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, և, օրինակ, հիշյալ խայտառակ «գործով», որն ամբողջովին խարսխված է արդեն չեղյալ հոդվածի վրա, մարտի 30-ի դատական նիստից առաջ ՍԴ որոշումը հրապարակվել և ուժի մեջ էր մտել:

Դա ինքնաբերաբար նշանակում է, որ նախ, մեղադրող դատախազները, սեփական նախաձեռնությամբ պիտի միջնորդեին, որ դատարանը այդ հոդվածի հիման վրա ներկայացված մեղադրանքը համարի չեղարկված կամ առոչինչ: Բայց «օրենքի ծառայի» կարգավիճակը կամովին «նիկոլի ստրուկի» եղկելի կերպարով փոխանակած դատախազները նման բան չարեցին: «Դուխով» վախկոտի նույնակերպ մանկլավիկները նույնիսկ չհամարձակվեցին ներկայանալ դատական նիստերի դահլիճ:

Առհասարակ, դատավոր Աննա Դանիբեկյանը կարող էր նաև առանց մեղադրող-դատախազների ներկայության որոշում կայացնել՝ առավել ևս նկատի ունենալով դրանց կողմից դատարանի և հասարակության նկատմամբ ցուցադրաբար դրսևորած ծայրահեղ ու լկտի արհամարհանքը:

Իսկապես էլ, դատավոր Աննա Դանիբեկյանին ոչինչ չէր խանգարում հիմնվել պարզապես օրենքի ու ՍԴ օրինական, արդեն ուժի մեջ մտած որոշման վրա և հայտարարել, որ այս «գործով» ընդդեմ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչպապետ Արմեն Գևորգյանի, գեներալ-գնդապետներ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի 300.1 հովդածով ներկայացված մեղադրանքը հանվում է, քրեական հետապնդումը՝ դադարեցվում:

Բայց դատավոր Աննա Դանիբեկյանը այդպես չվարվեց և, ըստ էության, գերադասեց շարունակել թրքահպատակ նիկոլ փաշինի, սորասաթուրքերի շահերի սպասարկումը:

Մեղքը՝ իր վիզը: Այդ հանգամանքը, կարծում ենք, ոչ հեռու ապագայում հաշվի կառնվի որպես ծանրացուցիչ հանգամանք՝ Աննա Դանիբեկյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ժամանակ:

Հա, մի երկու խոսք էլ «գերագույն» «աբսուրդիստի»՝ նիկոլ փաշինի մասին: Դա, ուրեմն, օրերս, կանգնել, հրապարակավ ասել է, թե ՍԴ որոշումը դեռ չեն կարդացել, կկարդան, որոշում կկայացնեն... Ասել կուզի, թե, դեռ կնայենք, կմտածենք, ինչ ենք անում կամ նման մի բան:

Ավելի հիմար հայտարարություն դժվար էր անել: Դա, իր թրքահպատակ ու եղկելի էությամբ հանդերձ, փաստաթղթերով ՀՀ վարչապետ է համարվում: Իսկ ՀՀ վարչապետը, անգամ նրա մանկլավիկ, ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող այն մյուս եղկելի կերպարը, նույնիսկ խորհրդարանական հանրապետության ԱԺ նախագահը, առհասարակ, որևէ այլ պետական պաշտոնյա պարտավոր է կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, ենթարկվե՛լ այդ որոշմանը: Որքան կուզե, թող կարդա, ինքը իրավունք չունի չենթարկվել այդ որոշման պահանջներին ու ՍԴ որոշման վրայից «թռնել»: Հասկանալի է, իհարկե, որ մինչ այս ազգի ու պետության դեմ գործած ծանրագույն հանցանքներից ու դեռևս անպատիժ մնալուց հետո, սրան ու սրանց թվում է, թե ինչ ուզեն՝ կանեն:

Նայեք, վերջում իսկապես կաֆկայական վիճակների մեջ չընկնեք, ասենք, Գրեգոր Զամզայի տարբերակով, բայց այն տարբերությամբ, որ արթնանաք ու տեսնեք, որ արդեն տրորվա՛ծ խավարասեր եք:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am