Նիկոլ Փաշինյանը ծանրագույն պատիժ է սահմանում իր համար

Ժողովրդական հայտնի ասացվածքն ասում է՝ ճշմարտությունը կարելի է իմանալ կամ տան փոքրից, կամ գյուղի գժից: Հովիկ Աղազարյանը իշխանության փոքրն է, թե գիժը, որոշեք ինքներդ, բայց, որ նա պարբերաբար դուրս է հանում իշխանության ներքին խոհանոցը՝ երբեմն միամտաբար, հաճախ՝ հրահանգավորած, դա ժխտել չենք կարող: Այսպիսով, մարդկային կերպարանքով այս անձնավորությունը այսօր հերթական փայլատակումն է ունեցել:

Հա անիմաստ հարցադրում է արել լրատվամիջոցներից մեկի ժամանակ, որ եթե Հայոց ցեղասպանությունը Թուրքիան ճանաչի, ապա դրանից հայ ժողովրդին ի՞նչ։
Պատկերացրեք, որ երկոտանի այս արարածը ոչ միայն մեզ հետ, մեր շարքերում է ապրում, այլեւ ՀՀ խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավոր է։ Եթե այդ տարիքում չի հասկացել, թե ինչու է պետք Թուրքիային ճանաչել տալ ցեղասպանությունը, ապա այլեւս անհույս է ինչ-որ բան բացատրելը:
Իսկ եթե, այնուամենայնիվ հասկանում է, բայց կատարում է Նիկոլ Փաշինյանի պատվերը, դա մարդկային ստորության գագաթնակետն է: Քանզի մարդկության դեմ հանցագործության ամենադաժան տեսակը՝ ցեղասպանությունը ոչ մի գնով չի կարելի երկրորդել անձերի շահերին, ով էլ դա լինի: Նիկոլ Փաշինյանն, այո, պատրաստ է Արցախը, Հայոց ցեղասպանությունը, Սյունիքը և նույնիսկ ամբողջ Հայաստանը հանձնել, միայն թե մնա իշխանության ղեկին :

Հովիկ Աղազարյանը երկրորդել է Նիկոլ Փաշինյանի՝ Շուշին ադրբեջանական լինելու հայտարարությանը եւ ասել, որ ասել է, որ իր կարծիքով՝ Քարվաճառը հայկական չէ և չի էլ եղել.
«Հայաստանում կա՞ մեկը էդքան դուխով, որ ամբողջ աշխարհին կարող է ասել, որ Քելբաջարը մերն է եղել: Ամբողջ աշխարհն ասել է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր, դու էլ խելոք-խելոք պիտի հետ տայիր վաղ թե ուշ»,- ասել է նա:

Եթե հովիկաղազարյաններին ու քայլիստներին թվում է, որ նման հայտարարություններով կարողանալու են մեղմել հանրային ցասումը եւ քարոզչական մանիպուլիացիաներով պողոսների խավին համոզել, որ ոչ Շուշին էր մերը, ոչ Ադրբեջանին նվիրած մնացած բոլոր տարածքները, ապա չարաչար սխալվում են: Եկեք մի պահ ընդունենք, որ նրանք ճիշտ են, եւ Քարվաճառն, իսկապես, մերը չէ, ապա ինչո՞ւ դրա մասին պատերազմից առաջ չէին հայտարարում, չէին գրում իրենց ծրագրում, որ գալիս են արդարությունը վերականգնելու եւ ուրիշի տարածքները վերադարձնելու նրանց, եթե այդ տարածքները մերը չէին, ինչու հազարավոր տղաների զոհեցին, թող պատերազմի առաջին օրերին կանգնեցնեին այն եւ ասեին, որ դրանք մերը չէն, խնայեք ձեր կյանքը, կենաց-մահու կռիվ պետք չէ տալ՞, չարեցին միայն նրա համար, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը խոստովանեց իրեն դավաճան չասեի՞ն: Եթե Քարվաճառը մերը չէր, ապա ինչո՞ւ էին Սուրեն Պապիկյանը և Ալեն Սիմոնյանը պնդում, թե Աղդամն իրենց հայրենիքն է։
Այնպես որ, իշխանության քայարածները ոչ այս անհեթեթ հայտարարություններով ոչ թե մեղմացնում են իրենց վիճակը, այլ իրեն պատիժը դարձնում ծանրագույն:

Անի Սահակյան

դիտվել է 6268 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am