Ուսապարկերի վարկանիշն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության անցկացրած վարկանիշային հարցումների արդյունքներով իշխանությունը պահպանել է բարձր վարկանիշը։

«Եթե ընտրությունները լինեն հաջոր կիրակի, ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեք» հարցին 31.7 տոկոսը պատասխանել է՝ «Իմ քայլը» դաշինք, 5.9 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյան, 4.4 տոկոսը՝ ԲՀԿ, 2.7 տոկոսը՝ ԼՀԿ, 2.4-ը՝ ՀՀԿ, 2.1-ը՝ ՀՅԴ, 1 տոկոսը՝ Վազգեն Մանուկյան, 0.5 տոկոսը՝ «Սասնա ծռեր» կուսակցություն, 0,4 տոկոսը՝ «Հայրենիք» կուսակցություն, 0.4`ը «Հանրապետություն» կուսակցություն, 0,1 տոկոսը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն: 24.6 տոկոսը նշել է, որ ոչ մեկի օգտին չի քվեարկի, ևս 20 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Այսինքն՝ մոտավոր ուրվագծվում են արտահերթ ընտրությունների երկու հիմնական բևեռները՝ պայքարն ընթանալու է գործող իշխանության և Ռոբերտ Քոչարյանի միջև, որի վարկանիշը նկատելի աճ է ունեցել։
Փաստորեն, եթե հարցման արդյունքները համեմատենք մոտ մեկ ամիս առաջվա հարցման արդյունքների հետ իշխանության վարկանիշը համարյա չի իջել, ինչը շատ տարօրինակ է, որովհետև վերջին մեկ ամսվա ընթացքում իշխանությունը հանրության համար առաջնային նշանակության որևէ հարց չի լուծել։ Գերիների վերադարձի հարցը լուծված չէ, իշխանությունը բացահայտ հանդես է գալիս կոմունիկացիաները Ադրբեջանին տրամադրելու օգտին՝ վտանգելով Սյունիքի տարածքները։ Ավելին այս ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը արել է այնպիսի հայտարարություններ, որոնք միարժեքորեն վտանգում են նրա վարկանիշը․ վերջին թարմ օրինակը՝ բուհերի շենքերը վաճառքի հանելու մասին հայտարարությունն է։ Դրան նախորդել էր ՍՈՒ 30 կործանիչները առանց հրթիռի գնելու, իսկ այնուհետև Թուրքիային մեր թշնամին չհամարելու մասին սկանդալային հայտարարությունները։

Ըստ այդմ բավականաչափ տուժել է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը։ Հարցման արդյունքներով Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է:
Նա առավելագույն 5 միավորից ստացել է 3.7 բալ: Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.7 բալ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` 2.4 բալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը`2.1 բալ, «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը՝ 1.9, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` 1.6, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1.5, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ 1.5, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ 1.4 բալ:

Հարցվածների 7 տոկոսը տեղյակ չի եղել, որ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսվում է անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ: Հարցվածների 35.5 տոկոսը միանշանակ վստահություն է հայտնել Փաշինյանի կազմակերպած ընտրությունների արդարությանն ու թափանցիկությանը, 29.7 տոկոսը միանշանակ անվստահություն է հայտնել: 41 տոկոսը նշել է, որ կմասնակցի ընտրություններին, 15.5 տոկոսը՝ ոչ:
Հարցման նման պատկերը բավականաչափ տարօրինակ է, որովհետև տևական ժամանակ իշխանության և մասնավորապես Իմ քայլը խմբակցության վարկանիշն պայմանավորված է եղել բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշով։ Փաշինյանի թիմակիցներն իրենք տարբեր առիթներով խոստավանել են, որ Փաշինյանի ուսապարկն ավելի վարկանիշ է ունեցել, քան իշխող թիմի անդամները։ Հիմա, եթե Փաշինյանն ունեցել է վարկանիշի կորուստ, ինչի մասին են վկայում են ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ նրա միավորների անկումը, պետք է որ նվազած լիներ նաև Իմ քայլի վարկանիշը։ Բայց արի ու տես, որ Գելլափը ուսապարկերին ավելի բարձր վարկանիշ է վերապահել, քան դրանց տիրոջը՝ Նիկոլ Փաշինյանին։ Հանուն արդարության պետք է խոստովանել, որ այստեղ ամեն դեպքում որոշակի տրամաբանություն, այնուամենայնիվ, կա․ուսապարկերն, ամեն դեպքում, գոնե պետությանն ու ժողովրդին չեն վնասում։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2924 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am