Նիկոլ Փաշինյանի իրավական կրեդոն

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի և իրավական տարբեր հարաբերությունների նկատմամբ խոր նիհիլիզմով, եթե չասենք՝ ատելությամբ է վերաբերվում, և դա բխում է ոչ այնքան դիկտատուրա հաստատելու ցանկությունից, այլ դա էնդոգեն երևույթ է, որի արմատները Նիկոլի էության մեջ են։

Բարոյականությունը և իրավունքը հիմնականում ունեն նույն բնույթը՝ դրանք հիմնված են մարդու արարքների նկատմամբ սահմանվող արգելքների վրա, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում մարդկային հասարակության գործունեությունը։ Եթե այդ արգելքների խախտման համար բարոյականությունն ունի արձագանքման իր գործիքները, ինչպես պարսավանքը, ամոթը, պատիվը, խիղճը, անգամ՝ հայհոյանքը, ապա իրավունքի դեպքում խախտմանը հակազդում են դատարանները, բանտերը, իրավական մյուս ինստիտուտները։

Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական պրոբլեմն այն է, որ ինքը որևէ բարոյական սահմանափակում չի ճանաչում, չի ընդունում, որ «մի գողացիր»-ը, «մի սպանիր»-ը ու «սուտ մի խոսիր»-ը տարածվում են նաև իր վրա։

Իհարկե, երբ Նիկոլն անընդհատ սուտ է խոսում, անհագուրդ գողանում է, իր սնապարծության համար հազարավոր երիտասարդների է ուղարկում մահվան, նա ենթարկվում է լուրջ հանրային պարսավանքի ու ճնշման։ Սակայն Նիկոլը մեկուսանում է, միացնում է ֆեյքերի խլացուցիչը՝ ենթադրելով, որ սին աղմուկով ինքը կարող է արդարանալ, կամ էլ հերթական ճարպկախոսությունն է արտասանում, և իրեն թվում է, թե այս գործիքներով բարոյական նորմերը պահպանվեցին։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղյակ է, որ հասարակության մեջ գոյություն ունեն բարոյական արժեքներ, նրա ելույթները լեցուն են հայրենասիրության, ընտանիքի, հավասարության, արդարության մասին խոսքերով, սակայն իրականում իր համար առաջնային են ագահությունը, իշխանատենչությունը, սնապարծությունը, իսկ ելույթներում արտասանված «բարձր» խոսքերը զուտ մարդկանց մանիպուլյացնելու համար են։ Նիկոլը չի ընդունում, որ բարոյական հրամայականները հասարակության նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ օբյեկտիվ գործոններ են:

Նույն երկվությունն է գերիշխում Նիկոլի իրավական ընկալումներում։ Մի կողմից՝ նա չի ընդունում, որ իր համար կարող են լինել իրավունքով սահմանված «կարելիի» և «չի կարելիի» սահմանափակումներ։ Նման արգելքները համարում է չարիք, որը խանգարում է իր կամքի իրագործմանը, և օրենքին ենթարկվելու փոխարեն՝ անգամ ոչ թե այն շրջանցելու ոււղիներ է փնտրում, այլ կոպտորեն ոտնահարելու համար ճարպկամիտ արդարացումներ։ Ասվածի համար լավագույն օրինակ է Սահմանադրական դատարանի հետ կատարված ողջ ֆարսը, որն արդեն երկրի համար դառնում է ողբերգություն. սկզբում անմարդկային ճնշումներով, ոտնահարելով բարոյականությունը և օրենքը, Նիկոլը հարձակվեց Հրայր Թովմասյանի վրա, այնուհետև փորձեց կաշառելով ազատվել ՍԴ անդամներից, այս բոլոր տրյուկներով հաջողության չհասնելով, կովիդի լայն տարածման շրջանում, ոտնահարելով Սահմանադրությունը, փորձեց անցկացնել Սահմանադրական հանրաքվե, հընթացս, տեսնելով, որ դրանից չի ստանա իր համար ցանկալի արդյունքը, չեղարկեց հանրաքվեն, բայց, այնուամենայնիվ, անօրինական կերպով, ոտնահարելով Սահմանադրությունը, այն փոխեց և նշանակեց իր «սրտի դատավորներին»:

Հիմա, երբ անգամ իր նշանակած կազմով ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, Նիկոլը գնում է համաշխարհային իրավագիտության մեջ ռեկորդի. մարդ է դատում գոյություն չունեցող օրենքով, և նա չի հանգստանա, մինչև իր ուզած արդյունքը չստանա։

Մյուս կողմից՝ իրավունքը Նիկոլ Փաշինյանը համարում է այն անհրաժեշտ շուստրի գործիքը, որն իր ձեռքում է, և որին պետք է ենթարկվեն մյուս բոլորը։ Դրա համար էլ նա ունի կաշառատու ջեբի Սիլվային, դրա համար էլ իրավունքի յուրահատուկ մեկնաբանությունների պատճառով նրա ընդդիմախոսները ոստիկանական բաժանմունքների ամենօրյա այցելուներն են։ Այսինքն, ոչ թե իրավունքն օբյեկտիվ անհրաժեշտություն է և գոյություն ունի օբյեկտիվորեն, բոլորից անկախ, այլ իրավական փոխհարաբերությունները մեկ կան, մեկ էլ չկան՝ կախված իր կամքից։

Բարոյական և իրավական այս դուալիզմը ոչ թե Նիկոլի անձի երկվության պատճառով է, ինչը վերջին շրջանում խիստ պրոպագանդվում է և շահարկվում, այլ «կարմիր գծերի» բացակայության և պետական ու հասարակական համակարգի գործունության մեխանիզմները չհասկանալու արդյունք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 340 անգամ
Լրահոս
Մարզպետ ունենք, իշխանություն ունենք, ու՞ր են․ լարված իրավիճակ Վանանդում (video) «Բա որ մտնեն ՔՊ ու ասեն՝ խմբակային էն բանից արե՞լ եք․․․» (video) «Այ տգե՛տ, որ դու բերանդ բացում ես, գիտես՞՝ Ալիևն ինչ կանի»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․Դուք գիտե՞ք՝ այս իշխանություններն ինչ են արել առաջին կարգի հաշմանդամների գլխին․ Ալավերդյան (video) «Ալիևը Նիկոլին ասել է՝ մի հատ ճտացրեցի, կտեսնես՝ ինչ կլինի քո հետ․ Շաքին պայթեցրեց սրանց»․ Աբովյան (video) Նիկո՛լ, ներվերդ տեղու՞մ են, ե՞րբ է ԱԱԾ-ն մտնելու․ Անժելա Թովմասյան (video) ՇՏԱՊ․ Սև բերետավորներին «լցրել են» Ավան․ քանդում են շուկան ու վաճառողին բերման ենթարկում (video) ԶՊՄԿ -ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին Վերադարձրեք մեր փողերը․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Էդ ինչի՞ց եք դժգոհ․ պատկերացնու՞մ եք՝էդ զինվորն ուր է հասել․ Տիգրան Աբրահամյանի կոշտ պատասխանը ՔՊ-ին (video) Կիևին հասցված ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել Թուրքիան կարող է ռազմաբազա ստեղծել Սաուդյան Արաբիայում․ Türkiye Նիկո՛լ, դե գնա ու հարցրա այդ կնոջը, գիտես՝ «բերանիդ կուտես»․ Նարե Սոսե (video) Հայկ Սարգսյանը ՔՊ-ից հեռացնելու որոշումը միաձայն է կայացվել, Սարգսյանը ներկա է եղել նիստին. Մանավազյան Դու ինձ մի՛ ընդհատիր․ Հարություն Մնացականյանը լռեցրեց ՔՊ-ականին (video) Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Դուք ամոթ ունե՞ք, դուք պետք է ամաչեք․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է․ Վարդանյան Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին` ՖԲ գրառման համար. փաստաբան Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Ինչ կապ ունի Արմեն Գրիգորյանի ազատվելը դիվերսանտի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին Իրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս ԱՄՆ-ին պետք չէ իրանական նավթը. Թրամփ Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am